Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.09.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում

Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ միայն դահուկորդները, այլեւ գեղասահորդները, որոնք նույնպես ներգրավված են միջազգային տարբեր մրցաշարերում։ Սառույցի վրա «պարողների» գլխավոր պաշտոնական մրցումները դեռ առջեւում են, սակայն արդեն գրանցված արդյունքները հույս են ներշնչում, որ այս մրցաշրջանում նրանց արդյունքները կարող են ավելի լավը լինել, քան անցյալ տարի։
Դատելով ամենայնից, առավել հետաքրքիր սպասումներ կարող ենք ունենալ մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանից, որը կարծես հոգեբանական եւ մասնագիտական վերելք է ապրում։ Այդ մասին է վկայում թեկուզ վերջին մրցելույթի մասին նրա մեկնաբանությունը, որին դեռ կանդրադառնանք։ Իրականում դա կարեւոր ցուցիչ է, քանզի անցյալ տարի հայուհին ունեցել էր թեթեւ հիասթափության պոռթկում, որի ընթացքում նույնիսկ ընդմիջել էր ելույթները միջազգային ասպարեզում։ Եվ ահա նրա մարզական կենսագրությունում հայտնվեց առաջին հաղթանակը միջազգային մրցաշարում։
Մարզուհու համար նշանակալի այդ իրադարձությունը տեղի ունեցավ Բուդապեշտում՝ «Սանտա Կլաուսի գավաթ» կոչվող ստուգատեսում։ Միանգամից նշենք, որ մրցման անվանումը չպետք է մոլորության մեջ գցի ընթերցողին եւ անվստահություն հաղորդի Գալուստյանի հաջողության նկատմամբ։ Չնայած մանկական, անգամ հեքիաթային ազդագրին՝ այն բավականին ուժեղ մրցաշար էր, որին մասնակցում էին աշխարհամասի, այսպես կոչված, երկրորդ էշելոնի առաջատար մարզուհիները։ Եվ նրանց հետ պայքարում Գալուստյանն առավելագույն գնահատականներ ստացավ մրցավարներից։ Կարճ եւ կամավոր ծրագրերի արդյունքներով նա վաստակեց 149,92 միավոր եւ արժանացավ մենապարուհիների գլխավոր մրցանակին։ Երկրորդ եւ երրորդ տեղերում հանգրվանեցին համապատասխանաբար հունգարուհի Ջուլիա Լանգը (149,17) եւ ավստրուհի Սոֆիա Սչալերը (141,85)։ Ընդ որում՝ հիմնական պայքարն ընթացավ հենց Լանգի հետ, որին մեր մարզուհին երկրորդ տեղում թողեց կարճ ծրագրում, բայց առաջին հորիզոնականը զիջեց կամավորում։ Իսկ, ընդհանուր առմամբ, մասնակցեցին 13 գեղասահորդուհի, որոնք ներկայացնում էին նաեւ Իտալիան, Էստոնիան, Շվեդիան, Ղազախստանը, Նորվեգիան եւ Ֆինլանդիան։ Աշխարհագրական այդ մանրամասները կարեւոր են այնքանով, որ պատկերացում են տալիս նաեւ մրցակիցների ներուժի եւ մարզումային հնարավորությունների մասին։ Ճիշտ է, Գալուստյանն էլ գեղասահքի արվարձաններում չի մարզվում, այլ պարապում է մարզաձեւի խոշորագույն կենտրոններից մեկը համարվող Մոսկվայում։
Դա ինքնին խոսում է այն մասին, որ հայ մարզուհին առաջընթաց ապահովելու լավ հենք ունի։ Առավել եւս, որ այդ հարցում նրան համակողմանիորեն աջակցում են ծնողները, որոնք գեղասահքի մարզիչներ են։ Այդ հանգամանքը Գալուստյանն ընդգծել է նաեւ Հունգարիայի մայրաքաղաքում գրանցած հաղթանակից հետո։ «2019 թվականն ավարտում ենք լավ նոտայով։ Եվ ինչո՞ւ 20 տարեկանում առաջին անգամ չհաղթել միջազգային մրցաշարում։ Իհարկե, շնորհակալություն հայրիկին։ Նա ամեն ինչ տեսնում է եւ հասկանում, թե որքան բարդ ճանապարհ ենք անցնում։ Հիմա սկսվում է թեթեւ հանգիստ, որն ուղեկցվելու է սառցե բեմականացումներին մասնակցությամբ։ Հետո սպասվում է մրցաշրջան 2019/20—ի ոչ պակաս հետաքրքիր երկրորդ հատվածը»,–նշել է Գալուստյանը։
Իսկ երկրորդ հատվածը սկսվելու է հունվարի 20—26—ը Ավստրիայի Գրաց քաղաքում նախատեսված Եվրոպայի առաջնությունից։ Կարեւորագույն հաջորդ մեկնարկը լինելու է մարտի 16—22—ը Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությունը։ Հարկ է նշել, որ սա Գալուստյանի միջազգային երրորդ մրցումն էր ընթացիկ մրցաշրջանում, որը ձմեռային մարզաձեւերում մեկնարկում է աշնան երկրորդ կեսից։ Մինչ այդ նա 6—րդն էր ճանաչվել Ղազախստանում եւ բրոնզե պարգեւի էր արժանացել Չեխիայում։
Սակայն այս մրցաշրջանում Հայաստանն ապավինելու է ոչ միայն Անաստասիա Գալուստյանին, այլեւ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանին եւ Թինա Կարապետյան—Սիմոն Պրու—Սենեկալ պարային զույգին։ Նրանք եւս մասնակցելու են բուդապեշտյան մրցաշարին։ Այս երկյակը քայքայման եզրին էր, բայց նորից վերամիավորվել է։ Այս տարի նրանք 8—րդ տեղն են գրավել Լեհաստանի միջազգային մրցաշարում։ Դե, իսկ Հայրապետյանը հասցրել է 4—րդը ճանաչվել Էստոնիայի մայրաքաղաքում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

05-12-2019





25-09-2020
Ասֆալտապատման փոխարեն՝ սալարկում
Գյուղական ճանապարհների բարեկարգման համար շինթույլտվություն չի պահանջվի

Գործադիրը ...


25-09-2020
Հանրության դատին է ներկայացվել ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը
Կգործարկվի կադաստրային գործարքները եւ գործողությունները ապահովող միասնական էլեկտրոնային հարթակ


25-09-2020
«Հարություն վարդապետ, եթե դու ողջ լինեիր…»
«Գիտնական, ուսուցիչ, զինվոր եւ բանաստեղծ». գրված է նրա շիրմաքարին


25-09-2020
Նա ընկավ հսկա կաղնու նման
Եվ ծանր լռություն տիրեց անտառում

Այդ տխուր օրը ...


25-09-2020
Աստված կյանքի Հոգին է
Սկզբից Նա ծնվեց մարմնով, որպես մարդ՝ Հիսուս անունով: ...


25-09-2020
Համավարակի կորի իջնելը պետք է զորացնի մեր կամքը
Պայքարը դեռ չի ավարտվել

Վերացվել է հատուկ դրության ...


25-09-2020
Իրականացնում է «Քաշաթաղի ջրամատակարարում» ընկերությունը
Քաշաթաղի շրջանում մի շարք աշխատանքներ՝ շինարարություն, ճանապարհաշինություն, ջրամատակարարում եւ ...



25-09-2020
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ...

25-09-2020
Հայկական եւ ռուսական ուժերը համահունչ են գործել
«Կովկաս-2020» զորավարժություն
«Ալագյազ» ...

25-09-2020
Իտալացի մեծանուն նկարիչների գլուխգործոցները
Ժամանակավոր կզարդարեն ՀՀ նախագահի նստավայրը

25-09-2020
ՌԴ-ի դաշնակիցների շարքում ՀՀ-ն արժանացել է շատ բարձր գնահատականի
Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO