Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՍՈՑԻՈՒՄ


Զեղչերն ու մարդու հոգեբանությունը

Իջեցված գներն իրակա՞ն են ու որքանո՞վ են գայթակղիչ

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Անցած ուրբաթը Հայաստանում եւս «սեւ» էր։ Իսկ ավելի հստակ՝ մի քանի տարի է՝ մենք եւս միացել ենք, այսպես ասած, զեղչային քաղաքականությանը։
«Սեւ ուրբաթը» նշվում է ԱՄՆ—ում Գոհաբանության տոնի հաջորդ օրը։ Այն սովորաբար լինում է նոյեմբերի վերջին ուրբաթ օրը։ ԱՄՆ—ում դրանից սկսվում է Ամանորի ավանդական զեղչերի տոնավաճառը։ Այդ օրը խանութները բացվում են շատ շուտ՝ առավոտյան մոտ 5—ին, իսկ որոշ մեծ առեւտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին։ Հաճախորդներին առաջարկվում են մեծ զեղչեր։ Առաջին գնորդները ստանում են 50—80 տոկոս զեղչ։ Շուրջ 102 մլն ամերիկացի ամեն տարի մասնակցում է այս տոնին՝ ծախսելով միջինը 300 դոլար։
«Սեւ ուրբաթ» կազմակերպելու ավանդույթը հաստատվել է դեռեւս 19—րդ դարում։ Իսկ «սեւ ուրբաթ» տերմինը հայտնվել է միայն 1966 թ.՝ Ֆիլադելֆիայում։ Օրն այդպես են անվանել վարորդները՝ վիթխարի խցանումների պատճառով, որոնք առաջացել են Գոհաբանության տոնի հաջորդ օրը։
«Սեւ ուրբաթ»—ին մեզ մոտ եւս հաջորդում են նախատոնական զեղչերի մասին հայտարարություններն ու գովազդները։ Իսկ թե որքանո՞վ են դրանք իրական՝ միանշական պատասխանել հնարավոր չէ։ Խանութներ ու ապրանքանիշեր կան, որոնց մասով զեղչերն իրականում գործում են։ Բայց շատ դեպքերում էլ այդ մասին գրությունն ապահովում է միայն ձեւական կողմը։
Տեղական շուկայում զեղչը կամ զեղչված ապրանքը ներկայացնելու մի քանի տարբերակ է աչքի զարնում։
Այսպես, շատերը խանութներում տեսած կլինեն զամբյուղներ՝ «զեղչ» գրությամբ։ Դրանց մոտ, սակայն, կամ մարդ չկա, կամ էլ մեկ կամ երկու հոգի են։ Բանն այն է, որ այդ դեպքում ապրանքի զեղչումը գայթակղիչ չէ, որովհետեւ, որպես կանոն, նմանօրինակ տարաներում ներկայացված հագուստը պարզապես անմխիթար նետված է՝ այսպես ասած, «արհամարհված»։ Թվում է, թե անպիտան, վնասված, անորակ իրեր են։ Նման ներկայացվածությունը վանում է, որովհետեւ ուզածդ գտնելու համար «իրար գլխտ լցրած» անհասկանալի զանգվածը պետք է քչփորել։
Մեկ այլ դեպքի մասին էլ՝ գնորդների հատուկ խումբ բավական է կարդա «զեղչ» բառն ու առանց երկար—բարակ մտածելու գնում կատարի։ Այդ խմբի ներկայացուցիչները սովորաբար չեն էլ նայում ապրանքի նախկին գինը, որեւէ համեմատություն չեն կատարում։ Մինչդեռ պատմում են, որ իրականում պատահում է՝ վաճառվող իրը զեղչվում է ընդամենը մեկ կամ երկու հազար դրամով, կամ էլ տվյալ ապրանքը նախապես թանկացնում են ու զեղչերի շրջանում ներկայացնում նախկին գնով։ Իսկ այդ հանգամանքները չեն համապատասխանում զեղչի մասին ուռճացված հայտարարությանն ու գովազդին։
Առեւտրի ոլորտի մասնագետները հաջողությամբ տիրապետում են գնորդների հոգեբանության ու մտածելակերպի վրա ազդելու գործիքներին։ Գնային պիտակների վերջին թվերը սովորաբար ավարտվում են 99—ով, ասենք, օրինակ՝ որպես գին նշվում է 9.999 դրամ, որը իհարկե կարելի է կլորացնել ու մոտեցնել 10.000—ի։ Բայց առեւտրի դեպքում 9999—ը ոչ թե 10000—ն է, այլ 9000—ը։ Համենայն դեպս, մարդկանց մոտեցումն այդպիսին է։ Այս տրամաբանությամբ շատերն են գնումներ կատարում։
Բայց նկատենք նաեւ, որ մարդկանց տեսակ էլ կա, որոնց համար զեղչված իր գնելն ամոթի պես մի բան է, բարդութավորվում են այդպիսի գնումից։
Իսկ ահա մթերքի մասով զեղչերը հասարակության մի մասի շրջանում կասկածի տեղիք են տալիս։ Զեղչված սննդի դեպքում ուշադրություն են դարձնում պիտանելիության ժամկետին՝ կասկածելով, որ այն հին է, կամ էլ թե մոտենում է այդ ժամկետի ավարտը, ինչը, սակայն, բացառված չէ։

03-12-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO