Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հետեւողականությունը պիտի պետական քաղաքականության հիմքը լինի

Երբ Հայաստանի բարեկամների վերաթարմացման պահանջ կա այսօր եւ առհասարակ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ասել էինք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը ԱՄՆ-ում (իհարկե, նաեւ աշխարհում) դեռ նոր ծավալումներ կունենա։ Հիմա էլ այդ կարծիքին ենք, չնայած այս օրերին ԱՄՆ Սենատում նորից վետո է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի վրա։ Դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում ելույթի ընթացքում կոչ արեց գործընկերներին, հետեւելով Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող՝ այս անգամ արդեն Սենատի 150 բանաձեւը. «Այս բանաձեւը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ—ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել խնդիրը։ Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական եւ թե՛ դեմոկրատական, գլուխներն ավազի մեջ են թաքցրել, ի հեճուկս այն բանի, որ հենց Միացյալ Նահանգների դիվանագետներն են սարսափելի իրողության ականատես եղել»։
Այն, ինչ ներկայացրել է սենատորը, վաղուց է աշխարհին հայտնի, սակայն այդ աշխարհը շարունակում է լռել, ինչպես լռում էր այն աշխարհը, որ կար ավելի քան 100 տարի առաջ։ 1915—1916թթ. պետքարտուղարությանն ուղղված իրենց պաշտոնական հաղորդագրություններում Թուրքիայում աշխատող ԱՄՆ—ի դիվանագետները նկարագրել են «Թուրքիայի իշխանությունների կողմից ամիսներ առաջ նախագծված եւ մանրամասն իրականացված հայերի ծրագրավորված բնաջնջումը», թուրք իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված բարբարոսությունները եւ կանխամտածված սպանությունները։ Ռոբերտ Մենենդեսը մեջբերել է 1913—1916թթ. Թուրքիայում ԱՄՆ—ի դեսպան Հենրի Մորգենթաուին, ով տեսած վայրագությունների տպավորության տակ գրել էր. «Վստահ եմ, որ մարդկության տեսակի ամբողջ պատմությունը չի տեսել նման սարսափելի դրվագ։ Անցյալի լայնածավալ սպանությունները եւ հետապնդումները 1915թ. հայ ազգի տառապանքների համեմատությամբ թվում են գրեթե աննշան»։
Սա էր, թերեւս, պատճառը, որ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը հրեաների ողջակիզման ծրագրից առաջ իր զինակիցներին տվեց մեզ ցայսօր սարսափեցնող այս հարց—պատասխանը՝ «Ո՞վ է այսօր հիշում միլիոնավոր հայերի ցեղասպանությունը»… Գուցե նացիստների պարագլուխը եւս գիտեր, որ Հենրի Մորգենթաուն Հայոց ցեղասպանությունը որպես մարդկային տեսակի ամբողջ պատմության ընթացքում դեռեւս չտեսած սարսափելի դրվագ է ներկայացրել… ինչն իրականացնողների համար անպատիժ է մնացել։ Ի վերջո, գերմանական արխիվները եւս բավականաչափ տվյալներ ունեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես սուլթան Համիդը, այնպես էլ երիտթուրքերը կայզերական Գերմանիայի դաշնակիցն էին։ Արտերկրի մի շարք պատմաբաններ իրենց աշխատություններում արձանագրել են, որ երբ ֆաշիզմի հետեւորդ գերմանացիներն իրենց մահաբեր ճամբարներում եւ աքսորավայրերում գործածում էին այն սարսափելի տանջանքների ցանկը, որոնք կիրառվել էին հայերի ցեղասպանության ընթացքում, ոչ բոլորն էին կարողանում իրականացնել, քանի որ այդ մարդակուլ ֆաշիստական զանգվածի համար անգամ անմարդկային էին եղել հայերի նկատմամբ կիրառված որոշ տանջանքներ։
Դառնալով ամերիկացի սենատորի խոսքին՝ նշենք, որ նա հպարտություն է համարել, որ եղել են ու կան «ամերիկյան պաշտոնյաներ, ովքեր ունեն տեղի ունեցածի վստահելի գիտակցում եւ արդեն արել են իրենց հայտարարությունները», ապա հավելել է, որ ԱՄՆ—ի պաշտոնյաների թողած՝ Հայոց ցեղասպանության փաստացի ապացույցը Միացյալ Նահանգների դիվանագիտության պատմության առավել հպարտ պահերից է։
ԱՄՆ—ի Սենատում հնչել է, որ աշխարհում 27 երկիր արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որոնցից 11—ը ՆԱՏՕ—ի անդամ երկրներ են, եւ ոչ մեկի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն խզվել այդ պատճառով։ Սա այն է, ինչի մասին հայերս հաճախ ենք բարձրաձայնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բացառապես բարոյական աջակցություն է, եթե դրան չի հետեւում դատապարտումը, ապա հատուցման միջազգայնորեն ընդունված քաղաքականությունը, ինչպես հրեական ողջակիզման դեպքում։ Առավել եւս, որ հայերին ցեղասպանել են իրենց իսկ բնօրրանում եւ զրկել են նաեւ հայրենիքի մեծ մասից, ինչը եւս պետք է արձանագրվի հատուցման վճռի՝ մարդկային, բարոյական, հոգեբանական, մշակութային, բնապահպանական, նյութական եւ այլ վնասների հաշվարկի ժամանակ։
Ազդեցիկ դեմոկրատ սենատորի նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել ոչ պակաս ազդեցիկ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, ով հիշեցրել է՝ հենց «ցեղասպանություն» եզրը մշակելով՝ Ռաֆայել Լիմկինը օգտագործել է Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման օրինակը. «Որպես Ամերիկա՝ մենք երբեք չպետք է լռենք վայրագություններին ի պատասխան։ Ավելի քան 100 տարի առաջ աշխարհը լռում էր, երբ հայերը տառապում էին եւ համակարգված կերպով սպանվում։ Մեր բարոյական պարտքն է՝ ճանաչել այն, ինչ պատահել է 1,5 մլն անմեղ հոգիների հետ։ Դա է ճիշտ արարքը»։
Հարցը կրկին կասեցվել է՝ ի տարբերություն Ներկայացուցիչների ստորին պալատի, որտեղ հարցը քվեարկության է դնում նախագահողը, Կոնգրեսի վերին պալատում 100 սենատորներից յուրաքանչյուրը կարող է կասեցնել հարցը քվեարկության դնելու նախաձեռնությունը։ Եթե նախորդ անգամ այդ իրավունքից օգտվել էր հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ում կապերը թուրքական լոբիստների հետ ճշտվում են, այս անգամ այդ իրավունքից օգտվեց Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դեւիդ Փերդյուն, ում կարծիքով՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկությունը Սենատում կարող է բարդացնել ԱՄՆ—Թուրքիա հարաբերություններում առկա վիճահարույց այլ խնդիրների կարգավորումը։
Այստեղ Ռոբերտ Մենենդեսը, որպես հետեւողական սենատոր, հայտարարել է, թե գիտակցում է, որ օրենսդիր աշխատանքը բանակցություններ եւ պայմանավորվածություններ է նախատեսում, ուստի պաշտոնապես ասում է, երբ բանաձեւի դեմ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնը այս կամ այն օրինագծի օգտին, պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հարցում. «Ես շարունակելու եմ բարձրացնել այս հարցը Սենատում։ Կարծում եմ՝ հայկական ծագումով ամերիկացիները, աշխարհը եւ պատմությունը պետք է գրանցեն, թե ով է կանգնած Ցեղասպանության ճանաչման կողմը, եւ ով՝ ոչ։ Ես չեմ նահանջելու։ Որովհետեւ պատմությունն է պահանջում դա»։
Սա այն է, ինչ ճիշտ ենք համարում նաեւ մեր պետության պարագայում։ Հայոց ցեղասպանության ճանաչման կողմ եւ դեմ կամ չեզոք դիրք բռնած երկրների ցանկը պետք է որոշ չափով ուղեցույց դառնա մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների համար։
Օրերս ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը եւ Ադամ Շիֆը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որում կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ։ «Կասկած չկա, որ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում եւ անտեսում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ 20—ամյա նախադեպը»,– նշում են կոնգրեսականները նամակում՝ շեշտելով, որ ռազմական օգնության համաչափ տրամադրումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ—ն կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը, որը կարող է հաշտեցնել Ադրբեջանին եւ Հայաստանին։
Սա եւս կարեւոր հարց է, որի հետապնդումը նույնպես պետք է հետեւողական լինի, հատկապես որ մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանն ու Բելառուսը շարունակում են զենք վաճառել Ադրբեջանին ու Թուրքիային, չնայած տարիներ շարունակ Հայաստանը բարձրաձայնում է այդ մասին։ Այստեղ եւս վճռական հետեւողականություն է պետք դրսեւորել։

23-11-2019





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO