Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Սոցիալական գովազդի ինստիտուտը կայացման կարիք ունի

Մշակվող հայեցակարգը կներկայացվի կառավարություն

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցավ «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացման միջոցով հանրային քաղաքականությունների եւ սոցիալական երկխոսության բարելավում» թեմայով խորհրդաժողով։ Մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀԿ—ների, ինչպես նաեւ փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։
Վիկտոր Ենգիբարյանը կարեւորեց սոցիալական գովազդի դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակության զարգացման, կրթման, ինչպես նաեւ մարդկանց քաջալերելու եւ նպատակամղելու գործում։ «Պետությունը պետք է ունենա համակարգված սոցիալական գովազդի ինստիտուտ, քանի որ շահագրգռված է ունենալ ավելի կիրթ եւ պատասխանատու քաղաքացիներ, հասարակություն։
Մեր քաղաքական թիմն առաջնորդվում է այն սկզբունքով, որ հասարակության բոլոր անդամները ցանկության դեպքում կարող են ինքնակրթվել, եւ մենք քաջալերում ենք մարդկանց ակտիվությունը կյանքի տարբեր բնագավառներում իրենց տաղանդը դրսեւորելու հարցում։ Դրա վառ օրինակը «Մեր ժամանակի հերոսը» ֆիլմերի շարքն է, որով ցույց ենք տալիս այն մարդկանց, որոնք զրոյից ինչ—որ բան են ստեղծել»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
Վ. Ենգիբարյանի խոսքով, ինստիտուցիոնալ եւ օրենսդրական գործիքների բացակայության պատճառով սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովն այսօր չունի այն լիազորությունները, որոնք կարելի էր օգտագործել սոցգովազդի ինստիտուտը Հայաստանում կայացնելու համար։ «Օրենսդրական կարգավորումները շատ թույլ են եւ չեն համապատասխանում ժամանակակից ստանդարտներին»,— նկատեց զրուցակիցս։ Ներկայումս այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ «Աուդիո—վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ—ի կողմից պատրաստվել է հայեցակարգ։ Մինչեւ դեկտեմբերի 6—ը ընդունվելու են առաջարկություններ, որից հետո արդեն լրամշակված տարբերակը կներկայացվի կառավարություն։
Սոցիալական գովազդները ֆինանսավորելու նպատակով առաջարկվում է ստեղծել առանձին պետական հիմնադրամ։ «Պետությունը պետք է ակտիվ գովազդատուի դերում հանդես գա։ Եթե մենք խոսում ենք հանրային շահի առաջմղման մասին, ապա դրա սպասարկողը պետք է առաջին հերթին պետությունը լինի իր միջոցներով։ Պետական ֆինանսավորումը կարեւոր է նաեւ նրանով, որպեսզի սոցիալական գովազդները բեռ չդառնան լրատվամիջոցների համար»,–ասաց զրուցակիցս՝ նշելով, որ հանձնաժողովը կարող է նաեւ համագործակցել մասնավորի հետ՝ լրացուցիչ միջոցներ հայթայթելու համար։
Մյուս կարեւոր հարցը, ըստ Ենգիբարյանի, սոցիալական գովազդների ազդեցության մոնիտորինգի իրականացումն է, ինչը կօգնի չափելի դարձնել կատարված աշխատանքը, մյուս կողմից՝ հաշվետվողականություն ցուցաբերել պետական միջոցների արդյունավետ ծախսման առումով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ, սոցիալական գովազդի հանրապետական հանձնաժողովի նախագահ Արա Խզմալյանն իր ելույթում առանձնացրեց երկու կարեւոր խնդիր. առաջինը՝ սոցիալական գովազդի վերաբերյալ միասնական պատկերացում ձեւավորելն է, քանի որ առայսօր տարակարծություններ կան այն հարցում, թե ինչ ենք հասկանում «սոցիալական գովազդ» ասելով։ Գործող օրենքը հստակ չի սահմանում սոցիալական գովազդի չափորոշիչները։ Երկրորդը՝ որոշել՝ անհրաժեշտ է արդյոք այս հանձնաժողովը, թե ոչ։ Եթե պետք չէ, ապա լուծարել, հակառակ դեպքում՝ ուժեղացնել հանձնաժողովը մանդատների եւ իրավասությունների ավելացման ճանապարհով. «Հասարակությունը կարիք ունի դրական գաղափարների, միասնական տրամադրություններ ձեւավորելու ուղերձների։ Այսօր հանձնաժողովը այդ ուղերձները գեներացնելու եւ հանրային կյանք ներմուծելու, տեղեկատվական քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու արտոնություն չունի»։
«Աուդիո—վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ, սոցիալական գովազդի միջազգային փորձագետ Արզուման Հարությունյանի խոսքով, սոցիալական գովազդը հանրային սոցիալական հայտարարություններ են, որով կարողանում են համախմբել հասարակությանը տվյալ պահին առաջ եկած մի որեւէ խնդրի շուրջ եւ անպայման տալիս են լուծումներ։ «Սոցիալական գովազդը պարտադիր պետք է մատնացույց անի խնդրի լուծման ուղին եւ մարդկանց մղի գործուն քայլերի, ինչը բացակայում է Հայաստանում հեռարձակվող գովազդներում»,–ասաց նա՝ նշելով, որ մեր երկրում դեռեւս կայացած չէ սոցիալական գովազդի ինստիտուտը։
ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը կարեւորել է սոցիալական գովազդի նպատակային վերահսկողության եւ հանրապետական հանձնաժողովի գործառույթների հստակ սահմանումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ դժվար է լինում տարանջատել սոցիալական եւ առեւտրային գովազդների սահմանները, Բեղլոյանն առաջարկում է ներմուծել ինտեգրված գովազդի հասկացությունը, ինչպես նաեւ այդ գործընթացում ներառել մասնավոր կազմակերպություններին, ինչը կապահովի ոլորտի ներառականությունը՝ նպաստելով մրցակցության բարձրացմանը։
ՀՀ վարչապետի խորհրդական Լեւոն Մազմանյանը նշեց, որ սոցիալական գովազդի բովանդակությունը պետք է ռազմավարական բնույթ ունենա պետության եւ ժողովրդի համար, քանի որ դրա միջոցով հնարավոր է ազդել հանրային գիտակցության վրա։ Նա նույնպես նպատակահարմար է գտել մասնավոր հատվածի ներգրավումը սոցիալական գովազդի պատրաստման գործում։
ԵՊՀ պրոռեկտոր, սոցիալական գովազդի փորձագետ Էլինա Ասրիյանը, անդրադառնալով սոցիալական գովազդի հոգեբանական ներգործության խնդիրներին, նշեց, որ այն նախեւառաջ չպետք է վնասի մարդու հոգեբանությանը։ Նրա կարծիքով, սոցիալական գովազդի նպատակն է մարդու առաջընթացին եւ մարդու մեջ դրական փոփոխություններին նպաստելը. «Սոցիալական գովազդը հաղորդակցման տարատեսակ է, որի վերջնական նպատակը ցանկալի նորմերի, ընդունելի եւ արդյունավետ վարքի, ինչպես նաեւ հանրային կարծիքի ձեւավորումն է։ Սոցիալական գովազդի առջեւ դրված հաջորդ խնդիրը հասարակության յուրաքանչյուր անհատի ներգրավվածությունն է սոցիալական խնդիրների լուծման գործընթացում»։

30-11-2019





20-02-2020
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում
Հարցազրույց Հայաստանի մարդու իրավունքների նախկին  պաշտպան Լարիսա Ալավերդյանի ...


20-02-2020
Մշակվել է ոլորտը կարգավորող նոր նախագիծ
Կհստակեցվեն յուրաքանչյուր քաղաքացու եւ կառույցի գործառույթներն աղետների ժամանակ

Լուսինե ...


20-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Կարեն Սերոբի Դեմիրճյան՝ փոքր երկրի մեծ ղեկավարը

Ծնվել ...


20-02-2020
Չեմ համարում, որ «Ոչ» քվեարկողներն ավելին լինեն, քան «Այո» քվեարկողները
Ավելին՝ ինքս չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը

Ապրիլի 5-ին ...


20-02-2020
Քաղաքական ուժերը դուրս են մնացել «ճակատամարտից»
Ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ...


20-02-2020
Միջանձնային կոնֆլիկտների պատճառը նաեւ կրթության համակարգն է
Դպրոցը պետք է ունենա տղաների էմոցիոնալ, հայրենասիրության մշակութային ...


20-02-2020
«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է»
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Վարչապետ Նիկոլ ...



20-02-2020
Սիրիայի շուրջ ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվե՞ն
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



20-02-2020
Ծննդյան հրաշալի խորհուրդը
Առաջին երեխան Բերձորում՝ կեսարյան ...

20-02-2020
Հետաքրքրությունն առկա է, միտումը՝ հուսադրող
Հայաստանը ռուսաստանցիների տուրիստական ...

20-02-2020
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը՝ Դսեղում
Մեծն լոռեցու ծննդյան 151-ամյակը եւ գիրք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO