Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ո՞րն է, ի վերջո, բազմաբնակարան շենքերի կառավարման լավագույն մոդելը

Օրենսդիրն ու գործադիրը լուծումներ են փնտրում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Մինչեւ հաջորդ տարվա մայիս կմշակվեն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» եւ «Համատիրության մասին» օրենքների նախագծեր, որոնցով նախատեսվում է ավելի ամբողջական եւ արդյունավետ կարգավորել այս ոլորտը։ Այդ մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ ընդգծելով, որ համատիրությունների մասով ձգտելու են ունենալ ավելի մասնակցային կառավարում։
Հայաստանի բնակարանային ֆոնդի մոտ 30 տոկոսը կազմում են բազմաբնակարան շենքերը, որոնց հիմնական մասը Երեւանում է, մնացածը՝ Շիրակում, Լոռիում եւ Սյունիքում։ Երեւանում առկա է 4878 բազմաբնակարան շենք, որից 4540—ի կառավարումն իրականացվում է 256 համատիրությունների, 167—ը՝ լիազորագրային կառավարիչների, իսկ 171—ը՝ վարչական շրջանների ղեկավարների կողմից։
«Համատիրությունների մասին» օրենքի վերափոխման հարցը նաեւ կառավարության օրակարգում է։ Կարապետյանը նշեց, որ պատգամավորները եւս կներառվեն աշխատանքային խմբի մեջ եւ արդեն գարնանից կսկսեն նոր նախագծի մշակման աշխատանքները։ «Ներկայումս հիմնական խնդիրները կապված են գումարների հավաքագրման եւ ծախսման թափանցիկության հետ։ Մարդիկ հաճախ չեն վստահում եւ վճարումներ չեն կատարում, իսկ համատիրություններն էլ՝ ծառայություն չեն մատուցում, ինչն էլ խորացնում է անվստահությունը։ Եթե մարդիկ հասկանան, որ իրենք են համատիրության իրական սեփականատերերը եւ իրենք են կառավարում իրենց իսկ կողմից ընտրված մարմինների միջոցով, ապա կկատարեն վճարումները։ Ի վերջո, այդ գումարը ծախսվելու է իրենց շենքի կտուրը, վերելակն ու մուտքը բարեկարգելու համար։ Այդ իմաստով շատ կարեւորում եմ տեղեկացվածության բարձրացման հարցը, որպեսզի բնակիչներն իմանան իրենց իրավունքների մասին»,–մեկնաբանեց պատգամավորը։
Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած նախագծին։ Այն նախատեսում է բնակչի կողմից վճարումները դարձնել անկանխիկ, ինչը կնպաստի գումարների հավաքագրումն ու ծախսը թափանցիկ դարձնելուն եւ կբարձրացնի վստահությունը, քանի որ մարդիկ կտեսնեն՝ ով որքան է վճարում, եւ ինչ նպատակներով է ծախսվում։
Նույն հանձնաժողովի անդամ Վահե Ղալումյանի կարծիքով, մեր երկրում օրենքի գործելու հետ կապված նախկինում խնդիր ենք ունեցել, հետեւաբար, այս ոլորտին վերաբերող օրենքները պետք է փորձել գործի դնել, որպեսզի հետո պարզ դառնա, թե ինչն է ենթակա փոփոխման։ Նա կարեւորեց ՏԻՄ—երի հետ համագործակցությունը։
2005—2018 թթ., լինելով Իջեւան քաղաքի ավագանու անդամ, Ղալումյանը փաստում է, որ մարզերում համատիրությունների մասին խոսելն անգամ ավելորդ է. «Եթե մայրաքաղաքում որոշ հարցեր լուծվում են, աշխատանքը տեսանելի է, ապա մարզերում պատկերը մտահոգիչ է»։
Վ. Ղալումյանի կարծիքով՝ համատիրությունը շատերի մոտ ընկալվում է որպես «ԺԷԿ»—ի իրավահաջորդ, որի գործունեությունը վերջին տարիներին վստահություն չէր ներշնչում ժողովրդին։ «Համատիրություններին չի հաջողվել վերականգնել այդ վստահությունը, որպեսզի մարդիկ գումար տան համատիրությանը եւ ինչ—որ գործ պահանջեն։ Մարզերում բազմաբնակարանային շենքերի մուտքերը, տանիքները, բակերը անմխիթար վիճակում են, համատիրությունների գործունեությունն էլ՝ զրոյականին մոտ,–ափսոսանքով նշեց զրուցակիցս, ապա շարունակեց.–Համատիրության մոդելի արդյունավետությունը տեսանելի չէ։ Շատ դեպքերում որպես առաջին խնդիր նշվում է բնակչի կողմից վճարումներ չկատարելը, իսկ բնակչի հետ շփվելիս էլ՝ լսում են այն հիմնավորումը, թե ոչինչ չի արվում, որպեսզի վճարեն։ Ստացվում է փակ շղթա։ Պետք է վերլուծել իրավիճակը, եւ երկու կողմերին մոտեցնելով՝ հարցին լուծում տանք»։
«Ծարավ Աղբյուր» համատիրության նախագահ Էմիլ Սարգսյանը կարծում է, որ այսօրվա օրենքները հնարավորություն են տալիս իրականացնել արդյունավետ կառավարում, իսկ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքը եզակի ժողովրդավար օրենքներից մեկն է Հայաստանում, քանի որ հնարավորություն է տալիս ունենալ կառավարման մի քանի ձեւ։ Անդրադառնալով «Համատիրության մասին» օրենքին՝ Է. Սարգսյանը նշեց, որ էական օրենսդրական բացեր չի տեսնում, իսկ եղածը պայմանավորված է թվային տեխնոլոգիաների զարգացմամբ. «Օրենքներն ընդունվել են 2002—ին։ Այդ ժամանակվանից տեխնիկապես շատ բան է փոխվել, ինչն օբյեկտիվորեն հնարավոր չէր նախատեսել։ Այսօր, օրինակ, կարելի է էլեկտրոնային քվեարկություն ապահովել, թղթային նամակով ծանուցելու փոխարեն էլեկտրոնային նամակ ուղարկել, հաշվետվությունները ներկայացնել առցանց տարբերակով։ Այս ամենը կարող է ապահովել համատիրությունների աշխատանքի թափանցիկությունը»։
Համատիրությունների աշխատանքի արդյունավետությունը եւ թափանցիկությունը բարձրացնելու նպատակով զրուցակիցս որպես օրենսդրական փոփոխություն առաջարկում է սահմանափակել համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքերի քանակը. «Ներկայումս կան մեծ համատիրություններ, որտեղ բնակիչը չի ճանաչում իր նախագահին կամ կառավարչին։ Դրանք պետք է մասնատել, որպեսզի կառավարումն ավելի արդյունավետ լինի, իսկ բնակիչն էլ ճանաչի թե կառավարչին, թե նախագահին»։
Օրենսդրական կարգավորումներից բացի կարեւոր է նաեւ սեփական իրավունքների վերաբերյալ բնակիչների տեղեկացվածության բարձրացումը։ «Մարդկանց թվում է, թե քաղաքապետարանը պետք է իրենց մուտքը վերանորոգի կամ վերելակը մաքուր պահի։ Բնակիչները պետք է գիտակցեն, որ իրենք են որպես սեփականատեր որոշումներ ընդունողները՝ սկսած կառավարչի ընտրությունից մինչեւ համատիրության ստեղծում եւ լուծարում»,–ասաց համատիրության նախագահը՝ ընդգծելով, որ ամենալավ օրենքն ու կառավարման լավագույն մոդելն անգամ արդյունավետ չեն լինի, քանի դեռ չկա բնակիչների պատասխանատվության զգացում։

30-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO