Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ԼՂՀ


«Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում»

Նկարահանվում է ֆիլմ աշխարհի միստիկ վայրերի մասին, որում կներկայացվի նաեւ Արցախը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ճանաչված չեխ գրող, հրապարակախոս, հեռուստալրագրող Մարտին Մակդալն առաջին անգամ Արցախ այցելեց 12 տարի առաջ՝ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին ֆիլմ նկարահանելու նպատակով։ Նա շրջեց լեռնաշխարհում, ծանոթացավ ծավալված ռազմագործողությունների դրդապատճառներին, հանդիպումներ ունեցավ գոյամարտի ակտիվ մասնակիցների հետ, ունկնդրեց ողբերգություն ապրած հասարակ, շարքային մարդկանց կարծիքները՝ հայերին պարտադրված դաժան պատերազմի մասին, ինչպես նաեւ պատկերացումները՝ խաղաղության ու կայունության, երկրի ճակատագրի վերաբերյալ, եւ ստացած տպավորությունները «կենդանի կադրերի հետ» ներկայացրեց չեխական հանրային հեռուստատեսությամբ։ Հեռուստադիտողների արձագանքները մեծաթիվ էին, ուստի նրանց խնդրանքով եւս 3 անգամ ցուցադրվեց հանրայինով։
Ստեղծագործության հեղինակին արցախյան թեման այնքան ընդգրկուն եւ անսպառ թվաց, որ նա որոշեց իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններ ստանալու համար կրկին Ստեփանակերտ ժամանել։ Դա եղավ 2015—ին, ապա 2016—ի ապրիլյան ողբերգական իրադարձություններից անմիջապես հետո, երբ իր կամքով գործուղվեց՝ այս անգամ ֆիլմ նկարահանելու «ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծողներին անարգանքի սյունին գամելու, քրիստոնյա երիտասարդ զինվորներին անմարդկային կերպով դաժանաբար խոշտանգելու, իսլամիստներին հատուկ ձեռագրով հայ տղաներին գլխատելու համար՝ աշխարհին ցույց տալու ադրբեջանցիների իրական դեմքը»։
Մարտին Մակդալը, ով այս անգամ պրոդյուսեր Մարկետա Ադամցովայի հետ է Արցախ ժամանել մեկ այլ առաքելությամբ, խոստովանում է, որ Եվրոպայում պատկերացում չունեն, թե ինչ իրավիճակ է տիրում երկրում, եւ ով է մեղավոր մարդկային կորուստների համար. «Ամեն անգամ, երբ խոսք է բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ու ես ասում եմ, որ վերստին որոշել եմ Արցախ գնալ, հաղորդակցվել պատմամշակութային հարուստ արժեքներին, հանդիպել ինձ արդեն մտերիմ դարձած մարդկանց եւ զրուցել, շոշափել նրանց տրամադրությունը, ինձ հորդորում են, թե չե՞ս վախենում վտանգից, որ գնում ես։ Ես բացատրում եմ, որ զուր են իրենց մտահոգությունները, եւ պետք չէ վայրը անպայման կապել ռազմագործողությունների հետ։ Փորձում եմ նրանց համոզել, որ Արցախում հիմա խաղաղություն է, ու մարդիկ իրենց առօրյա հոգսերով են զբաղված։ Շինարարները կառուցում, գյուղացիները՝ հողը մշակում, ծառատունկ են անում, բերք ու բարիք արարում։ Մինչեւիսկ արցախյան հրաշք մեղրի, նռան, անուշահամ գինիների, ժենգյալով հացի մասին եմ նկարագրում, որ պատկերացում կազմեն, ասելիքս համոզիչ դարձնելու համար լուսանկարներ եւ տեսաֆիլմեր ցուցադրում։ Ամեն կերպ նրանց բացատրում եմ, որ Արցախը ժողովրդավարական երկիր է, մարդիկ՝ խաղաղասեր եւ հյուրասեր, ու ես բարեկամներիս մոտ եմ գնում, որովհետեւ նրանց կարոտում եմ»...
Անդրադառնալով երկու տարի առաջ նկարահանված «Խաղաղության աստղը՝ Արցախի երկնակամարում» ֆիլմին, պրոդյուսոր Մարկետա Ադամցովան նշեց, թե հեռուստադիտողների հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ մեկ շաբաթվա մեջ հանրայինով այն ցուցադրվեց մի քանի անգամ, ու բազմաթիվ հետաքրքիր արձագանքներ եղան. «Այն լսարանի կողմից անմիջապես ընկալվեց, որովհետեւ ճշմարտությունն է նկարագրվում Արցախի ու նրա ժողովրդի պատմության մասին, նրանում համոզիչ փաստեր են, սեր ու ջերմություն կա, հավատարմություն ու անկեղծություն։ Ես հետո իմացա, որ հետաքրքրությունից դրդված՝ խմբերով Չեխիայից նրանք 2018—ին եւ այս տարի որպես զբոսաշրջիկ, Արցախ են եկել եւ շատ են տպավորված ուղեւորությունից։ Նրանք սեփական աչքով տեսածն ու լսածը հաղորդել են մտերիմներին, հարազատներին, ընկերներին։ Լիովին համոզված եմ, որ չնայած Արցախը չճանաչված երկիր է, բայց մարդիկ ապրում են նույն կյանքով, ինչ իրենք։ Երկիրը ծաղկում է, բարգավաճում, բնապահպանությունը պետության, ժողովրդի ուշադրության կենտրոնում է, եւ մարդիկ շատ են սիրում իրենց հողը, սրբորեն պահպանում ավանդույթներն ու սովորությունները»։
Մարտին Մակդալը չի ուզում լիովին բացել փակագծերը եւ պատմել իրենց հերթական այցի նպատակի մասին, միայն ասում է, որ նոր ֆիլմ է նկարահանվում աշխարհի միստիկ վայրերի վերաբերյալ եւ նրանում «իր վանքերով ու եկեղեցիներով, մատուռներով եւ խաչքարերով, լայնորեն ընդգրկված է եւ Արցախը»։ Նա համոզված է, որ ֆիլմը դիտելուց հետո «քարտեզի վրա մարդիկ ավելի հեշտությամբ կգտնեն Արցախի տեղը, եւ զբոսաշրջիկների թիվը, անշուշտ, կմեծանա»։
Ստեփանակերտ

22-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO