Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԼՂՀ


Քարե մասունքներ

Խորհրդային տարիներին «եղբայր» կոչված հարեւանները վերացնում էին հայկական ամեն ինչ

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ Ազգալդյան


18-րդ դարի երկրորդ կեսին, երբ թուլացան հայ մելիքական տները, եւ Մեծ Հայքի Արցախ ու Սյունյաց աշխարհ թափանցեցին մուսուլմանական ցեղերը, հրոսակները հայաթափ արեցին Արցախը մայր հայրենիքին միացնող մեր հազարամյա երկրամասը՝ Քաշաթաղի, Քաշունիքի, Կովսականի, Վայկունիքի, Բերդաձորի եւ այլ գավառներ, որոնք, բացի հայոց երկիր լինելուց, հարուստ էին պատմամշակութային հուշարձաններով՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքար—կոթողներ, գերեզմանատներ, կամուրջներ, դամբարանադաշտեր, ամրոցներ եւ այլն։ Ու այս ամենը մնացին գերության մեջ։
Նախկին Եզնագոմեր գյուղը Քաշաթաղի շրջանի հյուսիս—արեւելյան մասում է, Բերձորից մոտ 70 կմ հեռու՝ ծովի մակերեւույթից 2000 մ բարձրության վրա։ Այս պատմական բնակավայրի մասին հիշատակվում է 13—րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանի «Ժամանակագրություն»—ում՝ Քաշաթաղ գավառի 18 գյուղերի շարքում։ Դեռեւս այդ ժամանակ Եզնագոմերը եղել է շեն ու հայաշատ բնակավայր, ինչը հաստատում է, որ գյուղը Տաթեւի վանքին տվել է առավելագույն 6700 չափով պտղահարկ։ Հայաթափումից հետո՝ 18—րդ դարի կեսերից, այստեղ հաստատված օտարներն անվանափոխել են գյուղը՝ Ղարաքեշիշ, որ նշանակում է Սեւ տերտեր։ Անվանափոխությունը, հավանաբար, կապված է «Ասլի եւ Քյարամ» սիրավեպի հետ։ Գյուղում պահպանվել են միջնադարյան 2 շինություն, որոնցից մեկը՝ փոքր չափերով, թաղածածկ է, իսկ մյուսը՝ համեմատաբար ավելի մեծ, ունի 2 սենյակ, դարձյալ թաղածածկ է եւ օտարների կողմից, մինչեւ նրանց հեռանալը, կոչվել է «Ասլի—Քյարամ քիլիսա—Ասլիի եւ Քյարամի եկեղեցի»։ Սա է ենթադրել տալիս, որ նշված սիրավեպի Տերտերի պատվին է գյուղը կոչվել Ղարաքեշիշ։
Սկզբնական շրջանում տարածք թափանցած քրդերն սկզբում բնակվել են վրաններում՝ հայերի հարեւանությամբ։ Այդ մասին վկայում է Զաքարյա Քանաքեռցի պատմիչը՝ «Աւարումն Կարբեցւոց» գլխում նկարագրելով Կարբի գյուղից դեպի Քաշաթաղ գաղթած հայերի մասին. «Իսկ Կարբեցիքն ելին միահաղոյն՛ի Վարդավառի բարեկենդանի շաբաթի օրն՝ եւ դիմեցին դէպ յերկիրն Քաշթաղու, եւ հասին մինչ՛ի գիւղն Հօչէս. եւ անդ բնակեալ էին սեաւ վրանօք բազում տունք Քրտաց. իբրեւ տեսին զնոսա, եւ ասացին, սոքա փախստականք են, եկա՛յք կոտորեսցուք զսոսա, եւ կողոպտեսցուք զինչսն։ Իսկ Կարբեցիքն իմացան զխորհուրդս Քրտացն, զինեցան նոքա ընդ դէմ նոցա՛ի պատերազմ. եւ անկան ՔուրտքնÕի վերայ Կարբեցւոցն սաստիկ բախմամբ, եւ սպանին Ե այր, զտէր Մխիթարն, զՏաթլու—Բաբն, զԴաւիթն, զԳիլառն եւ զԱյվազն։ Զի թէպէտ եւ Կարբեցիք եւս սպանին՛ի նոցանէ, սակայն յաղթեցան. քանզի նոքա հանգիստ էին եւ անաշխատ, եւ սոքա վաստակեալք եւ անպատրաստ…»։
Հավանաբար, Եզնագոմերի տարածքում նույնպես քրդերն ապրել են հայերի հարեւանությամբ, եւ քուրդ Քյարամը տեսել ու սիրահարվել է հայ տերտերի Ասլի աղջկան։ Բնական է՝ տերտերը երբեք չէր համաձայնվի իր դստերը կնության տալ քրդին, եւ տեղի է ունեցել՝ ինչպես նկարագրված է սիրավեպում։ Ժամանակաշրջանն էլ է համընկնում՝ 18—րդ դար։ Խորհրդային տարիներին, մինչ ազատագրումը, Եզնագոմերը կոչվում էր Լենինքենդ։ Ունենալով հազարամյա եւ ավելի պատմություն, հայոց բնակավայրը հնարավոր չէ, որ եկեղեցի չունենար, այն էլ՝ նման մեծ գյուղը։ Շրջանի որոշ գյուղերում, տարբեր նպատակներով օգտագործելու պատճառով, պահպանվել են Հայոց սրբատները, հիմնականում՝ բազիլիկ եկեղեցիները, սակայն գերեզմանատները հիմնովին ավերվել են։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ տարածքի մի շարք բնակավայրերում գոյություն ունեցած եկեղեցիները գոյատեւել են մինչեւ 20—րդ դարի 30—ական թվականները, այնուհետեւ հիմնովին ավերվել։
Պարզ է՝ մեր «եղբայր» կոչված հարեւանները փորձում էին վերացնել այն ամենը, ինչ կապված էր հայկականի հետ։ Նման ճակատագրի է արժանացել նաեւ Եզնագոմերի եկեղեցին եւ, ինչպես ընդունված է, հարեւանությամբ գտնվող հանգստարանը։ Գյուղի թուրքաշեն տների պատերի մեջ կան ջարդված շիրմաքարերի բեկորներ։ Նման պատկերների շրջանի շատ գյուղերում կարելի է հանդիպել։ Մի գեղեցիկ խաչաքանդակով ու թռչնանկարով շիրմաքարի կտոր վերաբնակիչների կողմից տեղափոխվել է վերոհիշյալ փոքր հնամենի շինություն, որի պատուհանի երկու անկյունաքարերը նույնպես տապանաքարի կտորներ են. ձախակողմյանի վրա կա հայատառ արձանագրություն. «ԳՈՒՍԱՆ ԳԱՆԻ»։ Լեռնահովիտի դպրոցի տնտեսվար Կարեն Բահրյանը տեղեկացրեց, որ այս կառույցի հարեւանությամբ գտնվող տներից մեկի ավերակում գտնվել է գեղեցիկ խաչաքանդակով տապանաքարի բեկոր։ Նրա ուղեկցությամբ տեղում լուսանկարեցի խաչաքանդակը, որն արված է սպիտակավուն քարից. չափսերն են՝ 35x30x 28 (ջարդված մասը) սմ։ Առայժմ չի գտնվել քարի երկրորդ կեսը։ Այս գտածոն հուշեց, որ տարածքում նման մասունքներ էլի կլինեն։ Փնտրտուքը երկար չտեւեց։ Այստեղից մոտ 100 մ հեռու գտնվող ավերակն արդեն հայոց շիրմաքարերի կույտ էր։ «Տապանաքարերի գերեզման է», ասաց Կարենը։ Մաքրում ենք քարերը ցեխից, չափագրում, լուսանկարում։ Շիրմաքարերից մեկը կապտավուն քարից է՝ դարձյալ կիսված, երեք կողմից քանդակազարդ է։ Ինչպես ընդունված է՝ կողապատին խաչ է քանդակված, իսկ երկու կողմում կենցաղային պատկերաքանդակներ են։ Մի կողմում մկրատ է, մյուսում մարդու պատկեր՝ երիվարի վրա, գավազանով։ Արձանագրություն չկա։ Չափսերն են՝ 68x47x43 (կոտրված կողմը)։
Մեկ այլ տապանաքարի կտոր ունի 87x27x52 (ջարդված կողմը) սմ։ Կիսով չափ թաղված է հողի մեջ. չկարողացանք շրջել։ Մեկ այլ բեկորի չափսերն են՝ 63x44x27 սմ, դարձյալ կիսով չափ հողի մեջ է։ Երեսին կա քանդակ՝ մարդապատկերով. հավանաբար՝ երաժշտի։ Քարերից մեկը խաչքարի ներքեւի մասն է (51x32x24 սմ)։ Մի քանի կտոր քանդակազարդ քարեր արդեն շինության քիվ ու անկյունաքար էին հիշեցնում։ Կարծում եմ՝ հենց այս տարածքում ինչ—որ ժամանակ կանգուն է եղել հայոց եկեղեցին, իսկ շուրջը՝ գերեզմանատունը։ Հարկավոր է տեղանքը լավ ուսումնասիրել. միգուցե կգտնվի եկեղեցու հիմքը։ Ավելի մանր բեկորների վերածված քարեր նույնպես կային։ Այստեղից ձախ՝ մեկ այլ ավերակի պատեր բավականին հաստ էին եւ կառուցված քանդակազարդ քարերով։ Նմանատիպ մի քարի կեսն էր երեւում, ունի գեղեցիկ քանդակներ։ Քիչ ձախ դպրոցի տնօրենի տունն է, որի բակում դարձյալ սպիտակավուն քարից խաչաքանդակ շիրմաքարի բեկոր կա։ Վերեւի մասում «Մ» տառն է քանդակված, իսկ մի կողմում՝ հնգաթեւ աստղ, իհարկե՝ ոչ խորհրդային խորհրդանիշը։ Չափսերն են՝ 30x50x30 սմ։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

12-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO