Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ի՞նչ շեշտադրումներ պետք է արվեն

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Վաղը՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
Ի՞նչ սպասել նմանօրինակ հանդիպումներից, ի պատասխան՝ քաղաքագետ Նարեկ Մինասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նկատեց, որ պետք է իրատեսական գնահատել. «Հանդիպումը արտգործնախարարների մակարդակով է, հետեւաբար, ըստ էության քննարկելու են ավելի բարձր մակարդակով քննարկված հարցերը՝ ավելի դետալացված ձեւով, քննարկելու են ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղիները։ Իսկ քաղաքական բանակցությունների առումով տեղաշարժ ակնկալել պետք չէ»։
Մինասյանը կարծում է, որ հիմնական շեշտադրումը պետք է դրվի հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված քայլերի, ընդհանուր ռիսկերի նվազեցման ու հումանիտար, մարդասիրական ոլորտում նախատեսվող քայլերի վրա։ Ասում է՝ նաեւ պետք է ծրագրվեն հետագա քայլերը, ասենք, օրինակ՝ լրագրողների փոխայցերը շարունակություն ունենալո՞ւ են, թե՞ ոչ։
Քաղաքագետը նաեւ նկատում է, որ հայկական կողմի համար առաջնահերթ է լինելու սահմանային իրավիճակին վերաբերող խնդիրների բարձրաձայնումը՝ հաշվի առնելով վերջերս Ադրբեջանի սադրանքը Արցախի սահմանի ուղղությամբ. «Այս սադրանքը եւս մեկ անգամ հաստատում է, որ ռեալ քայլեր են անհրաժեշտ՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ»։
Իսկ թե ադրբեջանական այդ սադրանքը կարելի՞ է ընդունել որպես մեսիջ հանդիպումից առաջ՝ պատասխանեց. «Այն հանգամանքը, որ Ադրբեջանը տարբեր հանդիպումներից առաջ դիմում է նման քայլերի, օրինաչափություն է դարձել։ Դա մտահոգիչ է, եւ համանախագահներն այդ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնեն»։
Մեր զրուցակիցը միաժամանակ մատնացույց է անում հարեւան պետության ներքին կյանքը. «Ադրբեջանը մտել է բավականին բուռն ներքաղաքական գործընթացների փուլ։ Ամենայն հավանականությամբ, այսօր կհայտարարվի խորհրդարանը ցրելու մասին»։ Նրա խոսքերով, նման սադրանքներն օգտագործվում են ներքաղաքական այդպիսի գործընթացներն առավել սահուն ու անցնցում կազմակերպելու համար։ Իսկ հանդիպումից հետո նոր սադրանք կանխատեսելը, քաղաքագետի կարծիքով, բարդ է։ Բայց ընդգծում է, որ պետք է գիտակցել՝ քանի դեռ հակամարտությունն ավարտված չէ, կամ չունենք հրադադարի ռեժիմը լիարժեք երաշխավորող մեխանիզմներ՝ ռիսկերը մշտապես պահպանվում են։ «Հայկական կողմը կարեւորում է այն մոտեցումը, որ անհրաժեշտ է լիարժեքորեն բացառել ցանկացած էսկալացիա, որովետեւ դրանք մեկ վայրկյանում ջուրն են գցում բանակցություններում գործադրված երկարատեւ ջանքերը»,—ասաց Նարեկ Մինասյանը՝ ապրիլյան պատերազմը օրինակ բերելով։ Նա ավելացրեց նաեւ, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։ Նա բարձրաձայնում է, որ իրավունք չունենք մեր զգոնությունը թուլացնելու որեւէ ուղղությամբ եւ համապատասխան աշխատանքներ պետք է տանել մեր կարողությունների զարգացման ու սպառազինության հավասարակշռման ուղղությամբ։

03-12-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO