Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


Նպատակն անփոփոխ է՝ օլիմպիական մեդալ

Ժամանակն է հիշեցնել հայկական մարմնամարզության փայլուն ավանդույթների մասին

Հայ մարմնամարզիկները հաջող վերջակետ դրեցին անցնող մրցաշրջանին՝ տարբեր կարգի 7 մեդալ նվաճելով Ռուսաստանի Պենզա քաղաքում անցկացված խորհրդային անվանի մարզիկ, օլիմպիական խաղերի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային 26—րդ մրցաշարում։ Մրցանակների առյուծի բաժինն ապահովեց հաջորդ տարի Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին պատրաստվող Արթուր Դավթյանը, որը, սակայն, ստիպված էր զերծ մնալ իր ուժեղագույն վարժությանը մասնակցելուց։
Ավանդաբար տարեվերջին անցկացվող եւ մասնակիցների տպավորիչ կազմ հավաքող այս մրցաշարում մեր երկիրը ներկայացրին երկու Արթուրները՝ Ավետիսյան եւ Դավթյան, որոնց ելույթները համակարգում էր սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Հայրենի պատվիրակությունը Ռուսաստան էր ժամանել Գերմանիայից, որտեղ ընդամենը մեկ շաբաթ առաջ մեր չորս մարմնամարզիկները մասնակցել էին աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին։ Մարզասերները, թերեւս, տեղյակ են, որ այնտեղ մեդալի էր արժանացել միայն Արթուր Ավետիսյանը, որը 3—րդ տեղն էր գրավել օղակների վրա վարժությունից։ Նման արդյունքը Հայաստանի հավաքականին գործնականում զրկել է օլիմպիական երկրորդ ուղեգիրը նվաճելու հնարավորությունից, ուստի կարելի է ենթադրել, որ Վորոնինի հուշամրցաշարին հաջող մասնակցելը նաեւ այդ սայթաքման դառնությունը մեղմելու նպատակ ուներ։ Եվ այդ խնդիրը, կարելի է ասել, լուծվեց։
Գրանցված արդյունքն, իրոք, տպավորիչ է, հաշվի առնելով, որ մասնակցում էին 15 երկրի 29 թիմ, որոնցից 14—ը ներկայացնում էին Ռուսաստանը։ Բազմամարտի ծրագրով եւ առանձին վարժություններում պայքարի էին բռնվել 62 մարմնամարզիկ։ Ընդ որում՝ այս տարի Հայաստանը ներկայացված էր միայն մեծահասակների հաշվարկում։ Արթուր Դավթյանը բառացիորեն մրցակցությունից դուրս էր բազմամարտում, որի որակավորման փուլում ելույթն ավարտեց 84,450 միավորով։ Նա 1,2 նիշով գերազանցեց երկրորդը ճանաչված ռուս Դենիս Յուրովին։ Այս մարզաձեւում դա զգալի տարբերություն է։ Արթուր Ավետիսյանը, վաստակելով ուղիղ 78 միավոր, եզրափակիչ անցավ 9—րդ տեղից։ Նույն արդյունքով էլ մեր մարմնամարզիկներն ավարտեցին ելույթները բազմամարտում։ Միաժամանակ, նրանց արդյունքի հանրագումարը կազմեց 162,45 միավոր, որը Հայաստանի հավաքականին երկրորդ տեղն ապահովեց թիմային հաշվարկում։ 162,8 միավորով հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը։ Իսկ եռյակը եզրափակեցին ճապոնացիները՝ 160,2 նիշ։
Արթուր Դավթյանը վստահ ելույթները շարունակեց առանձին վարժություններում։ Նա դարձավ նժույգթափի վրա վարժության հաղթող, երկրորդ տեղը գրավեց օղակների վրա ու բրոնզե պարգեւի արժանացավ զուգափայտերի, պտտաձողի վրա կատարումների համար։ Նշենք, որ օղակների վրա վարժությունում երրորդ տեղում նրան հաջորդեց Արթուր Ավետիսյանը։
«ՀՀ»—ի հետ զրույցում մեկնաբանելով սաների ելույթները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մասնավորապես, նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է մեդալների մեծ քանակից։ «Իրականում կարող էինք առաջինը ճանաչվել նաեւ թիմային հաշվարկում։ Ավետիսյանը կարող էր ավելի լավ ներկայանալ օղակների վրա վարժությունում, իսկ Դավթյանն արեց հնարավոր ամեն ինչ եւ արդարացավ Կոտբուսում ունեցած անհաջողության համար։ Ընդ որում՝ նա ցավեր ուներ մեջքի շրջանում, ինչից ելնելով էլ որոշեցինք չդիմել անտեղի ռիսկի եւ զերծ մնալ հենացատկերում եւ ազատ վարժություններում հագեցած ելույթից։ Ամեն դեպքում, նման արդյունքն էլ պատվավոր է, քանզի մասնակցում էին 15 երկրի պատվիրակներ, որոնց միջեւ ծավալվել էր թեժ մրցակցություն»,– ասաց նա։
Մեր զրուցակիցը նաեւ շտապեց հանգստացնել մարզասերներին՝ հավաստիացնելով, որ Դավթյանը չունի առողջական լուրջ խնդիրներ։ Նրա խոսքերով, ցավերը կարող են պայմանավորված լինել լարվածությամբ կամ մեծ ծանրաբեռնվածության ենթարկվելու հանգամանքով։ Կարճատեւ հանգիստը եւ բժշկական կանխարգելիչ միջոցառումները արագորեն կշտկեն մարզիկի վիճակը։
Հակոբ Սերոբյանը վերահաստատեց նախկինում հնչեցրած այն կարծիքը, որ օլիմպիական խաղերին Դավթյանը մասնակցելու է միայն հենացատկեր վարժությունից։ Գլխավոր նպատակը մնում է նույնը՝ դառնալ մրցանակակիր։ «Առայժմ չեմ խոսի նախապատրաստական փուլի մանրամասների մասին։ Դրան կանդրադառնամ ավելի ուշ, երբ բոլոր հարցերը հստակեցված կլինեն։ Մի բան աներկբա է՝ վճռականորեն տրամադրված ենք դատարկաձեռն չվերադառնալ օլիմպիական խաղերից։ Ժամանակն է հիշեցնել հայկական մարմնամարզության փայլուն ավանդույթների մասին»,–եզրափակեց գլխավոր մարզիչը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

03-12-2019





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO