Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԶԱՆԱԶԱՆ


Առնվազն օլիմպիական երկու ուղեգիր

Այսպիսի ակնկալիք ունեն այժմ Ֆինլանդիայում մարզվող հայ դահուկորդները

Հայ դահուկորդներն արդեն ավելի քան մեկ ամիս մարզվում եւ մրցումների են մասնակցում Ֆինլանդիայում։ Նրանք նույնիսկ մեդալներ են նվաճել այդ երկրում անցկացված միջազգային մրցաշարերից մեկում, իսկ հիմա, ինչպես «ՀՀ»—ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը, պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը։ Այդ ամենը միտված է գլխավոր նպատակին՝ օլիմպիական վարկանիշներ լրացնելուն։
Մրցաշրջանի մրցակցային փուլին մեր դահուկորդները ներգրավվել են հոկտեմբերի վերջից։ Ձնառատ Լապլանդիայի անդաստաններում շուրջ երկու շաբաթ մարզվելուց հետո նրանք մոլորակի ամենահյուսիսային դահուկային կենտրոնում՝ Սարիսելկայում, մասնակցել են 10 երկրի մարզիկների մասնակցությամբ միջազգային մրցաշարի եւ մրցատարածություններից երկուսում վերջնագիծը հատել են առաջին արդյունքով։ Այսպես, 26—ամյա Թադեւոս Պողոսյանն առաջինն է ճանաչվել տղամարդկանց 10 կմ դասական ոճով մրցավազքում՝ այն ավարտելով 26 րոպե 57,5 վայրկյանում։ Հայրենակցին 0,3 վայրկյանով է զիջել ու երկրորդ տեղն է գրավել 20—ամյա Միքայել Միքայելյանը։ Այս մրցաձեւում համապատասխանաբար 20 եւ 22—րդ հորիզոնականներում են հանգրվանել Մյասնիկ Ղարիբյանը եւ Սպարտակ Ոսկանյանը։ Մասնակցել են նաեւ Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի եւ Թուրքիայի մարզիկները։
Առանց հաղթանակի չի մնացել նաեւ Միքայելյանը, որը բոլոր մրցակիցներին գերազանցել է 15 կմ ազատ ոճով մրցավազքում։ Աշոցքցի դահուկորդը տարածությունը հաղթահարել է 36 րոպե 47,1 վայրկյանում։ Նրա հետ մրցանակային եռյակն ամբողջացրել են բելոռուս Ալեքսանդր Վորոնովը եւ ղազախստանցի Վլադիսլավ Կովալյովը, որոնք հայ դահուկորդին զիջել են մոտ 6 վայրկյան։ Այս մրցաձեւում Պողոսյանը գրանցել է 6—րդ, Ղարիբյանը՝ 25—րդ, իսկ Ոսկանյանը՝ 26—րդ արդյունքը։ Իսկ վերոնշյալ երկրների ներկայացուցիչներից բացի, ասպարեզ էին դուրս եկել նաեւ Նորվեգիայի եւ Էստոնիայի դահուկորդները։
Ուժերն է փորձել նաեւ թիմում ընդգրկված մեր միակ մարզուհի Կատյա Գալստյանը, որը կանանց 5 կմ դասական ոճով մրցավազքում զբաղեցրել է 7—րդ, իսկ ազատ ոճով 10 կմ տարածությունում՝ 10—րդ տեղը։ Այդ արդյունքները նա գրանցել է համապատասխանաբար 11 եւ 13 մասնակիցների հաշվարկում։ Ի դեպ, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մրցավազքերում շնորհվել են վարկանիշային միավորներ, եւ մերոնք որոշակիորեն բարելավել են իրենց ցուցանիշները։
Կատարված աշխատանքի եւ հետագա անելիքների մասին զրուցեցինք Ֆինլանդիայում մեր դահուկորդների մարզումներն ու մասնակցությունը համակարգող հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի հետ։ Մեր զրուցակիցը նախ նշեց, որ թիմը հյուսիսային այդ երկիր է մեկնել հոկտեմբերի 25—ին։ Տեղում աշխատանքներին ներգրավված է նաեւ մարզչի կինը՝ ԽՍՀՄ 1988 թ. առաջնության բրոնզե մեդալակիր Ալլա Կապչիկաեւա—Միքայելյանը։ «Հավաքը սկսեցինք Վուոկատտի հանրահայտ դահուկային կենտրոնում։ Սկզբում մարզվում էինք արհեստական ձյան վրա, իսկ նոյեմբերի 19—ին տեղափոխվեցինք Սարիսելկա։ Այնտեղ էլ մասնակցեցինք միջազգային մրցաշարի, որում մեր մարզիկները գրավեցին մրցանակային տեղեր։ Որոշ չափով սպասելիքները չարդարացրեց Կատյա Գալստյանը, բայց նա ավանդաբար դժվար է սկսում մրցաշրջանը։ Ճիշտ է, տղաներն էլ դեռ լավ մարզավիճակում չեն, բայց նրանք դրսեւորեցին կամային բարձր հատկանիշներ։ Ամեն դեպքում, նոր ենք սկսել մրցակցային տարին, եւ գնահատականներն ավելի շատ նախնական են։ Մեր գլխավոր մեկնարկը լինելու է փետրվարին՝ աշխարհի առաջնությունը»,–նշեց մարզիչը։
Նա հավելեց, որ Հայաստանի հավաքականն արդեն տեղափոխվել է Ռուկա բնակավայր, որտեղ պատրաստվում է մասնակցել դեկտեմբերի 7—8—ը նախատեսված աշխարհի գավաթի խաղարկության անդրանիկ փուլին։ Օրեր անց նույն բնակավայրում մեր դահուկորդներին սպասում է վարկանիշային եւս մեկ մրցաշար։ Իսկ դեկտեմբերի 12—15—ը նրանք ներկայանալու են Վուոկատիում անցկացվելիք Սկանդինավիայի գավաթի խաղարկությանը, որի ավարտից հետո էլ վերադառնալու են հայրենիք։
Արթուր Միքայելյանի խոսքերով՝ բոլոր մրցումներում մեր դահուկորդների առաջնային նպատակներից մեկը վարկանիշային միավորների քանակի համալրումն է։ Մարզիչն ակնկալում է, որ վերջնարդյունքում կհաջողվի նվաճել 2022 թ. Պեկինում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի երկու ուղեգիր։ Դրան հատկապես մոտ են Միքայել Միքայելյանը եւ Թադեւոս Պողոսյանը։ «Սակայն մինչ այդ շատ անելիք ունենք։ Ձգտում ենք, որ վարկանիշային միավորներն ավելացնի նաեւ Կատյա Գալստյանը։ Դա է նաեւ մեր ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի հիմնական նպատակը։ Տեսնենք, թե ինչ կստացվի»,–եզրափակեց նա։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

30-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO