Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

09.08.2020
ԼՂՀ


Արցախը նախապատրաստվում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին

Մայրաքաղաք Ստեփանակերտը լույսերի եւ գույների պակաս չի զգա

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, հայկական ավանդույթներին ու սովորություններին հավատարիմ, շարունակում է Ամանորի զգեստ հագնել ու պատշաճորեն նախապատրաստվել առաջիկա տոներին։
Քաղաքապետարանի կողմից մշակված ծրագրի համաձայն՝ դեկտեմբերի սկզբից քաղաքում ակտիվորեն ձեռնամուխ են եղել հրապարակների եւ փողոցների, պետական կառույցների ու հասարակական վայրերի տոնական ձեւավորման աշխատանքներին։ Ինչպես հավաստիացնում է փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը, ով, ի դեպ, համակարգում է Ամանորին նվիրված միջոցառումների ծրագրերը, «այս անգամ Ստեփանակերտն ավելի գունեղ եւ լուսառատ կներկայանա բնակիչներին եւ հյուրերին, ու խորհրդանշական հնչեղ շղարշների եւ բարձրաճաշակ զարդարանքների, գեղագիտական նուրբ հնարքների պակաս չի զգացվի»։ Միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի անդամներն էլ իրենց հերթին են անակնկալներ խոստանում ինչպես մեծերին, այնպես էլ՝ փոքրիկներին։ Ասել է թե՝ կարեւորն Ամանորին եւ Սուրբ Ծննդյան տոներին ուրախ տրամադրությամբ նախապատրաստվելն է՝ համոզված լինելով, որ «Սպիտակ առնետի տարին երբեք հուսախաբ չի անի»։
Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում աշխույժ եռուզեռ է։ Արագ գունազարդվում են փողոցները, պուրակներում հայտնված կենդանի եղեւնիները «ծանրաբեռնվում» են լուսային էֆեկտներով, ու խորհրդանշական հսկա զարդերով, հասարակական վայրերում տեղադրվում են Ամանորի պաստառներ։ Արդեն երրորդ օրն է, ինչ տոնականորեն զարդարվում է՝ անցորդների ուշադրությունը սեւեռելով Վերածննդի հրապարակում իրականացվող գործընթացներին։ Հատկանշական է, որ քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորի տոնածառեր են տեղադրվում նաեւ ծայրամասային թաղամասերում եւ փողոցներում, ուր արդեն ուրվագծվում են տոնական հանդեսների եւ համերգների համար ձեւավորված հարթակները... Այդ աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են «Բնակշահագործման տնտեսության», «Արցախէներգո» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի, «Բուսաբանական այգու», մշակույթի քաղաքային տան, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Արվում է հնարավորը՝ տոներին արժանապատվորեն ներկայանալու համար,–ասում է փոխքաղաքապետ Ս. Թամրազյանը։–Այդ հանգամանքի հաշվառումով էլ քաղաքապետարաննն իր ենթակայության ներքո գտնվող կառույցներով եւ ընկերություններով առաջ է տանում բարեկարգման, արտաքին լուսավորման, սանմաքրման ու Ամանորի ձեւավորման աշխատանքները՝ ներդաշնակություն եւ շուք հաղորդելով նախատոնական Ստեփանակերտին»։
Հավելենք, որ տոնական բազմաթիվ միջոցառումների շարքում Ստեփանակերտի մշակույթի ու երիտասարդության պալատում երեխաների համար կկազմակերպվի Ամանորի ուրախ հանդես—ներկայացում, որին Ձմեռ պապի եւ Ձյունանուշի հետ կմասնակցեն նաեւ «Ձմեռային հեքիաթի» մյուս հերոսները, մասնավորապես՝ սպիտակ առնետը։ Բոլոր դպրոցներում եւ մանկապարտեզներում քաղաքապետարանի անունից փոքրիկներին նվերներ կբաժանվեն։ Ըստ փոխքաղաքապետի՝ հանրապետության գլխավոր տոնածառի լուսավորման արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 20-ին։

12-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO