Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.12.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանի քաղաքական վերնախավը «ռեբրենդինգի» է ենթարկվում

Որն է ներքաղաքական զարգացումների հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ադրբեջանի իշխող քաղաքական ուժի՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղխորհուրդը երեկվա արտահերթ նիստում միաձայն որոշում ընդունեց Միլի մեջլիսը լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Խորհրդարանը մեծամասնություն կազմող «Ենի Ազերբայջան» խմբակցության պատգամավորների դիմումը քննարկելու է դեկտեմբերի 2—ին, որից հետո պարզ կդառնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ անկախ Ադրբեջանի պատմության մեջ խորհրդարանը ցրվում է։ 2015 թ. ընտրությունների արդյունքում «Ենի Ազերբայջան» կուսակցությունը ստացել էր ընտրողների 57.5 տոկոսը, մյուսները թեեւ համարվում են անկախ պատգամավորներ, սակայն, ըստ էության, ենթակա են իշխանությանը, այսինքն՝ ընդդիմություն, որպես այդպիսին, ադրբեջանական խորհրդարանում ընդհանրապես չկար։ (Այն մասին, որ Ադրբեջանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «ՀՀ»—ի հետ զրույցում ադրբեջանագետը կանխատեսել էր դեռեւս ամռանը։ Առավել մանրամասն՝ հուլիսի 23—ի համարի «Ադրբեջանում շաբաթն ուրբաթից շուտ կարող է գալ» վերտառությամբ հոդվածում)։
«Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները հայտարարեցին, որ շուտով կունենան ավելի երիտասարդ եւ հայրենասեր խորհրդարան, որովհետեւ ներկա խորհրդարանը չի կարողանում համահունչ լինել երկրի նախագահի հայտարարած բարեփոխումների օրակարգին։ Այս հայտարարությունը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց։ «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները շատ ակտիվ էին սեպտեմբեր—հոկտեմբեր ամիսներին։ Ընդդիմադիր որոշ ուժեր նույնիսկ սկսել էին քննարկումներ, բայց հետո կտրուկ լռեցին՝ մտածելով, որ դա տեղի չի ունենա, եւ, ահա, հանկարծակի կայացվեց այս որոշումը։ Սրանով բավականին բարդ իրավիճակ ստեղծվեց ընդդիմության համար, որովհետեւ փաստացի նրանք երկու ամիս ժամանակ կունենան նախապատրաստվելու համար»,–ասաց պատգամավորը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, ընտրությունները տեղի կունենան փետրվարին կամ մարտին։ Այլ հարց է, թե կկարողանա՞, արդյոք, ընդդիմությունը մոբիլիզացնել իր ուժերը եւ պատրաստվել ընտրություններին։ «Ժողովրդական ճակատ» կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ շուտով հանդես կգան հայտարարությամբ։ Հայրապետյանի խոսքով՝ Ադրբեջանի «REAL» կուսակցության (Հանրապետական այլընտրանք) առաջնորդ Իլգար Մամեդովը թեեւ պատրաստ է մասնակցել ընտրություններին, ինչի մասին նա հայտարարել էր դեռեւս ամռանը, սակայն իրավական խնդիրներ ունի։ Հիշեցնենք, որ Մամեդովը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն շուրջ հինգ տարվա բանտարկությունից հետո նա ազատ էր արձակվել 2018 թ. օգոստոսին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Բաքու կատարած այցի նախօրեին։
Ադրբեջանում մեկնարկած գործընթացի հիմքում ընկած են մի շարք պատճառներ։ Զրուցակիցս առանձնացրեց դրանցից մի քանիսը, մասնավորապես, խորհրդարանի «երիտասարդացումը», քանի որ ներկա կադրերը միջազգային հարթակներում մրցունակ չեն հայ պատգամավորների հետ, հաջորդը՝ Ադրբեջանում տեղի է ունենում «ռեբրենդինգ», որպեսզի խորհրդարանում ունենան կառավարելի ընդդիմություն։ «Հասկանալի է, որ անկախ պատգամավորները չեն կարող ընդդիմություն ստեղծել։ Սրանով տեղի կունենա խորհրդարանում ընդդիմության անցնելու իմիտացիա։ Եվ ամենակարեւորը՝ նոր խորհրդարանը ստեղծվում է այն նպատակով, որպեսզի ապահովի Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը։ Ադրբեջանում արդեն շատ բացահայտ են խոսում այդ մասին»,– ասաց նա։ Ղեկավարելով Հեյդար Ալիեւի անվան ֆոնդը՝ Մեհրիբան Ալիեւան այդ միջոցներով տարիների ընթացքում բազմաթիվ երիտասարդների է ուղարկել արտերկիր՝ կրթվելու, եւ այսօր նրանք համարվում են իր կադրերը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ իշխանության փոխանցումը չի իրականացվում հաջորդ տարվա հերթական խորհրդարանական ընտրությունների միջոցով, Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ միգուցե Ադրբեջանում շտապում են։ Թե ինչո՞ւ, կան մի քանի վարկածներ. խոսակցություններ կան Իլհամ Ալիեւի՝ հիվանդ լինելու մասին, թե որքանով է հավաստի այդ տեղեկությունը, հայտնի չէ։ Ադրբեջանում շտապում են նաեւ այն պատճառով, որ չեն ցանկանում կորցնել վերահսկողությունը քաղաքական գործընթացների նկատմամբ։ Քննարկվում է անգամ երկրում կառավարման համակարգը փոխելու հարցը, որի արդյունքում Ադրբեջանը կարող է նախագահականից անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ Ալիեւան էլ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։ «Ներկայումս արտահերթ ընտրությունների միջոցով կարծես խորհրդարանը պատրաստվում է փոփոխությունների, այսինքն՝ դրանից հետո պետք է անցկացվեն կամ արտահերթ նախագահական ընտրություններ կամ սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում էլ կփոխվի կառավարման համակարգը»,– ասաց Հայրապետյանը։ Նշենք, որ հաջորդ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թ.։
Փաստորեն, Ադրբեջանն այս տարվանից մտնում է բավականին բարդ ներքաղաքական գործընթացների փուլ։ Մի կողմից՝ քայլեր են արվում կառավարելի դարձնել քաղաքական եւ այլ գործընթացները, բայց մյուս կողմից՝ երկրի ներսում տիրում է անորոշություն։ Հին սերնդի քաղաքական գործիչները, որոնք ունեն փորձ եւ քաղաքական ազդեցություն, պարտադրված հեռանում են քաղաքական դաշտից եւ իրենց տեղը զիջում երիտասարդներին։ «Այդ մարդիկ հեռանում են ոչ թե հեղափոխության արդյունքում, այլ որովհետեւ նրանց հրամայում է այդպես անել երկրի ղեկավարը։ Կանխատեսելի չէ, թե ինչպիսի զարգացումներ կունենա այդ գործընթացը։ Ադրբեջանը փակ երկիր է, եւ այնքան էլ պարզ չէ, թե որտեղից ինչ խնդիրներ կարող են առաջանալ»,–ասաց Հայրապետյանը՝ նկատելով, որ Ադրբեջանն ուղղակիորեն ազդվում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից։
Երկրի կառավարման ղեկը ստանձնելու դեպքում, ըստ ադրբեջանագետի, Մեհրիբան Ալիեւայի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը լինելու է բանակի կողմից աջակցություն ստանալը։ Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերջին շրջանում հանրության մեջ նա սկսել է հայտնվել զինվորականների ուղեկցությամբ։ Քաղաքական բարձր նկրտումների մասին է վկայում նաեւ Ալիեւայի հայտարարություններում ռազմատենչ հռետորաբանությունը, ինչպես, օրինակ, «Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիկեստե (մուղամ) լսելու» կամ ադրբեջանական դրոշը բոլոր գյուղերում ծածանելու մասին։

30-11-2019





07-12-2019
Հեղափոխական նշանակության կարեւոր իրադարձություններ
Որոնք անմիջականորեն առնչվում են պատմական արդարության վերականգնման հետ



07-12-2019
Կոմիտասը՝ Թումանյանին. «Ջահել ջիվան ջանիդ ափսոսացի, էս անգամ ձեռիցս պրծար»
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կոմիտասի ստեղծագործության, նրա կյանքի եւ, մասնավորապես, Թումանյանի ...


07-12-2019
Գյումրու քյալլան, ֆռռիկն ու ընկեր Ղազարյան-Ջղեր Խաչիկը
Գյումրեցին առաջ է նայում ու լիաթոք ծիծաղում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am




07-12-2019
Նեոօսմանականությունը Թուրքիայի գերնպատակն է
Ծավալապաշտական նկրտումներին հագուրդ տալու համար

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Այսօր արդեն ...


07-12-2019
Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային ...



07-12-2019
«Միշտ ունենալու ենք ատոմակայան, անկախ այն հանգամանքից, թե ով ինչ խորհուրդ կտա»
Հարցազրույց տարածքային կառավարման եւ ...

07-12-2019
Սահմանամերձ գյուղը նոր ջրատար կունենա
Այն լիովին կհագեցնի Ուղտասարի այգիների ...

07-12-2019
Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր, կփոխվի նաեւ առաջիկա 30 տարում
Եվրոպան կկանգնի՞ ազգային պետությունների ...

07-12-2019
Գրանցվեց ՀՖՖ նախագահի 3 թեկնածու
Ժամանակավոր կասեցման որոշում է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO