Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Աշխարհին սպառնացող մեծ վտանգ՝ թուրքական անհագ ծավալապաշտություն

Համահայկականության գրավչությունը տարածաշրջանային ծավալումներում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Այն, որ Բաքուն անհամբեր սպասում է մի այնպիսի միջազգային իրավիճակի առաջացման, երբ կարող է իսրայելական աջակցությամբ հարձակվել Իրանի վրա, ակնհայտ է, եւ այդ մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք։ Իսրայելի շահագրգռվածությունը Իրանի դեմ գործելու համապատկերում լիուլի բավարարում է Ադրբեջանին, եւ նախագահ Իլհամ Ալիեւը թյուրքալեզու երկրների՝ Բաքվում կայացած համաժողովում վստահաբար նաեւ այս հարցն է քննարկել, չնայած միայն Հայաստանի նկատմամբ եղած նկրտումները բացահայտ հայտարարվեցին՝ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանը ներկայացվեցին որպես «ադրբեջանական հողեր, որոնք պիտի պատկանեն Ադրբեջանին, ինչպես Ղարաբաղը»։
Սակայն Անկարայի նորօսմանական ծրագրերի արծարծումը չէր կարող դուրս թողնել իրանական Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջանների բռնակցումը այսպես կոչված «մեծ Ադրբեջան» նախագծին, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է դիտարկել թուրքական երազահանում պարզաբանված «մեծ Թուրանի» երազանքի ճանապարհին։ Բայց պետք է նկատել, ինչի մասին եւս խոսել ենք, որ դեռ Հեյդար Ալիեւի ժամանակներից ներքին խնդիր կար «մեծ Թուրանի» եւ «մեծ Ադրբեջանի» հարցերում, այն է՝ Բաքուն նախընտրում է չձուլվել համաթուրքական մեծ պետության մեջ, մնալով, այսպես կոչված, տարածաշրջանային ազդեցիկ երկիր՝ պահպանելով իր անունը։
Երկու դեպքում էլ մեր տեսակետը հստակ է, անհնար է լինելու իրականացնել որեւէ մեկը։ Թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական երազանքները այլաբանորեն երազախաբություն են աշխարհի ռազմա—քաղաքական զարգացումներում։
Այսպես կոչված «մեծ Ադրբեջանի» ծավալումը գծանկարված է Հայաստանի ու Իրանի մի մասի հաշվին, թերեւս քիչ ու միչ գծանկարների փորձեր կան նաեւ Իրաքի հաշվին։ Դե, Թուրքմենստանի (Կասպից ծովի) նավթով հարուստ մեկ—երկու կղզիներ այսօր էլ բռնազավթված են, չի բացառվում, որ էլի ծավալվեն թուրքմեն եղբայրների հաշվին։ Իսկ Վրաստանի տարածքների զավթման խնդրին արդեն անդրադարձել ենք. ամիսներ առաջ Վրաստանի սահմանային մի հատված են ներխուժել ադրբեջանցի սահմանապահները եւ տեղակայվել այնտեղ, ինչը գուցե փորձեն նաեւ Իրանի ուղղությամբ իրականացնել, չնայած սահմանախախտության մի շարք ձախողումներին։ Ամեն դեպքում, սա մեզ եւս պիտի անհանգստացնի, քանի որ վրացական դիրքերը ավելի մոտ էին մեր երկրի սահմաններին։
Իսկ, այսպես կոչված, «մեծ Թուրանի» հեքիաթը սարսափ—կինոնկարի ծավալումներով է… Թուրքիայից արեւմուտք տարածվող սահմաններն անցնում են Բալկաններով (հատկապես Հունաստանում, Բուլղարիայում եւ իսլամական Կոսովոյում ու Բոսնիա—Հերցեգովինայում մեծաթիվ թուրքերի առկայությամբ պայմանավորված), Արեւելյան Եվրոպայով (Հունգարիայով մինչեւ Ֆինլանդիա, ռուսական Կարելիա (համարվում են թուրքալեզուների՝ ֆինն—ույղուրական լեզվաընտանիք) ու Ռուսաստանի որոշակի տարածքներով դեպի հյուսիս ուղղությամբ (Կովկաս, Ղրիմ, Թաթարստան, Բաշկորտոստան (համարվում է թուրքալեզուների՝ թուրք—թաթարական լեզվաընտանիք), մինչեւ հյուսիսային սառույցները։ Իհարկե, դեպի արեւելք եւս երազանքներ ունեն Անկարայում, Հայաստանով, Իրանով, համաթուրքական դաշինքի երկրներով (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), ռուսական Ալթայով (որի տափաստաններից էլ որպես չարիք Հայաստան (եւ այլուր) են հասել թյուրքերը), դեպի՝ չինական (Ույղուրստան), մոնղոլական եւ ռուսաստանյան տարածքներ (մինչեւ Սախա—Յակուտիա եւ Հեռավոր Արեւելք)։ Այս անհագ երազանքը ավարտենք՝ ներկայացնելով դեպի հարավ ձգվող թուրքական ծավալապաշտության սահմանները՝ Սիրիա, Լիբանան, Իրաք, արաբական ամբողջ թերակղզին եւ դեպի Աֆրիկա՝ Եգիպտոս եւ այլ տարածքներ…
Մանրամասն ներկայացրեցինք, որպեսզի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում մեկ անգամ էլ գիտակցեն ազգային համախմբվածության եւ միասնական հանդես գալու անհրաժեշտությունը, հասկանան, որ թուրքերը (ադրբեջանցիները) ոչ մի հեռահար ծրագրում չեն տեսնում գոյություն ունեցող Հայաստան։ Սա լուրջ ահազանգ է, երբ միակողմանի հաշտության եւ զիջողության կոչեր են հնչում։ Թուրքական զավթարարության վրա հենված սինաբանությունը կարող է նրանց դրդել անհասկանալի եւ անկառավարելի քայլերի, որոնք նոր արհավիրքներ կդառնան մեր գլխին, եթե դրանց դեմը նախապես չառնենք տարածաշրջանային դաշինքներ ձեւավորելով կամ արդեն գոյություն ունեցողների հետ գործակցելով։
Այս ամենը հայտնի է նաեւ միջազգային համապատասխան կառույցներին եւ ազդեցիկ երկրների պետաքաղաքական վերնախավին, պարզապես մեկ անգամ եւս շեշտում ենք, քանի որ թուրքական զինուժի՝ Սիրիայի տարածք ներխուժումը առավելապես փորձնական էր, Անկարան նախնական շոշափում է միջազգային հանրության արձագանքները, նաեւ այդ քայլով իր առաջարկներն է անում համաշխարհային բեւեռներին՝ փորձելով աշխարհի վերաձեւումը իրականացնել համաթուրքական երազահանի մեծածավալ հրատարակմամբ...
Սակայն վստահ ենք՝ համաշխարհային գերտերությունները հասկանում են, թե ինչ վտանգներ է պարունակում թուրքական բազմաճյուղ եւ անհագ ծավալապաշտությունը, որը պատրաստ է քարուքանդ անել աշխարհի բոլոր անկյունները, որպեսզի երբեւէ չգոյ աշխարհակալ պետություն ստեղծի՝ ապականելով համաշխարհային բազմաբնույթ քաղաքակրթությունը, հազարամյակների կամ դարերի պատմություն ունեցող երկրների ապագան, ի սկզբանե իրենց բնօրրաններում արարված ազգերին ու ժողովուրդներին էլ հերթական անգամ ձուլի թյուրքական յաթաղանով։
Դառնալով Բաքվի մոլուցքներին՝ նշենք, որ այս օրերին իրենց ուրախությունը չէին թաքցնում, երբ Իրանում ցույցեր եւ հանրահավաքներ էին ընթանում։ Չնայած Թավրիզի ադրբեջանաբնակ շրջանի նահանգապետը հայտարարել էր, որ էթնիկ որեւէ բողոքի ալիք չկա եւ չի կարող լինել, Ադրբեջանում սպասում էին նման ծավալման։ Անգամ նախապատրաստվում էին, նոյեմբերի 23—ին Բաքվի Թեֆեքյուր համալսարանում տեղի է ունեցել «Իրանի փլուզումը եւ իրավիճակը Հարավային Ադրբեջանում» (իրանական Ադրբեջանների մասին է խոսքը,— Ա.Մ.) թեմայով կլոր սեղան—քննարկում, որին մասնակցել են քաղաքագետներ եւ գիտնականներ։ Տարբեր միջոցառումներ են եղել, իսկ սա նախաձեռնել էր «Ամբողջական Ադրբեջանի օջախ» ձեւակերպմամբ ազգայնամոլական կազմակերպությունը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմից մերթ ընդ մերթ կրակոցներ են հնչում Իրանի սահմանների ուղղությամբ, իհարկե, ոչ այն հաճախականությամբ, ինչպես հայ—ադրբեջանական սահմանային հատվածներում են լինում, բայց հնչում են։ Վերջին դեպքերից կարելի է նշել հոկտեմբերի սկզբներին ադրբեջանա—իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում փոխհրաձգության դեպքը, երբ սպանվեցին 3 ադրբեջանցի։ Իրանի սահմանապահները նկատել են 3 անձի, կոչ են արել կանգնել, ինչին ի պատասխան՝ սահմանախախտները սկսել են կրակել սահմանապահների ուղղությամբ։ Պատասխան կրակ է բացվել, եւ սահմանախախտները սպանվել են։ Սպանվածների մոտից հայտնաբերվել է 15 կգ թմրանյութ եւ փամփուշտներ, երեւի իրանաբնակ ադրբեջանցիների համար էր նախատեսված։
Այս ամենի հետ մշտապես պետք է ուշադիր լինել Արցախի պաշտպանությունը չթուլացնելու հարցում։ Վերջին դարերում Արցախի եւ հարակից հայկական հողերի ազատագրումը վերջ դրեց այն մտայնությանը, թե տարածաշրջանում հայկական գործոնն այլեւս չի աշխատի։ Դրա համար բոլոր շահագրգիռ կողմերը բանակցում էին Անկարայի եւ Բաքվի հետ։ Այսօր Արցախի անկախ գոյությունը (թե Հայաստանին վերամիավորված լինելը) փոխել են այդ՝ «ապացուցելու կարիք չունեցող» հակահայ տեսակետը, ինչը հայկական հարցը այսօր դարձրել է միջազգային օրակարգում քննարկվող հարց։ Մնացած դրական զարգացումները առավելապես մեզանից են կախված, մեր պետական ու ազգային մեծամասշտաբ դրսեւորումներ ունենալու, առաջարկելու կարողություններից։
Մեր թերթի էջերում արդեն հանգամանալից ներկայացրել ենք, որ «համա» նախաբանով բոլոր տարածաշրջանային գաղափարները (համաթուրքական, համաադրբեջանական, համաարաբական եւ այլն) ծավալումների անվերահսկելի ենթատեքստ ունեն, բացի համահայկականությունից, որն ամփոփվում է հայերի բնօրրանում՝ Հայկական լեռնաշխարհում։

27-11-2019





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO