Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրապահարանները, որպես տան կահույք, «մոդայիկ» չեն

Իսկ գրքե՞րը...

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ոչ հեռավոր անցյալում՝ ինչ-որ մի ժամանակ, տան «արդուզարդի» մի մասն էին կազմում գրապահարանները՝ բեռնված բազմաբովանդակ գրականությամբ։ Այսօր այդօրինակ կահույքն այլեւս մոդայիկ չէ։ Ու գրքերն էլ տան ամենատեսանելի վայրում չեն դրվում։
Մարդիկ գիրք չե՞ն կարդում, թե՞ ժամանակի հնարավորություններն ու տեխնոլոգիաներն են ուղղորդում նման «խմբագրման». տեսակետները տարբեր են։
«Նայած գիրք, նայած ընթերող... Ընթերցող—գրող կապը խզված է։ Եվ գրականության վաճառվող չնչին քանակը պարզապես ծիծաղելի է։ Այնպես որ, մենք լուրջ խնդիր ունենք՝ ընթերցողի հետ կապը վերականգնելու։ Խոսքը ե՛ւ գեղարվեստական գրականության, ե՛ւ գրականագիտական ու հանրագիտական ուսումնասիրությունների մասին է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը։
Ասում է՝ կապի խզման մեկնարկը եղել է անկախության առաջին տարիներին, երբ հայ մարդը հիասթափության մեջ էր՝ գործ, տուն, ծանր ժամանակներ... Դավիթ Գասպարյանը պատմում է, որ այդ տարիներին գրադարանները հանում—թափում էին փողոց, այն գրադարանները, որոնք իրենց հայրերն ու պապերն էին ստեղծել։ Նրա խոսքերով՝ հայ մարդու համար պատիվ էր անձնական գրադարան ունենալը. «Բայց հայրենահիացումին հաջորդեց հայրենահիասթափությունը, եւ մի տեսակ կապը կտրվեց։ Երեւանում գիտե՞ք, թե քանի գրախանութ կար՝ ավելի քան 70։ Հիմա 3—4 գրախանութ է, ու պատերի տակ վաճառվող գրքերը, որը լավ է, վատ բան չէ։ Լավ է, որ վաճառքը կա»։
Դ. Գասպարյանը բարձրաձայնում է նաեւ գրական մամուլի բացակայության հարցը։ Իր հոդվածները տպագրելու տեղ ասում է, որ չունի։ Պրոֆեսորը խնդրի այսպիսի լուծում է առաջարկում՝ որակյալ գիրք, ճիշտ գովազդ, բուհերում, դպրոցներում հեղինակների հետ հանդիպումներ։
«Գիրք—ընթերցող կապը ոչ կարող եմ ասել՝ լավ է, ոչ կարող եմ ասել՝ վատ է։ Ուղղակի Ժողովրդի որոշակի մաս գնողունակ չէ։ Այսպիսի խոսք կա՝ ով ուզում է գիրք կարդալ, գիրք գնելու փող չունի, ով գիրք գնելու փող ունի, չի կարդում։ Հիմնական խոչընդոտը դա է։ Պետք է զարկ տալ ընդհանուր, մասսայական ընթերցարաններին, որտեղից ոչ թե կգնեն, այլ գիրքը կվերցնեն, կկարդան ու կվերադարձնեն»,–նշեց ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը՝ ավելացնելով, որ գլխավորը ընթերցողի եւ ընթերցվող գրքերի խնդիրն է։
Նա Չարենցի խոսքերն է ցիտում ու ընդգծում. «Եթե ուզում ես երգդ լսեն, ժամանակի «շունչը» դարձիր»։ Այն, ինչ ժամանակի «շունչն» է, ընթերցվում է։ Այսօր գրասեր, ընթերցող հասարակայնությունը շատ է՝ նաեւ ընթացիկ գրականության»։
Վ. Դեւրիկյանն անկեղծանում է՝ հին գրականության մասնագետ է եւ, անկախ մասնագիտական պարտականությունից, զուգահեռ ընթացիկ գրականություն էլ է կարդում, նաեւ «վախից», որպեսզի կարողանա ընթերցողների հարցերին պատասխանել. «Ընթացիկ գրականության մասին մարդիկ այնպիսի մանրամասն հարցեր են տալիս...»։
Վարդան Դեւրիկյանը պատմում է նաեւ, որ երբ իրենից գիրք են ուզում, եւ ինքը հաստատ գիտի՝ կարդալու են, չի ուղղորդում գրախանութից գնելու։ Մի քանի դեպք պատահել է՝ գրախանութին տված գիրքը՝ նաեւ տոկոսը վճարերով, վերցրել ու տվել է ընթերցողին. «Այդպես էլ ենք կապը պահում»։
Էլեկտրոնային գրականությունն էլ իր հերթին է ընթերցող—գրականություն կապի պահպանմանը նպաստում։ Իսկ թե այսօր ի՞նչ գրականություն է նախընտրում գրականասեր հանրությունը՝ ինստիտուտի տնօրենը պատասխանում է. «Հիմա որքան «ներառվում» ենք աշխարհի մեջ, այնքան ավելի արդիական են դառնում ընդհանուր թեմաներով գործերը։ Եվ կարելի է ասել, որ թարգմանական գրականության բում է»։ Նա նկատում է նաեւ, որ արձակագիրներից ու բանաստեղծներից էլ կան մարդիկ, որոնք ակտիվորեն ստեղծագործում են։
Մեր զրուցակիցը հավատացնում է, որ գրական եռուն կյանք է, ու դա ոչ ոք չի կարող ժխտել։ Հիշեցնելով պատերազմական տարիներին ընթերցող չունենալու մասին մտահոգությունը՝ Դեւրիկյանն արձանագրում է, որ այսօր ընթերցողների ստվար բանակ կա՝ յուրաքանչյուրն իր ճաշակով ու պահանջով։ Բացի այդ, նրա դիտարկմամբ՝ այսօր գրողներն ավելի հպարտորեն են շրջում։
Ասվածը նկատի ունենալով՝ նա արձանագրում է. «Լավատեսությամբ պետք է ասենք, որ հայ գրականության թե այսօրվան, թե գալիք օրվան միայն պայծառ լավատեսությամբ կարող ենք նայել՝ ոչ թե վերացական, այլ փաստերի հիման վրա»։ Նա հղում է անում գրքերի տպաքանակին, բացվող գրախանութներին։ Ասում է՝ ամեն ինչ վկայում է մեր կյանքում գրականության աստիճանաբար խորը տեղ զբաղեցնելու մասին։ Հավատացնում է՝ այդպես էլ պետք է լիներ։

22-11-2019





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO