Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի հիմնահարցը՝ մեր դաշնակիցների ու բարեկամների վստահության հայելի

Բաքուն ցանկանում է Անկարան եւ Մոսկվան քաղաքականապես նույնականացնել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Յուրաքանչյուր երկիր նախ եւ առաջ իր հետաքրքրությունների դիտակետից է հետեւում միջազգային անցուդարձին, բազմաշահ իրադարձություններին եւ իր շահերի համեմատականները համադրելով կամ հակադրելով է առաջ տանում արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Իսկ դրանք կարող են ոչ հիմնային ձեւափոխության ենթարկվել, անհրաժեշտության դեպքում նաեւ պետական ու ազգային նպատակների շարքում տեղափոխություններ ենթադրել՝ իրավիճակին համահունչ եւ արագ արձագանքելու համար։
Հաճախ, երբ դրվում է մեծ հաղթանակի հասնելու նպատակ, բաց են թողնվում փոքր, տեղային բնույթի հաղթանակների հնարավորությունները, ինչն իրականում հեռացնում է ամենակարեւոր հաղթանակը։ Ասել եւ ասում ենք՝ պետական եւ ազգային գործերում չկան մանրուքներ, իսկ յուրաքանչյուր հաղթանակ կամ որեւէ հաջողություն, անկախ նշանակության աստիճանից, զորացնում է ազգի կամքը եւ մղում ինքնակազմակերպվածության եւ աննահանջ մրցակցության։
Այս համապատկերում պիտի դիտարկել նաեւ մեր ամենակարեւոր արտաքին հիմնահարցը՝ արցախյան խնդիրը, որտեղ, 1994—ի զինադադարից հետո բազում փոքր, բայց կարեւոր հաղթանակներ ու հաջողություններ ենք գրանցել ռազմական, քաղաքական ու դիվանագիտական միջազգային հարթակներում, ինչն էլ ցայսօր ամուր է պահում մեր դիրքերը հիմնախնդրի կարգավորման անգամ կիսասառեցված բանակցություններում։
Ըստ ՀՀ ԱԳՆ տեղեկատվության՝ այս պահին կողմերը չեն բանակցում որեւէ հարցի շուրջ, բայց ադրբեջանական կողմն իր վերջին հայտարարություններում խաղաղ գործընթացի վերաբերյալ որոշակի լավատեսություն է ցուցաբերել, չնայած միշտ առկա իր դժգոհությանը եւ ռազմատենչ հռետորաբանությանը։ Իսկ դեռ սեպտեմբերին նյույորքյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հիասթափությունն էր հայտնել հարցի կարգավորման անորոշության առումով։
Հիշեցնենք, որ կարճ ժամանակ առաջ խոսակցություններ եղան, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկները, որոնք նախկինում եւս հնչել էին, վերստին ներկայացվել են Երեւանում ու Բաքվում։ Նշվում էր, որ դրանք խիստ վտանգավոր են հայկական կողմի համար, անհավասար զիջումների են մղում։ Անգամ կարծիքներ հնչեցին, թե կարող են նաեւ պարտադրվել։ Բայց եղան հերքումներ, այդ թվում՝ ԱԳ պաշտոնական ամբիոնից, որ նման բան չի կարող լինել։
Ինչեւէ։ Պարզապես այդ իրադարձությունների ընթացքում առերեւույթ ավելի սերտ էին Մոսկվա—Բաքու բանակցությունները, Իլհամ Ալիեւը ցույց էր տալիս, թե իր երկրին այլեւս տեսնում է ԵԱՏՄ եւ ԱՊՀ կառույցներում, իհարկե, նաեւ ՀԱՊԿ—ում, ուստի նաեւ ավելի մեծ քանակությամբ զենքի խմբաքանակ էր գնում ՌԴ—ից։
Նման քաղաքականությունը նորություն չէ եւ հենց Բաքվի կողմից ցուցադրվող։ Երեւանին, պարզաբանումների ցանկությանն ի պատասխան, պաշտոնական Մոսկվան հստակ բացատրություններ հնչեցրեց ի դեմս ՌԴ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների։ Նրանք միաբերան հավաստեցին, որ Հայաստանը եղել եւ մնում է Ռուսաստանի միակ դաշնակիցը եւ ռազմավարական գործընկերը տարածաշրջանում, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան պատրաստ է ծառայելու ՀՀ ինքնապաշտպանությանը, եթե դրա կարիքը լինի։ ՌԴ—ն ՀՀ—ին սպառնացող ցանկացած վտանգ, ըստ այդ հայտարարությունների, համարելու է սեփական անվտանգության սպառնալիք։
Այս ամենն ասվեց այն ժամանակ, երբ Անկարան խոստանում էր օժանդակել Ադրբեջանին Ղարաբաղի հարցում, իսկ Բաքուն շարունակում էր պնդել, թե քննարկվող փաստաթղթերը («Լավրովի փաթեթ» ասվածը) կարող են նոր լիցք հաղորդել կարգավորման գործընթացին (գուցե այս պատճառով էլ ոգեւորվել եւ լավատես էր դարձել Ադրբեջանի ԱԳ նախարարը)։
Սակայն այն հարցին, թե ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել էր. «Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի ԱԳ նախարարի ոգեւորությունը, հիասթափությունը կամ լավատեսությունը խաղաղ գործընթացի վերաբերյալ։ Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների։ Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որեւէ փաստաթղթի շուրջ»։
Իհարկե, Բաքուն չի նահանջում եւ նոր սպասելիքների հույս ունի ինչպես Մոսկվայից, այնպես էլ Անկարայից։ Սակայն ունի նաեւ ներքին խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս այլեւս խաբել սեփական ժողովրդին «ղարաբաղյան բարդ իրավիճակով եւ համախմբվելու պահանջով»։ Եվ հետեւելով Թուրքիայի՝ ահաբեկչությամբ լղոզված ներքին քաղաքականությանը, Ադրբեջանում եւս իրականացնում են քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների զանգվածային ձերբակալություններ, ինչը սպառնում է Իլհամ Ալիեւի վարչակարգին նաեւ միջազգային ասպարեզում։ Ուստի կառավարող կուսակցությունը որոշել է լուծարել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ ընտրություններ, որոշումը բացատրվում է այն բանով, որ Միլի մեջլիսի ներկայիս կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը եւ դուրս է մնացել երկրում ընթացող բարեփոխումներից։
Դառնալով Մոսկվայից ունեցած սպասելիքներին՝ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան, ով նաեւ երկրի փոխնախագահն է, պաշտոնական այցով մեկնել էր Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան Բարեկամության շքանշան հանձնեց՝ ռուս—ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։ ՌԴ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ դեկտեմբերի 20—ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ։ Հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հյուր էր ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հավաքում, որի ժամանակ այդ կառույցի անդամ պետությունների ղեկավարների հետ միասին ՌԴ նախագահի կողմից հրավիրեց ԵԱՏՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Ռուս—ադրբեջանական ջերմացման փորձերը միանշանակ առնչվում են ռուս—թուրքական հարաբերություններին, որոնց առաջիկա զարգացումներից էլ կախված կլինի Մոսկվայի ու Բաքվի հետագա հարաբերությունների ընթացքը։ Այդ հարցերը կքննարկվեն Անկարայում, երբ առաջիկայում Ադրբեջանի նախագահը կայցելի Թուրքիա։ Նա մասնակցելու է Տրանսանատոլիական գազատարի՝ «TANAP»—ի շինարարության ավարտին նվիրված պաշտոնական արարողությանը։ Չենք կարծում, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը լուրջ փոփոխություններ կբերի արցախյան գործընթացի բանակցություններում կամ հայ—ադրբեջանական հարաբերություններում։
Որեւէ փոփոխություն չի բերի նաեւ Մեհրիբան Ալիեւայի երազանքի հայտարարությունը (որը նաեւ Իլհամ Ալիեւի երազանքն է)՝ «Մեր միակ երազանքը Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիկեստե (մուղամ) լսելն է»...
Այս տարի Բաքվում կայացած թյուրքալեզու երկրների գագաթնաժողովում նրանք ավելի մեծ երազանքներ բացահայտեցին, որ բացի «Ղարաբաղից, երազում են Ադրբեջանի կազմում տեսնել նաեւ Զանգեզուրը... Սեւանը... Երեւանը»։
Այս ամենը վերստին մի բան են վկայում՝ Հայաստանն ու Արցախը պարտավոր են միակամ գործել, իհարկե, սփյուռքի հետ միասնաբար, այլընտրանք չկա։ Մեր առաջին եւ հիմնական ապավենը հայությունն է եւ հայկական բանակը։ Պաշտոնական Երեւանը պետք է հետեւի նաեւ, որ իր դաշնակիցների ու հակառակորդների հարաբերությունները չզարգանան ի վնաս Հայաստանի ու հայության շահերի։

30-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO