Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Արմենպրես»-101

Մենք ՏԱՍՍ-ի բաժանմունք ենք…

Տեղական մամուլի խմբագրություն

Թվում է, թե այնքան էլ կարեւոր չի եղել այս ծառայության դերը «Արմենպրեսի» կյանքում։ Սակայն չշտապենք եզրակացություն անել։ Նախ՝ այդ ծառայությունը «Հայհեռագործի» հասակակիցն է, ավելին, այն հենց «Հայհեռագործն» է, քանի որ ստեղծվել է առաջին հանրապետության օրերին եւ ուներ մեկ առաքելություն՝ երկրի ընթերցողներին թարմ տեղեկատվություն հաղորդել։ Հասկանալի է, որ այդ ծառայության անելիքները շատացան Հայաստանի երկրորդ հանրապետության տարիներին։
Խորհրդային կարգերի օրոք հանրապետության բոլոր շրջաններում, ինչպես նաեւ որոշ քաղաքներում հիմնվեցին տեղական մամուլի օրգաններ, որոնց «սնուցել», այսինքն՝ թարմ նյութերով էր պետք ապահովել։ Այդ նպատակով էլ ՀՀԳ—ում ստեղծվեց տեղական մամուլի խմբագրություն։ Հասկանալի է, որ այդ ծառայության գործունեությանը հատկացվող հատվածում չենք կարող ներառել նրա ողջ պատմությունը, բայց շեշտենք, որ այն հետաքրքիր ուղի է անցել։ Հետաքրքիր էր՝ նյութերն առաքելու իր տարբեր ձեւերով։ Սկզբում հեռագրով էին ուղարկում, հետո անցան ռադիոյի օգնության։ «Արմենպրեսի» աշխատակիցն ամեն օր որոշակի ժամի ռադիոյով հաղորդում էր արմենպրեսյան նյութերը, թելադրության յուրօրինակ դաս էր տալիս շրջանային թերթերի համապատասխան աշխատողներին։ Այդ թերթերի աշխատակիցները տեղերում լսում էին այդ ինֆորմացիաները եւ… Մի խոսքով, թերթերը գոհ էին մնում։ Ընթերցողներից շատերը, երեւի, հիշում են կամ լսել են ռադիոյի հանրաճանաչ հաղորդավար Հրաչուհի Ջինանյանի «Երեւանն է խոսում» արտահայտությունը, որով ամեն օր սկսվում էին հայկական ռադիոյի հաղորդումները։ ՀՀԳ—ի աշխատակից Բելլա Ավետիսյանն այդ թերթերի համար դարձել էր յուրօրինակ Հրաչուհի Ջինանյան։ Նրա ձայնն էլ էր հարազատ դարձել շատերի համար։ Դա այն Բելլան էր, ում տարիներ անց վիճակվեց ղեկավարելու հենց այդ բաժինը։
Հետո սկսեցինք գլանատիպի (ռոտատոր) օգնությամբ մոմաթղթի վրա տպագրել նյութերը եւ փոստով առաքել թերթերին։ Այդ գործի մեծագույն վարպետ էր Մարգո Ավոյանը, մեր սիրելի «Մարգո տյոտյան»։ Այդ կինը հումորի այնպիսի զգացում ուներ, որ երգիծաբաններից շատերը կնախանձեին։ Նա եւ մեքենագրուհի Վանուհի Ղարիբյանը «Արմենպրեսի» յուրօրինակ «սրբապատկերն» էին, ասել կուզե՝ «Արմենպրեսի» հնագույն աշխատողները։ Երկուսն էլ ՀՀԳ էին եկել տակավին աղջնակ։ Վանուհին՝ 1939 թ., իսկ Մարգո Ավոյանը՝ մի քանի տարի ուշ։ Երկուսն էլ չափազանց սիրելի էին, մանավանդ՝ Վանուհին, ում մոտ հաճախ էին գալիս հայ անվանի բանաստեղծներ, մասնավորապես՝ Սիլվա Կապուտիկյանը, ով միայն Վանուհուն էր վստահում իր բանաստեղծությունների մեքենագրումը։ Մի անգամ Վանուհու մոտ էր եկել զորավար Անդրանիկի այրին՝ ինչ—որ հուշեր մեքենագրելու։ Սիլվա Կապուտիկյանն էր երաշխավորել։ Մենք բավականին երկար զրուցեցինք նրա հետ։ Պարզ է, որ խոսակցության թեման մեծն Անդրանիկն էր։
Հետագայում մի շարք շրջանային թերթերում տեղադրվեցին հեռատիպային ապարատներ, ինչի շնորհիվ այդ խմբագրություններն արմենպրեսյան նյութերն ստանում էին դրանց թողարկումից րոպեներ անց։
Երկար տարիներ ծառայությունը ղեկավարել է Վիկտորյա Գրիգորյանը, ապա՝ Բելլա Ավետիսյանը։ Որոշ ժամանակ այս ծառայությունում թողարկիչ է աշխատել Լեւոն Տիտանյանը, ով այսօր էլ աշխատում է «Արմենպրեսում»՝ թարգմանիչ։ Այս բաժնի աշխատակիցները հանրապետական եւ ՏԱՍՍ—ի տեղեկագրերից ընտրում էին օրվա հրատապ նյութերը եւ առաքում բաժանորդներին, այսինքն՝ հանրապետության բոլոր շրջանային թերթերին։ Միայն Հայաստանի թերթերին նյութեր առաքելով չեն բավարարվել «Արմենպրեսում»։ Այդ ծառայությունը նյութեր էր առաքում նաեւ հարեւան հանրապետություններում եւ Ռուսաստանի հայաշատ կենտրոններում լույս տեսնող հայերեն թերթերին։
Ցավոք, ծառայությանը վիճակված չէր «Արմենպրեսի» հարյուրամյակի հետ տոնելու նաեւ իր մեկդարյա հոբելյանը, քանզի Հայաստանի անկախացումից հետո, երբ շրջանների փոխարեն ստեղծվեցին մարզեր, քսանից ավելի շրջանային թերթ փակվեց։ Իհարկե, այսօր իրենց գործունեությունը շարունակող թերթերը օգտվում են «Արմենպրեսի» նյութերից։ Բայց ոչ «ռադիոյով թելադրություններից» կամ մոմաթղթի վրա տպագրված հեռագրերից, այլ՝ համացանցից։
Շարունակելի
Լեւոն ԱԶՐՈՅԱՆ

03-12-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO