Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԱՇԽԱՐՀ


Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում

Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն դեպի ծով եւ անխոչընդոտ կապ աշխարհի հետ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Իսպանիայի անկախական շարժումների մասին խոսելիս նշել ենք, որ առաջատարը կատալոնականն է, որն իր ազդեցությունն է թողել ոչ միայն եվրոպական, այլեւ աշխարհի նմանատիպ շարժումների աշխուժացման վրա։
Տարիներ շարունակ Բարսելոնը մարտնչում է իր անկախության համար, Մադրիդն էլ՝ Իսպանիայի ամբողջականության։ Ներկա վիճակը հավաստում է, որ Իսպանիայի մասնատումն այլեւս անհավանական չի թվում։ Բայց նշենք, որ 2014թ. նոյեմբերի 9—ին Կատալոնիայիում արդեն կայացել էր ոչ պաշտոնական հարցում—հանրաքվե, մասնակցել էր 2 մլն քաղաքացի, որից 1,6 մլն—ն կողմ էր քվեարկել Կատալոնիայի անկախացմանը։ Փաստորեն, դեռ 5 տարի առաջ կատալոնցիների 80 տոկոսից ավելին քվեարկել է տարածաշրջանի անկախության օգտին։ Իսպանական իշխանություններն այն ժամանակ էլ չընդունեցին թեկուզ ոչ պաշտոնական հայտարարված հանրաքվեի արդյունքները՝ համարելով այն չհիմնավորված։
Իրականում դեռ 1871թ.—ից է Կատալոնիան փորձում անկախանալ։ Հետո 1930—ականներին կրկին նման փորձ է լինում, սակայն սկսված քաղաքացիական պատերազմը ստիպում է կատալոնացիներին հետաձգել այն։ 20—րդ դարում՝ Իսպանիայում Ֆրանկոյի դիկտատուրայի ժամանակ, Կատալոնիայում եւս սկսվում են քաղաքական ճնշումները, եւ միայն բռնապետի տապալումից հետո են ազգային շարժումները վերականգնվում, որի արդյունքում՝ 1979թ. Կատալոնիան ստանում է ինքնավար կարգավիճակ։
Ինչպես մյուս անկախական տարածաշրջանը, Բասկոնիան է երկու մասի բաժանված հայտնվել Իսպանիայի ու Ֆրանսիայի սահմանակից տարածքներում, այնպես էլ պատմական Կատալոնիայի շրջանն է երկատված՝ ընդգրկում է Իսպանիայի կազմում գտնվող Կատալոնիայի ինքնավար շրջանը եւ Ֆրանսիայի կազմում գտնվող Արեւմտյան Պիրենիներ դեպարտամենտը։ Վերջինս համարում են նաեւ Հյուսիսային Կատալոնիա։ Կատալոնացիներն իրենցն են համարում նաեւ այլ պատմական տարածքներ (Վալենսիա, Բալերյան կղզիներ եւն), չնայած այդտեղ բնակչության մի մասն է միայն խոսում կատալոներեն։ Կատալոնացիները միշտ են ունեցել ազգային մտածելակերպ եւ ձգտել վերականգնելու իրենց անկախությունը։ Արդյունքում Իսպանիայի կազմում հասել են ինքնավարության, կատալոներենի պետական կարգավիճակն են ամրագրել եւ կատալոնացիներին իսպանացիներից առանձին ազգ ճանաչելն են հաստատել։ Չխորանալով պատմական անցյալի մեջ՝ նշենք միայն, որ արդեն 18—րդ դարում Կատալոնիան բաժանվում է երկու մասի՝ հյուսիսային եւ հարավային։ Հյուսիսային փոքր մասը՝ Ռուսալիոն քաղաքի հետ միասին, ընդգրկվում է Ֆրանսիայի կազմում, իսկ հարավային մեծ մասը, այդ թվում՝ Բարսելոնը եւ Ժերոնան մնում են Իսպանիայի կազմում։
Ի տարբերություն մյուս եվրոպական անկախական շարժման առաջատարի՝ Շոտլանդիայի, որը վաղուց է միավորվել Անգլիայի հետ (անգամ տիրացել է Անգլիայի թագին), Կատալոնիայում միավորման գործընթացը, թերեւս, չի ստացվել, իսկ կատալոնացիների եւ իսպանացիների միջեւ առաջացել է անվստահության մթնոլորտ՝ իսպանացիների բռնաճնշումների եւ ձուլման քաղաքականության պատճառով։
Մեր աչքերով խնդրին նայելով՝ կտեսնենք, որ կարելի է նմանություններ գտնել Արցախի ու Կատալոնիայի միջեւ, ինչպես Արցախն էր օտարի տիրապետության տակ շարունակում հետապնդել Ադրբեջանից անկախանալու գաղափարը, այնպես էլ Կատալոնիան է փորձում անկախանալ Իսպանիայից՝ ցայսօր պահպանելով իր ինքնությունը, ձեռք բերած ինքնավարությունը։ Արցախը եւս երկար ժամանակ չլինելով անկախ, ներքին ինքնավարություն էր պահպանում՝ ի դեմս արցախյան մելիքությունների։ Այսօր էլ, ինչպես Արցախն էր ազգային իրավունքների համար պայքարում, Կատալոնիայում եւս այդպիսի պայքար կա, այն հասել է գագաթնակետին ու, ըստ ամենայնի, կհասնի նաեւ անկախության։
Իսպանիայում անկախական տարածքներ են համարվում նաեւ Բասկերի երկիրը՝ Բասկոնիան եւ Գալիցիան։ Այստեղ բնակվողները եւս իրենց իսպանացի չեն համարում։ Ասել ենք, որ բասկերն անգամ իրենց ծագումնաբանական արմատները Հայաստանում են հայտնաբերել։ Հայկական լեռնաշխարհի շատ տեղանուններ եւ անուններ են կրկնվում Բասկոնիայում (մի քանի հարյուրի հասնող)։
Իսպանիայի խնդրին դեռ որոշակի կանդրադառնանք, միայն նշենք, որ անկախական 3 մարզերն էլ ունեն ծովային սահմաններ դեպի Ատլանտյան օվկիանոս, ինչը անկախությունից հետո անխոչընդոտ կդարձնի նրանց կապն աշխարհի հետ։ Կատալոնիան հայտնի է նաեւ որպես Բարսելոնի երկիր՝ իր Տարրագոնա կենտրոնով։ Իսկ Բասկոնիայի կենտրոնը Բիլբաոն է եւ Բասկերի երկրի մի մասն էլ Ֆրանսիայի տարածքում է, որ պատրաստ է միանալ անկախական պայքարին։ Գալիցիան էլ հայտնի է իր Լա—Կորունյա կենտրոնով։
Հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում շոտլանդականն է։ Շոտլանդիան 2014թ. անկախության հանրաքվե անցկացրեց, եւ միայն մի քանի տոկոս չբավարարեց անկախության օգտին մեծամասնությամբ քվեարկելու համար։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի հանդուրժող գտնվեցին, քան Իսպանիայի։ Չնայած հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա, երբ Շոտլանդիայում կրկին հանրաքվե անցկացվի, եւ շոտլանդացիների մեծամասնությունը «այո» ասի։ Իսկ նոր հանրաքվե նախատեսվում է։
Շոտլանդացիների պայքարը եւս դարերի պատմություն ունի, ինչպես կատալոնցիներինը, եւ Շոտլանդիա—Անգլիա հակամարտությունը նույնպես արյունալի պատմություն ունի, ինչպես Կատալոնիա—Իսպանիայի դեպքում է։ Այժմ պաշտոնական Գլազգոն (Շոտլանդիայի մայրաքաղաքը) տրամադրված է հաստատ Անգլիայից անկախ ապրելու պայքարին։ Հատկապես, որ ելք ունեն դեպի Հյուսիսային ծով եւ կարող են ազատ շփվել աշխարհի երկրների հետ։ Շոտլանդական ազգային կուսակցությունն ամեն բան անում է դրան հասնելու համար։
Մեծ Բրիտանիայի կազմում են Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան։ Բացի Անգլիայից, մյուսները անկախ պետություն հիմնելու կողմնակից են։ Ուելսը եւս կարող է ձգտել անկախության, եթե Շոտլանդիան կամ Հյուսիսային Իռլանդիան հասնեն հաջողության։ Բոլոր երկրամասերն էլ ելք ունեն դեպի Ատլանտյան օվկիանոս եւ կախում չեն ունենա Անգլիայից։
Մեծ Բրիտանիայի դեմ ամենակատաղի անկախական պայքարը մղել է Հյուսիսային Իռլանդիան, որը հիմա, կարելի է ասել, զինադադարի փուլում է որոշակի հավելյալ ինքնավարության աստիճան ձեռք բերելուց հետո։ Իռլանդացիները, ինչպես բասկերը Իսպանիայում, պայքարում են ամեն գնով, անգամ ահաբեկչությամբ։ Ինչն էլ ստիպել է Լոնդոնին եւ Մադրիդին՝ հաշվի առնել իռլանդացիների եւ բասկերի շատ պահանջներ։
Հյուսիսային Իռլանդիան տասնյակ տարիներ պայքարում է իր անկախության կամ Իռլանդիային միանալու համար։ Արյունալի բախումներ էին լինում հատկապես ԽՍՀՄ գոյության տարիներին, երբ Մոսկվան գործում էր ընդդեմ Լոնդոնի։ Այժմ, ինչպես նշեցինք, հարաբերական դադար է, բայց անկախական ուղղվածությունն առկա է մշտապես։ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում երբեմն բրիտանական դրոշներն են իջեցնում՝ թողնելով միայն հյուսիսիռլանդականը։ Հյուսիսային Իռլանդիայի բողոքական ազգաբնակչությունն է, որ հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին։ Բայց եթե վերսկսեն Հյուսիսային Իռլանդիայում բողոքական փոքրամասնության եւ Իռլանդիայի հետ միավորման ջատագով կաթոլիկ մեծամասնության միջեւ բախումները, ապա Բելֆաստը նորից կվերածվի Մեծ Բրիտանիայի կազմաքանդման կենտրոնի։ Ավելի հզոր, քան շոտլանդական Գլազգոն։

05-12-2019





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO