Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱՇԽԱՐՀ


Կատալոնիայի անկախացումը կհանգեցնի Իսպանիայի մասնատմանը եւ կքայլի Եվրոպայով

Շոտլանդիայից հետո այն դարձավ անկախական շարժման առաջամարտիկը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Իսպանիան ունի 17 ինքնավար մարզ, որոնցից մի քանիսի բնակչության մեծամասնությունը վաղուց է ցանկանում անկախանալ եւ սեփական պետությունը ստեղծել։ Այսօր նման պայքարի մեջ են առավելապես 3 մարզեր՝ Կատալոնիան, Բասկոնիան, Գալիցիան։ Իմիջիայլոց, Բասկերի երկրի մի մասն էլ գտնվում է Ֆրանսիայում, եւ Իսպանիայից անկախանալու խնդիրը որպես բասկերի ծրագրի 1—ին մաս կարելի է համարել, որովհետեւ հետագայում, որպես ծրագրի 2—րդ մաս, ֆրանսիական Բասկոնիայի հետ վերամիավորման խնդիրն է առաջ գալու։
Անկախանալու ամենակարեւոր նախադրյալներից մեկը շրջափակման մեջ չհայտնվելն է, որն ունեն իսպանական այս անկախական երկրամասերը։ Դա ծովային սահմանն է, որը չուներ անկախացած Հայաստանը, Արցախը, չունի Իրաքյան Քուրդիստանը, որը հանրաքվեից հետո հայտնվել է շրջափակման ու սեղմվող օղակի մեջ։ Իհարկե, կա միջազգային կարգավիճակ եւ օրենք, որ ծովային սահմաններ չունեցող երկրները կարող են օգտվել հարեւան երկրների ծավային սահմաններից, սակայն մեր դեպքում դա չենք կարող ունենալ՝ Հայաստանը թշնամի երկիր համարող Թուրքիայի միջոցով դեպի Սեւ ծով, Ադրբեջանի միջոցով դեպի Կասպից ծով, իսկ Վրաստանի ու Իրանի հետ այդ հարցերը կարգավորված չեն թերեւս ֆինանսական պատճառներով։ Հարեւան երկրի նավահանգստում նավատորմ ունենալու եւ պահելու համար լուրջ դրամական միջոցների կարիք է զգացվում, այլ պատճառների մասին տեղեկատվություն չունենք։
Տարիներ առաջ Իրաքյան Քուրդիստանի անկախության միջազգային աղմուկն էր լսելի ամենուր։ Այսօր այդ առաջամարտիկն է Կատալոնիան, որոշակիորեն՝ նաեւ Շոտլանդիան։ Անգամ «WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն էր ժամանակին աջակցում Կատալոնիայում անցկացվելիք հանրաքվեին։ Նա իր «Twitter» միկրոբլոգում Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունն անվանել էր «առաջին համացանցային պատերազմը աշխարհում»։ «Կատալոնիայում առաջին համաշխարհային ինտերնետ պատերազմը սկսվեց, քանի որ ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ կառավարությունը կիրառում են համացանցը 2017թ. հոկտեմբերի 1—ին անկախության հանրաքվեն կազմակերպելու համար, իսկ իսպանական հետախուզությունը տեղեկատվական հարձակումներ է իրականացնում՝ սառեցնելով հեռահաղորդակցության ցանցերը, գրավելով կապի շենքերը ու գրաքննության ենթարկելով հարյուրավոր կայքեր»,–գրել էր Ասանժը։ Ըստ նրա՝ Կատալոնիայի իրադարձությունները մարդկանց ու պետության միջեւ ամենազանգվածային հակամարտությունն է Արեւմուտքում՝ Բեռլինի պատի անկումից հետո։
Իհարկե, կային մարդիկ, որ դեմ էին հանրաքվեին, բայց նրանց քանակը շատ քիչ էր։ Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույցին մասնակցեցին Իսպանիայի միասնականության կողմնակիցները, որ մի քանի տասնյակ մարդիկ էին։ Նրանք ծածանել են Իսպանիայի, կատալոնական ինքնավարության եւ ԵՄ—ի դրոշները՝ վանկարկելով՝ «Կեցցե Իսպանիան»։ Այս ցուցարարների համար Իսպանիայի կազմում մնալը համարվում էր բոլորի համար ամենալավ որոշումը։ Հիշեցնենք, որ համաձայն Իսպանիայի միասնականության կողմնակիցների տվյալների՝ Կատալոնիայի անկախության օգտին կողմ է եղել ինքնավարության բնակչության 41 տոկոսը, 49 տոկոսը՝ դեմ։ Բայց իրականում այլ էր թվագրությունը (ըստ կատալոնական ընտրական հանձնաժողովի)։ Չնայած Մադրիդի դիմադրությանը, իսպանական ոստիկանության խիստ գործողություններին, որի հետեւանքով հազարից ավելի մարդ էր տուժել, շրջանի իշխանություններին հաջողվել էր քվեարկությունն ապահովել ընտրատեղամասերի 96 տոկոսում։ Նախնական տվյալներով՝ անկախանալուն կողմ էր քվեարկել հանրաքվեի մասնակիցների շուրջ 90 տոկոսը։
Բայց Իսպանիայի վարչապետը հայտարարեց, որ խախտվել է երկրի Սահմանադրությունը, եւ իրենք իրավունք ունեն լուծարել ինքնավարությունը։ Կատալոնիան էլ դիմեց Եվրամիությանը՝ պահանջելով պաշտոնապես դատապարտել Իսպանիայի իշխանություններին՝ շրջանի անկախության հանրաքվեին միջամտելու եւ քվեարկության ընթացքում տեղի բնակիչների իրավունքների ու ազատությունների խախտումների համար։
Իհարկե, ԵՄ—ից դրական արձագանքներ չեղան, քանի որ անկախական շարժումները Եվրոպայում շատ են, եւ սպասում են որեւէ մեկի հաջողությանը։ Մի անգամ դրան շատ մոտ էր Շոտլանդիան, որն անկախանալու երկար ճանապարհ է անցել եւ այսօր էլ չի ցանկանում մնալ մեծ Բրիտանիայի կազմում։ Եվ վերջին տարիներին անկախության հանրաքվեի բովով անցած (ընդամենը մի քանի տոկոս չբավարարեց) Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջոնը Իսպանիայի իշխանություններին կոչ էր արել փոխել Կատալոնիայի անկախության հանրաքվեի հետ կապված քաղաքականությունը, որն ընթացել է ոստիկանության հետ բախումների համապատկերին։ Նրա խոսքով՝ «անկախ անկախության վերաբերյալ կարծիքից՝ մենք պետք է նման տեսարանները դատապարտենք»։ Նա Իսպանիային կոչ է արել քաղաքականությունը փոխել, քանի դեռ որեւէ մեկը լրջորեն չի տուժել։ «Մարդկանց թո՛ւյլ տվեք խաղաղ քվեարկել»։ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, մեկնաբանելով Իսպանիայից Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքները, նշել էր. «Քաղաքացիների տպավորիչ արձագանք։ Լեգիտիմություն եւ արժանապատվություն»՝ նկատի ունենալով քվեարկության արդյունքները։
Հետաքրքիր է, որ Կատալոնիայի ոստիկանությունը հրաժարվել էր կատարել Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը Կատալոնիայի անկախության հանրաքվեի տեղամասերը փակելու մասին, ինչը նշանակում է՝ Կատալոնիան ներքին զորքեր ունի... եւ ի վիճակի է հաջորդ անգամ ինքնապաշտպանվելով կազմակերպել հանրաքվեն։ Իսպանիայի համար Կատալոնիայի հաջողությունը ոչ միայն երկրի մասնատման հիմքը կդնի, այլ, եթե անգամ այդպես չլինի,  Իսպանիան տնտեսական կրախի առաջ կկանգնի։ Հիշեցնենք, որ Կատալոնիան Իսպանիայի պետբյուջեի հիմնական սնուցողն է. որոշ տվյալների համաձայն՝ իսպանական տնտեսության 60 տոկոսը կենտրոնացված է այստեղ. ինքնավարությունը հզոր տնտեսական ներուժ ունի։
Ինչեւէ, իսպանական կառավարության դիմակայությունից հետո Իսպանիայի թագավորը Կատալոնիայի առանձնացումն անընդունելի համարեց։ ԵՄ—ն էլ հայտարարեց, թե անկախ Կատալոնիան չի կարող եվրոպական համագործակցության մաս կազմել, որից հետո անկախության հանրաքվեում հաղթած կատալոնցիները հետաձգեցին անկախության հռչակումը։
2018թ. Կատալոնիայում կրկին բախումներ տեղի ունեցան ոստիկանության ու անջատական ակտիվիստների միջեւ։ Կրքերը բորբոքվեցին այնքան, որ Իսպանիայի կառավարությունը, ի նշան երկխոսության, որոշեց ամենշաբաթյա նիստը Մադրիդից Բարսելոն տեղափոխել։
2019թ. կատալոնացիները կրկին անկախության հարց են բարձրացնում, ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած ուժերը գործող վարչապետ Պեդրո Սանչեսին հորդորում են երկրամասի կարգավիճակի հարցով քննարկումներ սկսել։ Բարսելոնում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զանգվածային ցույցեր անցկացնելով՝ կրկին բարձրացրել են անկախության հարցը։
Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերի հանրաքվեն Իսպանիայի Սահմանադրական դատարանը համարել է անօրինական, որից հետո հանրաքվեի կազմակերպիչները բանտարկվել են, ոմանք էլ փախել են երկրից։ Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։
Այժմ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան կարծում է, որ անհրաժեշտ է նոր հանրաքվե անցկացնել տարածաշրջանի անկախության հարցի շուրջ։ Համապատասխան հայտարարությունը նա արել է հոկտեմբերի 17—ին՝ ելույթ ունենալով Կատալոնիայի խորհրդարանում։ Նա ընդգծել է, որ «դատարանը չի խանգարի Կատալոնիայի ղեկավարին՝ առաջ մղելու այն նախաձեռնությունները, որոնք վերաբերում են նրա ինքնորոշման իրավունքին»։ Իսկ 2020թ. գարնանը կառաջարկվի Կատալոնիայի Սահմանադրության նախագիծը։ Իսպանիայի Սահմանադրական դատարանը արդեն նախազգուշացրել է քրեորեն պատժելի հետեւանքների մասին՝ ինքնորոշման իրավունքի հետ կապված դատական որոշումների խախտման դեպքում։ Բայց Կատալոնիան չի նահանջում եւ մնում է անկախական շարժումների առաջամարտիկը ոչ միայն Եվրոպայում։ Շուտով իր պայքարը կվերսկսի նաեւ Շոտլանդիան։

04-12-2019





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO