Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Դեպի միասնական ֆինանսական շուկա

ԵԱՏՄ երկրների օրենսդրությունն այդ ոլորտում կներդաշնակեցվի մինչեւ 2025 թ.

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


2018 թ. նոյեմբերի 6-ին Մոսկվայում ստորագրվեց «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը։ Դրանով սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի ոլորտների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղությունները եւ կարգը՝ հիմնված ֆինանսական շուկայի կարգավորման միջազգային սկզբունքների եւ ստանդարտների վրա։ Ներդաշնակեցումն իրականացվելու է մինչեւ 2025 թ.՝ «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության մեջ ամրագրված ուղղություններով։ Համաձայնագիրը նպատակաուղղված է ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը՝ այդ նպատակով ապահովելով լիցենզիաների փոխադարձ ճանաչումը ֆինանսական գործունեության եւ ծառայությունների մատուցման ոլորտներում, ինչպես նաեւ փոխադարձ հասանելիությունը ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկաներին։
Համաձայնագրի վավերացման հարցը խորհրդարանի օրակարգում է։ Նոյեմբերի 25—ին այն կքննարկվի ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Բնականաբար, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագրի վավերացման դեպքում կառաջանա նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման առաջնահերթությունն այն բանում է, որ եթե մարդիկ զբաղվում են բիզնեսով, ծառայություններ են մատուցում եւ այլն, ապա անպայմանորեն պետք է սպասարկվեն բանկային կամ ֆինանսական շուկայի նույն գործիքներով, անկախ այն բանից՝ Հայաստանում են, Ռուսաստանում, թե ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում։ Դրանից բխում է մեկ այլ կարեւոր բան, որի մասին վերջերս բարձրաձայնվել է Մոսկվայում՝ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ժամանակ, այն է՝ թե ինչու մինչեւ հիմա Հայաստանի քաղաքացիները, օրինակ, չեն կարողանում մասնակցել ՌԴ—ում պետական գնումներին, կամ հակառակը։ «Այս հարցերը ցույց են տալիս, որ իրականում կան խոչընդոտներ, չնայած թղթի վրա գրված է, որ ամեն ինչ լուծված է։ Այստեղ անելիք կա թե օրենսդիր, թե գործադիր մարմինների համար»,–պարզաբանեց պատգամավորը։
ԵԱՏՄ անդամ պետությունների համար միասնական ֆինանսական հարթակի ստեղծմանն ուղղված օրենսդրական առաջարկներն ուղարկվելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա, իսկ հաստատվելուց հետո, ըստ ժամանակացույցի, կիրականացվեն մինչեւ 2024—25 թթ.։ Մելքումյանը նշեց, որ ԵԱՏՄ—ի հետ ունենք 71 արգելք, որից 51—ը՝ Ռուսաստանի հետ։ Դրանք վերաբերում են ամենատարբեր ոլորտներին, հիմնականում օրենսդրական, ինչպես նաեւ վարչարարական բնույթի են։ Խոսքը վերաբերում է գովազդին, միասնական շուկաների ձեւավորման հնարավորություններին եւ այլն։ Այդ արգելքներն առկա են նաեւ մյուս երկրների միջեւ, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում միության անդամ պետությունների վրա։
Համաձայնագրում նշված է, որ անդամ պետություններից յուրաքանչյուրը որոշում է ընդունելու այն մասին, թե ո՛ր նորմատիվային ակտերն են ենթակա լինելու մոտեցման միասնականին։ ԱԺ հանձնաժողովի նախագահը նկատեց, որ կարճաժամկետ փուլում ներդաշնակեցումը կարող է այնքան էլ չբխի տվյալ երկրի շահերից, եւ, հնարավոր է, այդ երկիրն ընդունի այնպիսի ազգային օրենսդրություն, որից առավելագույնը կարողանա օգտվել։ «Կան նրբություններ, պայմանավորված նրանով, թե այդ երկիրն ինչ է արտահանում կամ ինչ է ներկրում։ Եթե դիտարկենք Ռուսաստանին եւ Ղազախստանին, որոնք ունեն էներգակիրներ, ապա այդ երկրները միգուցե այնքան էլ շահագրգռված չլինեն ընդհանուր էներգետիկ շուկայով, ի տարբերություն մեր երկրի, որին ձեռնտու կլինի ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծումը։ Սակայն կան ոլորտներ, որտեղ մյուս երկրներն են շահագրգռված, իսկ մենք՝ ոչ այնքան»,–պարզաբանեց նա՝ շարունակելով, որ ընդհանուր բնույթի՝ բանկային, ֆինանսական եւ ապահովագրական ծառայությունների մասով միասնական շուկայի ստեղծման հարցն առաջ է մղվում, որովհետեւ բոլոր անդամ պետությունները շահագրգիռ են ժամանակակից էլեկտրոնային համակարգի ստեղծմամբ։ «Թվային տնտեսությունը թույլ կտա էլեկտրոնային եղանակով տեսանելի եւ թափանցիկ դարձնել ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ միգրանտների աշխատանքային շարժը։ Չափազանց կարեւոր է, որ այդ շարժը չարգելակվի, եւ այդ ապրանքների, ծառայությունների եւ կապիտալի հոսքերը ազատ մնան»,–ասաց նա։

22-11-2019





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO