Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արմենպրես»—101

Մենք ՏԱՍՍ-ի բաժանմունք ենք…

«Արմենպրեսը» օպերատիվ արձագանքել է Հայաստանում եւ նրա շուրջ, այդ թվում՝ արտասահմանում, տեղի ունեցող գրեթե բոլոր հասարակական-քաղաքական, մշակութային ու գիտական միջոցառումներին, եւ դրանց մասին տեղեկատվությունները ընթերցողին են հասել բացառապես նրա միջոցով։ Ես չեմ անդրադառնա բոլորին, միայն կհիշատակեմ մի քանիսը, կարեւորագույնները, որոնք բնութագրում են ՀՀԳ—«Արմենպրեսին»՝ որպես կայացած լրատվամիջոցի։
Սկսենք, թերեւս, Հայրենական մեծ պատերազմի ընթացքի մասին լուրերից՝ չմոռանալով նաեւ թիկունքում հայ աշխատավորների հայրենանվեր աշխատանքի մասին։ Այն օրերին մեր հայրենակիցները, ինչպես եւ խորհրդային մյուս բոլոր ժողովուրդները, ապրում էին «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հանուն հաղթանակի» կարգախոսով։ Ի պատիվ մեր ավագ գրչակիցների՝ պետք է ասեմ, որ «Հայհեռագործի» յուրաքանչյուր տեղեկագրում տեղ էին գտնում ռազմի դաշտից ստացված լուրեր՝ լինի զինվորական թղթակցի նյութ կամ ռազմիկի՝ հարազատներին գրված նամակ, ինչը մեծ ոգեւորություն էր առաջացնում թիկունքում մնացած, բայց պատերազմական «ժամանակակարգով» աշխատող մեր ժողովրդի մոտ։ Իսկ եթե այդ ամենին ավելացնենք նաեւ «ԱրմՏԱԳԻ պատուհան» երգիծական պաստառները, ապա կհամոզվենք, որ մեր ժողովուրդը ռազմի դաշտից օպերատիվ տեղեկությունների պակաս չի զգացել։ Ուզում եմ հիշատակել նաեւ մեր գրականության լավագույն ներկայացուցիչներին ու նկարիչներին, ովքեր բաղձալի հաղթանակը մոտեցնում էին իրենց հզոր զենքով՝ գրչի եւ վրձնի օգնությամբ մասնակցելով այդ «պատուհանների» ստեղծմանը։
Հայերս հպարտ ենք, որ պատերազմի ժամանակ ունեցանք հարյուրից ավելի Խորհրդային Միության հերոսներ, վաթսունից ավելի գեներալ, էլ չենք խոսում Հովհաննես Բաղրամյանի ու Հովհաննես Իսակովի, Համազասպ Բաբաջանյանի ու Արմենակ Խամփերյանցի (Խուդյակով) մասին։ «Հայհեռագործի» նյութերում լայնորեն լուսաբանվել է սփյուռքահայության հայրենասիրության դրսեւորումը, երբ աշխարհով մեկ սփռված հայորդիները հանգանակություն կազմակերպեցին, հավաքված գումարներով կառուցեցին եւ ռազմաճակատ ուղարկեցին «Սասունցի Դավիթ» ու «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները։
Պատերազմական թեմաներով գրելը կարծես ժառանգաբար անցել է նաեւ մերօրյա արմենպրեսականներին։ Հատկապես այդ թեմային էինք անդրադառնում Մեծ հաղթանակի հոբելյանական տարեդարձերի նախօրյակին։ Նաեւ գրքեր էինք հրատարակում։ Բավական է հիշատակել Վանիկ Սանթրյանի «Փառքի ճանապարհը» գրքույկը՝ նվիրված գեներալ—լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս Սարգիս Մարտիրոսյանին, Կիմ Ղալաչյանի հեղինակած՝ Բրեժնեւի գովերգած «Մալայա զեմլյա» էպոպեայի հայազգի մասնակիցներին նվիրված «Ծովածինները», ինչպես նաեւ «Անթառամ փառքով օծված» գրքերը, «Փառքի հուշարձաններ» ֆոտոալբոմը, տողերիս հեղինակի «Ըո«ձ« «»Ձոճշ Ճնտ ԹճյպՁ» եւ «ԸշՅ Ն«ՂՁնՅ ը«ձճՃչ» գրքերը։ Առանձին գրքերից զատ տարբեր առիթներով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին ակնարկներ են գրել արմենպրեսականներ Ալեքսանդր Սավայանը, Նորա Մելիքյանը, Էդուարդ Զոհրաբյանը, Սարգիս Բաբաջանյանը, նույն Կիմ Ղալաչյանը, Վանիկ Սանթրյանը, Լեւոն Ազրոյանը։
«Հայհեռագործի» թղթակիցները լայնորեն լուսաբանել են հայ ժողովրդի ետպատերազմյան կյանքում տեղի ունեցած, թերեւս, ամենակարեւոր իրադարձությունը՝ հազարավոր հայերի հայրենադարձությունը։ Գործակալությունում ստեղծագործական կյանքը վայրկյան անգամ չի դադարել։ Այսինքն՝ չէր էլ կարող դադարել։ Չէ որ մենք «Արմենպրես» էինք, իսկ դրանով ամեն ինչ ասված է։ Հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ ու շուքով տոնեց Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600—ամյակը, Սայաթ—Նովայի 250—ամյակը, հետո եկավ մեր քաղաքամայր, վարդագույն Երեւանի հիմնադրման 2750—ամյակը։ Այդ օրերին համայն աշխարհն իմացավ, որ Էրեբունի ամրոցը հիմնադրել է ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինը, ինչի մասին վկայում է սեպագիր արձանագրությունն առ այն, որ «…Խալդի Աստծո մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ ամրոցը կառուցեց, անվանեց Էրեբունի, Բիաինիլիին ի հզորություն, թշնամիներին ի սարսափ»։ Դարեր առաջ գրված արձանագրությունից, որն, ըստ էության, մեր մայրաքաղաքի «ծննդյան վկայականն է», իմանում ենք, որ Էրեբունի ամրոցի շինարարութան վրա ծախսվել է 10.000 քար։ Եվ, որ պակաս կարեւոր չէ, պարզվում է, որ մեր վարդագույն մայրաքաղաքը «հավերժական քաղաք» Հռոմից երեսուն տարով մեծ է։ Ինչպես չհպարտանալ դրանով… Այս տեղեկությունը «Արմենպրեսի» թղթակից Սարգիս Բաբաջանյանի հիանալի ակնարկում է, որը լույս է տեսել «Խորհրդային Հայաստան» թերթի 1968 թ. հոկտեմբերի 28—ի համարում։
Այո, այդ համահայկական տոնախմբության տարեգրությունը ստեղծում էին «Արմենպրեսի» բոլոր թղթակիցները, էլ չենք խոսում ֆոտոթղթակիցների մասին, ովքեր րոպե անգամ դադար չէին առնում «Էրեբունի—2750» տոնախմբության ֆոտոտարեգրությունը ստեղծելու համար։ Հիշում եմ, թե ինչ ուրախությամբ եւ խանդավառությամբ էինք դիտում մեր ֆոտոլրագրողների լուսանկարները, որ նրանք արել էին օդից։ Այո, քաղավիացիայի վարչությունը ՀՀԳ—ին տրամադրել էր մի ուղղաթիռ, որը մի քանի ժամ ճախրելով երեւանյան երկնքում՝ հնարավորություն տվեց մեր լուսանկարիչներին ստեղծելու, հիրավի, պատմական լուսանկարներ։ Հատկանշական է, որ այդ պատասխանատու գործը վստահվել էր «Արմենպրեսի» երեք սերնդի լուսանկարիչների՝ Նեմրութ Բաղդասարյանին, նրա որդուն՝ միջին սերունդը ներկայացնող Հերբերտ Բաղդասարյանին եւ տակավին երիտասարդ Վահան Խաչիկյանին։ Ահա եւ սերնդափոխության վառ օրինակ։
Երեւանի հոբելյանի մասին արմենպրեսյան նյութերը հետագայում մեր տնօրեն Արտավազդ Խաչիկյանի ջանքերով ամփոփվեցին մեկ կազմի տակ եւ դարձան առանձին գիրք։ Ասենք, որ այդ ավանդույթը շարունակվեց նաեւ հետագայում, երբ համայն հայությունը նշում էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 100—ամյակը, Խորհրդային Հայաստանի 50—ամյակը։
«Արմենպրեսի» հանրապետական ինֆորմացիայի գլխավոր խմբագրության մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այն երբեք «չի լռել»։ Այո, մեկ դար շարունակ այդ ծառայությունը եղել է ՀՀԳ—«Արմենպրեսի» դեմքը, նրա այցեքարտը…
Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

30-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO