Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԱՇԽԱՐՀ


Կառաջանան նորերը, որոշներն էլ կվերամիավորեն իրենց տարածքները

Անկախության շարժումը կազմաքանդում է բռնակցված երկրներում կառուցված պետությունները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր օրաթերթի վերջին թողարկումներում պարբերաբար անդրադարձել ենք տարածաշրջանային այն հակամարտություններին (նաեւ դադարի վիճակում գտնվող, որ այնուամենայնիվ մնում են որպես սուր հակասություններ), որոնք միտված են տարածաշրջանում փոփոխություններ հաստատելուն, ինչն էլ դիտարկվել է աշխարհը փոփոխության տանող տարաբնույթ ծրագրերի համապատկերում։ Ավելի լայնախոհ իմաստով անդրադարձել ենք նոր աշխարհակարգի ձեւավորման ընթացքին ու դրան նպաստող քաղաքականությանը, որտեղ Հայաստանն ու աշխարհի հայերը ունեն իրենց հստակ անելիքները մեր ազգային ու պետական նպատակներին ու հաղթանակներին հասնելու համար։
Թուրքիա—Սիրիա հակամարտության նոր ալիքը, գերտերությունների վերաբերմունքը այդ խնդրի եւ հարակից ծավալումների նկատմամբ ստիպեցին մեզ վերհիշել մեր պատմության դասերը, հատկապես դժվարին ու դաժան ժամանակները, Հայոց ցեղասպանությունը եւ դրան հետեւած պետականակործան իրադարձությունները... Մեր երկրի խորհրդայնացումը եւ մերօրյա Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները։
Մեր վերլուծությունների նպատակը ի վերջո պատմության այդ ժամանակներից փոխանցված բարդույթներից ազատվելուն նպաստելն էր, որպեսզի այլեւս մտածենք միայն առաջընթացի, հաղթանակների, հաջորդող հաջողությունների մասին։
Իսկ դրա նախապայմաններն ունենք, Հայաստանն այսօր անկախ երկիր է, վարում է սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը բոլոր ոլորտներում, տարածաշրջանում հաղթանակած պետություն է եւ ունի պատրաստված եւ մարտունակ զինուժ եւ այլն, ինչն անհրաժեշտ է ոչ թե գոյատեւման (ինչպես վերջին դարերում է եղել), այլ զարգացման համար։ Իհարկե, արտաքին ճնշումները եղել են, կան ու կլինեն, քանի դեռ տարածաշրջանում չենք հաստատել մեր դերն ու նշանակությունը, չենք ամրագրել մեր խոսքը միջազգային ասպարեզում եւ վերջնական ավարտին չենք հասցրել մեր ազգային պետության կառուցումը։
Ինչպես վերը նշվեց, «ՀՀ»—ի վերջին թողարկումներում անդրադառնալով հատկապես տարածաշրջանային ռազմա—քաղաքական զարգացումներին, նշել ենք, որ նոր աշխարհակարգի ստեղծման ճանապարհին լինելու են մի շարք պետությունների կազմաքանդման գործընթացներ, այդ թվում՝ Թուրքիայի, ինչը մեզ պարտադրում է կարեւոր նախաձեռնություններով հանդես գալ, որոնք կունենան միջազգային նշանակություն, եւ այդ մասնատման գործընթացներում հայությունը կկարողանա վերատիրել Արեւմտյան Հայաստանի տարածքին եւ այլ հայապատկան հողերի։
Բայց կա նաեւ մեկ այլ գործընթաց։ Կազմաքանդվում են այն պետությունները, որոնք կառուցվել են այլ ազգերի ու ժողովուրդների տարածքների վրա, իսկ նրանք արդեն ձգտում են անկախության եւ ազատության։ Շատ պարզ ձեւակերպմամբ՝ աշխարհի վերաձեւման քարտեզում կան մասնատված երկրներ, անկախություն ստացած երկրներ եւ վերամիավորված երկրներ։ Իհարկե բոլոր երեք դեպքերն էլ շաղկապված են միմյանց, սակայն անկախության պայքարները իրենց առանձնակի հունով են գնում նաեւ։
Հասկանալի է, որ մեզ համար առաջնային է Արցախի անկախության խնդիրը, քանի դեռ Հայաստանին վերամիավորվելու հարցը իր լուծումը չի ստացել։ Այն, որ Արցախ աշխարհը Հայք—Հայաստանի անբաժան մասն է եղել ու կա, դա ապացուցելու կարիք չունի, ի վերջո բացի հայկական եւ ադրբեջանական պատմություններից (իհարկե համեմատությունը նույնիսկ անպատվաբեր է, քանի որ մեր տասնյակ հազարավոր տարիները պիտի համեմատվեն ադրբեջանական մի հարյուր տարվա հետ), կա միջազգային պատմություն, հարեւան երկրների պատմություն, որտեղ ամեն ինչ եւս պարզ է։ Սակայն Հայաստանին վերամիավորվելու հանգրվանին դեռ հարցը չի հասել, եւ անկախական շարժումներ ասվածի մեջ Արցախի խնդիրը մեզ համար թիվ մեկն է։ Բայց այստեղ առայժմ կանդրադառնանք այլ անկախական շարժումների, որոնք դեռ Արցախի կարգավիճակին՝ չճանաչված անկախ պետություն, չեն հասել։
Անգամ աֆրիկյան տարածաշրջանում, որը որոշիչ որեւէ դեր չունի աշխարհաքաղաքական հարցերում, եւս լինում են տրոհվող երկրներ, նոր անկախ երկրներ են առաջանում (ըստ համաշխարհային բեւեռների շահերի) աշխարհի քարտեզի վրա, որն էլ իհարկե տեղային ռազմաքաղաքական հարցերի լուծմանն է ուղղված։ Սա տեղի է ունենում ոչ միայն էթնիկ, այլեւ կրոնական դրդապատճառներով։ Ի վերջո կրոնական պատերազմները եւս մտնում են աշխարհի վերաձեւման քաղաքական ծրագրերի մեջ։
Աֆրիկյան վերջին բաժանումներից են Ջիբութի եւ Էրիթրեա պետությունները, որ առանձնացան Եթովպիայից, զրկելով Աֆրիկայի համար այս «նախնական երկիրը — մարդու նախնական բնակատեղի» հանդիսացող պետությանը ծովային սահմաններից։ Նույնը կատարվեց երբեմնի ծովային երկիր Սերբիայի հետ, երբ Հարավսլավիայի մասնատումից հետո մասնատվեց նաեւ Սերբիան։ Կրոնական վերջին բաժանումը եւս Աֆրիկայում եղավ՝ Սուդանի հետ՝ այն տրոհելով Հյուսիսային (քրիստոնեական) եւ Հարավային (մահմեդական) Սուդանների։ Նման խնդիրներ ունեն Լիբիան, Սոմալին եւ ոչ միայն աֆրիկյան երկրները…
Անկախության շարժումների թեման, որը համաշխարհային բնույթ է կրում, կներկայացնենք ոչ թե ըստ տարածաշրջանների, ինչը կարող է տեղային նշանակության հանգեցնել, այլ հերթով՝ տարբեր աշխարհամասերում առկա։
Կսկսենք Եվրոպայից, որտեղ առավել նախանձախնդիր են ներկա սահմանների պահպանության հարցում։ Եվ հաջորդ թողարկմանն արդեն կներկայացնենք Կատալոնիայի անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված ծավալումները, երբ Մադրիդի եւ Բարսելոնայի հակամարտությունը հետզհետե վերաճում է զինված պայքարի։ Իսկ Իսպանիայում նման պայքար, որը ուղեկցվում է նաեւ որոշակի ահաբեկչական քայլերով, արդեն կա բասկերի դեպքում, Բասկոնիայի—Բասկերի երկրի անկախության հասնելու ճանապարհին։
Որքան էլ անհավանական է թվում, Իսպանիան ներքաղաքական մի իրավիճակում է, երբ կա կազմաքանդման վտանգ։ Այս արեւմտաեվրոպական երկիրն ունի 17 ինքնավար մարզեր, ինչպես ԽՍՀՄ—ն ուներ 15 հանրապետություններ, եւ տասնյակ ինքնավար մարզեր ու շրջաններ։ Հատկապես ակտիվ անկախական տարածքներ են համարվում Կատալոնիան, Բասկոնիան եւ Գալիցիան։
Այս տարածքներում բնակվողներն իրենց այլ ազգեր են համարում, որոնք կապ չունեն իսպանացիների հետ։ Հենց արմատների եւ ինքնության փնտրտուքն ու ճանաչումն են նաեւ հետագայում հանգեցնում անկախ երկիր ունենալու եւ ինքնուրույն այնտեղ ապրելու պայքարին։ Որոշ դեպքերում հայերիս համար եւս անսպասելի բացահայտումներ են լինում, ինչպես բասկերի՝ պատմագիտական ասպարեզում հայտնաբերած ծագումնաբանական տվյալները։ Նրանք վաղուց հայտնաբերել ու գիտական աշխատություններով հրապարակել են (հրապարակումներ կան նաեւ հայ եւ այլազգի պատմաբանների կողմից), որ արմատներով Հայք—Հայաստանից են, ինչպես դա գիտական փաստերով ներկայացվել է բավարացիների (Գերմանիա) եւ բրետոնների (Բրիտանիա—Անգլիա) առումով։ Կան նման հրապարակումներ նաեւ կելտերի (Իտալիա) մասին։
Ինչեւէ, սա այլ, ավելի ծավալուն թեմա է, ինչին այստեղ չենք անդրադառնա եւ հաջորդիվ կներկայացնենք աշխարհի անկախական շարժումները, որոնք գուցե բնույթով տարբեր են, սակայն միտված են արագացնելու փոփոխվող աշխարհին ուղղված գործընթացը։

03-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO