Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2020
ՍՈՑԻՈՒՄ


Երեխայի լավագույն շահը ընտանիքում մեծանալն է

Ընտանեկան միջավայր եւ համայնքային ծառայություններ երեխաների համար

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Հայաստանում երեխաների՝ ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի իրացման գործընթացի, երեխաների խնամքի ու պաշտպանության ոլորտում որակյալ համայնքային ծառայությունների ձեւավորմանը նպաստելու համար մեկնարկել է «Ընտանեկան միջավայր եւ համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» խորագրով լայնամասշտաբ ծրագիրը։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրը նախաձեռնել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը «Վորլդ Վիժն Հայաստան» եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Ծրագրի շրջանակում Երեխաների աջակցության կենտրոնը, որը գրեթե 20 տարվա փորձառություն ունի երեխաների պաշտպանության ոլորտում, ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի, իր ջանքերն ուղղելու է Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացմանը՝ հաշվի առնելով, որ այն ծնողական խնամքից զրկված երեխայի շահերից բխող լավագույն լուծումներից մեկն է։ Այն պարագաներում, երբ երեխան խնամքի հաստատությունում հայտնվելու ճանապարհին է կամ երբ արդեն հայտնվել է խնամքի հաստատությունում։
Երեխաների աջակցության կենտրոնը երեխաների՝ ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքի իրացման ջանքերի արդյունավետությունը երաշխավորելու նպատակով իր փորձն ու գիտելիքները կուղղի համայնքներում սոցիալական աշխատողների մասնագիտական հմտությունների բարելավմանը եւ շարունակելու է իրականացնել ճգնաժամային իրավիճակում հայտնված երեխաների խնամքն ու պաշտպանությունը։ Ծրագիրը հետեւում է Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող Եվրոպական միության կանոնակարգերին, ինչպես նաեւ նպաստում է ՄԱԿ—ի՝ Երեխայի իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործմանը՝ ներառյալ առավել խոցելի խմբերում հայտնված երեխաների պաշտպանության իրականացմանը։
Դիտարկելով վերջին 15 տարիների փորձառությունը՝ կազմակերպիչները նշում են, որ խնամատարության մշակույթն իր կենսունակությունը Հայաստանում ապացուցել է դեռեւս 2005—2008 թթ. Երեխաների աջակցության կենտրոնի՝ ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի հետ համատեղ այս ձեւաչափի փորձարկման առաջին պիլոտային ծրագրի շրջանակում։ Արդյունքում 32 երեխա Հայաստանի տարբեր մանկատներից տեղափոխվել է 23 խնամատար ընտանիք։ Հետագայում խնամատարության իրականացումը շարունակվեց պետության կողմից, իսկ 2017—2018 թթ. գործընթացին աջակցելու եկավ ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի եւ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Խոցելի երեխաների սոցիալական ներառում» ծրագիրը։
2005—ից առ այսօր Հայաստանում խնամատար ընտանիքներում խնամք եւ պաշտպանություն են ստացել շուրջ 95 երեխա։ Ըստ ծրագրի կազմակերպիչների՝ կուտակված փորձը ցույց է տալիս, որ խնամատարության գործընթացի գրագետ կազմակերպման պարագայում հնարավոր է զգալի նվազեցնել հաստատություններում ապրող երեխաների թիվը։ Այս ձեւաչափի կիրառումը Հայաստանում դրական արդյունք է ապահովում նաեւ այն բանի շնորհիվ, որ մեր մշակույթում հոգեզավակ կամ խնամատար զավակ ունենալու ավանդույթը խոր արմատներ ունի։ Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը տարիներ շարունակ եղել է նշված մոդելի իրականացնողը։ Երեխայի լավագույն շահը ընտանեկան միջավայրում մեծանալն է, եւ կենտրոնի բոլոր ջանքերն ուղղված են երեխայի՝ ընտանեկան պայմաններում ապրելու իրավունքի իրացմանը։

30-11-2019





20-02-2020
Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում
Հարցազրույց Հայաստանի մարդու իրավունքների նախկին  պաշտպան Լարիսա Ալավերդյանի ...


20-02-2020
Մշակվել է ոլորտը կարգավորող նոր նախագիծ
Կհստակեցվեն յուրաքանչյուր քաղաքացու եւ կառույցի գործառույթներն աղետների ժամանակ

Լուսինե ...


20-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Կարեն Սերոբի Դեմիրճյան՝ փոքր երկրի մեծ ղեկավարը

Ծնվել ...


20-02-2020
Չեմ համարում, որ «Ոչ» քվեարկողներն ավելին լինեն, քան «Այո» քվեարկողները
Ավելին՝ ինքս չեմ պատրաստվում մասնակցել քվեարկությանը

Ապրիլի 5-ին ...


20-02-2020
Քաղաքական ուժերը դուրս են մնացել «ճակատամարտից»
Ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ...


20-02-2020
Միջանձնային կոնֆլիկտների պատճառը նաեւ կրթության համակարգն է
Դպրոցը պետք է ունենա տղաների էմոցիոնալ, հայրենասիրության մշակութային ...


20-02-2020
«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է»
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Վարչապետ Նիկոլ ...



20-02-2020
Սիրիայի շուրջ ռուս-թուրքական նոր բանակցություններ կանցկացվե՞ն
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



20-02-2020
Ծննդյան հրաշալի խորհուրդը
Առաջին երեխան Բերձորում՝ կեսարյան ...

20-02-2020
Հետաքրքրությունն առկա է, միտումը՝ հուսադրող
Հայաստանը ռուսաստանցիների տուրիստական ...

20-02-2020
Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակը՝ Դսեղում
Մեծն լոռեցու ծննդյան 151-ամյակը եւ գիրք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO