Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՍՈՑԻՈՒՄ


Ինչպե՞ս պաշտպանել երեխային համացանցի վտանգներից

Շատ կարեւոր է հատկապես ծնողներին եւ ուսուցիչներին համապատասխան գիտելիքներով զինումը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Աշխարհում համացանցի յուրաքանչյուր երրորդ օգտատեր երեխա է։ ՅՈՒՆԻՍԵՖ—ի տվյալների համաձայն՝ օրական ավելի քան 175.000 երեխա առաջին անգամ մուտք է գործում համացանց, այսինքն, յուրաքանչյուր կես վայրկյանը մեկ՝ մի երեխա։ Երեխաների առցանց սեռական շահագործումն ու բռնությունը, անձնական տվյալների ոչ տեղին կիրառումը, անպարկեշտ նյութերը, ագրեսիվ վարքագիծ սերմանող հոլովակներն ու խաղերը թվային աշխարհի ամենամեծ վտանգներն են։ Պետական մակարդակով ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, եւ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին հիշյալ համացանցային վտանգներից։
ՀՀ փոխվարչապետի խորհրդական, արդարադատության նախկին փոխնախարար, իրավաբան, փորձագետ Սուրեն Քրմոյանը գտնում է, որ երեխաներին պաշտպանել պարտավոր են բոլորը՝ պետությունը, ընտանիքը, դպրոցներն ու այն հաստատությունները, որտեղ մուտք է գործում անչափահաս երեխան։ Որպեսզի ցանկացած տեղեկության հրապարակում բխի երեխայի շահից, Քրմոյանը համարում է, որ դպրոցներում, մանկապարտեզներում, բժշկական հաստատություններում իրազեկման աշխատանքները պետք է շարունակական լինեն, չնայած այն բանին, որ Հայաստանն ունի բավարար մեթոդական հիմք՝ սույն խնդիրների մասին ճիշտ լուսաբանում իրականացնելու համար. «Եթե մեծահասակների դեպքում խոսում ենք միայն անձնական տվյալների պաշտպանության մասին, երեխաների դեպքում մի փոքր այլ է։ Նրանք հատուկ խումբ են, եւ այստեղ պետք է ցանկացած հրապարակում բխեցնենք նրանց անձնական շահից՝ դիտարկելով երեխայի պաշտպանության հարցն այս տեսանկյունից»։
Հայաստանը միացել է երեխաների առցանց շահագործման ուղղությամբ տարվող կանխարգելիչ նախաձեռնություններին։ Այս իմաստով եւս Ս. Քրմոյանը շատ է կարեւորում ծնողներին, ուսուցիչներին, առողջապահական առաջնային օղակի աշխատակիցներին գիտելիքներով զինելու գործընթացը։ Առաջինը ծնողը պետք է իմանա՝ ինչպե՞ս պաշտպանել երեխայի անձնական տվյալները համացանցում, գտնի տեխնիկական արգելքի միջոցներ, որպեսզի բացառի երեխայի անձնական տվյալների արտահոսքն ու երեխայի առցանց սեռական շահագործումը։ Երեխաների անձնական տվյալները հրապարակել թույլատրվում է բացառիկ դեպքում, երբ երկու հիմնարար պատճառ կա՝ հանրության շահը եւ երեխայի լավագույն շահը։ Եթե սոցիալապես անապահով երեխայի մասին նյութ է գրվում կամ ռեպորտաժ է պատրաստվում, պետք է հնարավորինս ամեն բան անել, որպեսզի չբացահայտվի նրա որտեղ եւ ինչ ընտանիքում լինելու հանգամանքը։ Կարելի է հրապարակել երեխայի նկարը, անձնական հատկանիշները, եթե վերջինս կորել է, եւ նրա շահից է բխում ընտանիք վերադառնալը։
Իսկ որո՞նք են անձնական տվյալների տարածման ամենատարածված սխալները։
«Հիմնական սխալներն են, երբ համացանցում, օրինակ, հրապարակում են երեխայի մասին լուսանկարներ, ուղարկում դրանք անծանոթ մարդկանց, ինչպես նաեւ երբ լրատվամիջոցները տեսանյութ են պատրաստում սոցիալապես անապահով երեխաների մասին՝ հաղորդելով ընտանեկան բռնության հետ կապված դեպքեր։ Կանոնը հետեւյալն է՝ հնարավորինս ապանձնավորել այդ տվյալները եւ բացառել երեխայի ինքնությունը բացահայտող անձնական տվյալների հրապարակումը։ Ապանձնավորման կանոնները շրջանցել կարելի է բացառիկ դեպքերում, եթե, օրինակ, երեխան կորել է»,—մեկնաբանում է փորձագետը։
Երեխաների մեծ մասն ազատ ժամանակն անցկացնում է համացանցում՝ վտանգավոր խաղեր խաղալով։ Ս. Քրմոյանի խոսքով՝ կանխելու երկու եղանակ է ընդունված՝ տեխնիկական սահմանափակումների եւ երեխային, ուսուցչին, ծնողին կրթելու միջոցով։ Այս պարագայում հոգեբանական մոտեցում է հարկավոր. «Ծնողը պետք է բարիդրացիական հարաբերություններ ստեղծի փոքրիկի հետ, պատմի, նկարագրի համացանցի հետ կապված ռիսկերն ու վտանգները, որպեսզի երեխան կարողանա ինքնուրույն պաշտպանվել։ Բոլորս գիտենք, որ համացանցն անվերահսկելի է, պետք է կրթել երեխաներին, բացատրել, որ անծանոթ մարդկանց չի կարելի անձնական տվյալներ ուղարկել, իսկ շփումների դեպքում՝ տեղեկություն տալ ծնողին կամ ուսուցչին»։
Համացանցում շատ մեծ արագությամբ տարածվում են նաեւ հիվանդ երեխայի համար օգնություն խնդրող գրառումներ։ Ս. Քրմոյանը կարծում է, որ հիշյալ բնույթի գրառումները եւս պետք է դիտարկել երեխայի լավագույն շահի տեսանկյունից։ Առանց ապանձնավորման՝ երեխայի հիվանդության գումար հավաքելն անհնար կլինի։ Բայց եթե անգամ հրապարակում են, ցանկալի է, որ լինի ծնողի համաձայնությունը՝ երեխայի անձնական եւ բժշկական գաղտնիք պարունակող տվյալները հրապարակելու համար։ Չի բացառվում, որ այսպիսի գրառումների ներքո լինեն նաեւ չարաշահման դեպքեր. «Առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է, որ 0—18 տարեկան երեխաների բուժումն անվճար է, տվյալ դեպքում պետությունը հոգում է ծախսերը, եւ հնարավոր է երեխայի բուժումը կազմակերպել Հայաստանում՝ պետության միջոցների հաշվին։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք այսպիսի գրառումներ։ Չարաշահման տարրեր կարող ենք հայտնաբերել»։
Բացի հանրամատչելի անձնական տվյալներից՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ, մյուս բոլոր կենսաչափական տվյալները օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող եւ օգտագործվող անհատական տվյալներ են, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնելու լուսանկար, ստորագրություն, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներ։ Սրանք պետք է շրջանառվեն միայն օրենքով նախատեսված դեպքում։

23-11-2019





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO