Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին

Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ հանդիսատեսի դատին

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Շվեդիայի թագավոր Գուստավ Երրորդի նկատմամբ մահափորձ են իրականացրել Ստոկհոլմի օպերային թատրոնում, պարահանդեսի ժամանակ։ Թագավորը, ստանալով մահացու հարված, 12 օր անց արյան վարակով հրաժեշտ է տալիս երկրային կյանքին։ Դեպքը եղել է 1792 թվականին...
Հայաստանյան բեմերը, մամուլն ու հասարակությունն արդեն վեց տասնամյակ է՝ այս մասին ոչինչ չեն «խոսում»։ Շվեդական արքայի սպանության պատմությունը, որ իտալացի երգահան Ջուզեպե Վերդին դարձրեց «Պարահանդես—դիմակահանդես» անվամբ օպերա երեք գործողությամբ, Հայաստանի օպերայի եւ բալետի թատրոնի խաղացանկ էր մտել վերջին անգամ 60 տարի առաջ, մինչդեռ այն շատ հաճախ կարելի է տեսնել աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկերում։ Այսօր երեկոյան Ջ. Վերդիի «Պարահանդես—դիմակահանդես» օպերան, որպես համերգային կատարում, կմտնի նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկ։ Առաջնախաղը կկայանա ժամը 19։00—ին։ Գործը հանձն է առել գերմանաբնակ օպերային երգիչ եւ դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը, եւ ինչպես նախորդ՝ Ջոակինո Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի դեպքում, այս անգամ էլ ինքն է բեմադրող դիրիժորը։
Մ. Բաբաջանյանը, որպես արվեստագետ, որը նաեւ կատարել է Վերդիի այս օպերայում Ռենատոյի դերը, «ՀՀ»—ի հետ զրույցում նկատում է՝ գեղեցկագույն եւ բարդագույն օպերա է։ Բարդ է բոլորի համար՝ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց։ Անկեղծանում է՝ երբ ձեռնամուխ եղավ այս աշխատանքին, գիտեր, թե որքան բարդ է լինելու։ «Բավականին հետաքրքիր ու խոսուն է ստացվում օպերան, երբ ձայնին զուգահեռ էկրանով ներկայացումից տեսարաններ են գնում։ Բացի նրանից, որ կատարում ենք ամբողջ երաժշտությունը, նաեւ կարճ ֆիլմերի եւ նկարների տեսքով ցուցադրվելու է օպերան այնպես, ինչպես որ Վերդին ստեղծել է։ Պատկերներում ներկայացվում է պատմական եւ ժամանակակից Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքը։ Սկզբում՝    թե ինչպես է քաղաքն արթնանում, ինչպես գրված է նախերգանքում։ Օպերան ստացել է ժամանակակից լուծումներ։ Օգտագործում ենք այնպիսի դրվագներ, որոնք պատմում են շվեդական թագավորության պալատական կյանքի մասին։ Միայն «չոր» համերգային կատարում չի լինելու։ «Գերեզմանոց» կոչված տեսարանում, որտեղ գլխավոր դերակատարը կին է, կախարդից հետաքրքրվում է՝ ինչպե՞ս ազատվի թագավորի նկատմամբ ունեցած իր սիրուց։ Վերջինս ուղղորդում է գերեզման՝ խոտաբույս քաղելու, որն, ըստ նրա, կբուժի։ Այս տեսարանները, որոնք օպերայի կարեւորագույն մասն են կազմում, փորձել ենք էկրանի միջոցով լրացնել»,–մեկնաբանում է նա։
Դիրիժոր Սուրեն Չարեքյանի բեմադրությունից հետո այլեւս ոչ ոք այս գործը Հայաստանում բեմ չի բարձրացրել։ Սովետական Միության փլուզումից հետո ներկայացումից ոչինչ չի պահպանվել՝ ո՛չ դեկորը, ո՛չ զգեստները, անգամ նոտաները չեն եղել։ «Կոնստանտին Օրբելյանն Ամերիկայից ամբողջ նվագախմբի համար նոր նոտաներ պատվիրեց ու բերեց։ Արդեն 20 տարի է՝ օպերային երգիչ եմ եւ դիրիժոր։ Ապրելով Գերմանիայում՝ կարող եմ փաստել՝ սա այն հազվագյուտ օպերաներից է, որն ամբողջ աշխարհում գրեթե մի թատրոն բաց չի թողել։ Շատերի մոտ ռեպերտուար է։ Ամեն երկու տարին մեկ ներկայացումը բեմ է բարձրանում։ Բարդ գործ է, բայց նաեւ շատ գեղեցիկ։ Հիմա անում ենք համերգային կատարում, բայց անպայման բեմականացվելու է։ Տեխնիկական հարցեր կան, ժամկետները կարճ էին, չէինք հասցնի տեքստի վրա աշխատել։ Պլանավորված էր անել բեմականացում՝ իր դեկորացիայով, զգեստներով, էֆեկտներով։ Հույս ունեմ, որ մարտին, եթե հասցնենք, հանդիսատեսին կտանք որպես համերգային ներկայացում»,– ասաց դիրիժորը։
Վերջինս նաեւ նշեց, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ նոր նախագծեր ունեն, որոնցով ցանկանում են հետաքրքիր դարձնել թատրոնի գործունեությունը։ Իսկ եթե ֆինանս ունենան, կարող են բեմադրությունները լիարժեք անել՝ զգեստներով, դեկորներով. «Բյուջեն փոքր է, դա է պատճառը, որ աշխատում ենք կիսահամերգային կամ համերգային կատարումներ անել։ Երբ գումար լինի, կկարողանանք նույն օպերաները նաեւ բեմականացնել»։
Ջ. Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1859 թ. փետրվարի 17-ին Հռոմի «Ապոլլո» թատրոնում։ Օպերայի սյուժեն, որը, ինչպես նշեցինք, հիմնված լինելով Շվեդիայի արքա Գուստավ Երրորդի սպանության պատմության վրա՝ գրաքննության պահանջով ենթարկվել է խիստ փոփոխության։ Վերդիի 23-րդ օպերան է, պատկանում է նրա լավագույն ստեղծագործությունների թվին։

05-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO