Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԱՇԽԱՐՀ


Իրաքում վարչապետի ընտրության շուրջ բանակցություններն սկսվել են

Երկրի նախագահի վստահեցմամբ՝ ժողովուրդը եւս պետք է մասնակցի տվյալ գործընթացին

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Դեկտեմբերի 10-ը Իրաքում ոչ աշխատանքային էր, նշվում էր 2017 թ. «Իսլամական խալի ֆայության» դեմ պատերազմում վերջնական հաղթանակի օրը։ 2014 թ. հունիսի 10-ին ահաբեկչական իսլամ ծայրահեղական «Իրաքի եւ Շամի իսլամական Էմիրություն» (արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ) խմբավորումը գրավեց Իրաքի Նինվե նահանգի կենտրոն, 1,6 մլն բնակչությամբ երկրի 2-րդ քաղաք Մոսուլը, որը հյուսիսային հատվածի տնտեսական կենտրոնն էր։ Մոսուլի գրավումն առայսօր խիստ կասկածելի, երբեմն նաեւ դավաճանության հետեւանք է համարվում։ Մոսուլը գրավելով՝ դաիշականները հայտարարեցին «Իսլամական խալիֆայության» ձեւավորման մասին, խալիֆ հռչակվեց ԴԱԻՇ—ի առաջնորդ Ալ Բաղդադին։
Հունիսի 11—ին արդեն մասամբ վերահսկողություն հաստատեցին նաեւ Սալահըդդին նահանգի եւ դրա կենտրոն, Սադամ Հուսեյնի ծննդավայր Թաքրիթի, ապա Ալ Անբար նահանգի վրա։ Այլ կերպ ասած՝ դաիշականները գործնականում վերահսկողություն սահմանեցին Իրաքի արեւմտյան ու հյուսիսային սունիաբնակ հատվածների վրա, ապա Սիրիայում՝ մինչեւ իրենց գրավյալ տարածքներ։ «Իսլամական խալիֆայությունը» գրավյալ տարածքներում ղեկավարեց շարիաթի օրենքներով, ինչի պատճառով հազարավոր զոհեր եղան եւ միայն Մոսուլից՝ 500 հազար փախստական։ Մոսուլի ազատագրման գործողություններն սկսվեցին 2017 թ. հունիսի 18—ին, երբ Իրաքի բանակը, ԱՄՆ գլխավորած հակադաիշական միջազգային կոալիցիայի օդային հարվածների աջակցությամբ, կարողացավ ներթափանցել հին Մոսուլ։ Դաիշականները ողջ ուժով դիմադրում էին, ուստի ազատագրումը տեւեց շուրջ 8 ամիս։
Թեեւ դեկտեմբերի 10—ը տոնական օր էր, սակայն ցույցերը շարունակվել են Բաղդադում՝ անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում։ Ցուցարարներից 100 մետր հեռավորությամբ ոստիկանները ստուգել են հրապարակ մտնողներին։ Ցույցերը տեղի են ունեցել հանրահայտ Ալ Թահրիր հրապարակում, որը վերածվել է հակակառավարական ցույցերի խորհրդանիշի։ Ալ Թահրիրում տասնյակ հազարավոր ցուցարարներ էին հավաքվել երկրի տարբեր շրջաններից՝ պահանջելով պատժել խաղաղ ցույցերը թիրախ դարձնողներին։ Բացի այդ, երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման ալ Գանիմին տոնի առիթով իր ելույթում նշել է, որ «Իսլամական խալիֆայության» դեմ տարած հաղթանակը խիստ կարեւոր է, ինչով հպարտանալու են հաջորդ սերունդները։ Ապա դիմելով երկրի տարբեր վայրերում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներին՝ շեշտել է, թե բանակն ու անվտանգության ուժերը ներկա են, որպեսզի հովանավորեն ժողովրդական ցույցերը, դրանցում արծարծվող օրինական պահանջները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ։
Այսուհանդերձ, ցուցարարները փակել էին դեպի Կանաչ թաղամաս տանող Ալ Ահրար կամուրջը, որտեղ անվտանգության ուժերը նրանց ցրելու նպատակով կիրառել են արցունքաբեր գազ, իսկ Բաղդադի կենտրոնում նաեւ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջեւ։ Բացի այդ, պայթյունների թիրախ է դարձել իրանամետ «Ալ Հաշդ Շաաբի» (Ժողվրդական զորահավաք) 4 կենտրոն։ Այս ուժը, որ խորհրդարանում ներկայացված է «Ալ Ֆաթհ» խմբակցությամբ, 2014 թ. ձեւավորվել է դաիշականների դեմ պայքարի նպատակով եւ զգալի ավանդ ունի այդ հարցում։ Այլ կերպ ասած՝ թեեւ իշխանությունները բուռն ջանքեր են գործադրում երկրում կայունություն հաստատելու, ցուցարարների պահանջները կատարելու ուղղությամբ, այսուհանդերձ, ցույցերը հանգում են բռնությունների, ինչը կառավարությունը գլխավորապես օտարերկրյա ուժերի միջամտության հետեւանք է համարում։
Թերեւս հենց դրանով է պայմանավորված, որ նախագահ Բարհամ Սալիհը դեկտեմբերի 10—ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ հեռախոսազրույցում կարեւորել է այդ հարցը։ Ըստ միջազգային ԶԼՄ—ների, հեռախոսազրույցում կողմերն անդրադարձել են դաիշականների դեմ տարած հաղթանակին, երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայմանը։ Փենսը նշել է, թե Վաշինգտոնը կարեւորում է Իրաքի կայունությունը, բարեփոխումների իրականացումը եւ բռնությունների բացառումը։ Մինչդեռ Սալիհը շեշտել է, թե ներկա ճգնաժամից պետք է դուրս գալ խաղաղ ճանապարհով, ազգային որոշումների իրականացմամբ՝ խիստ կարեւորելով օտարերկրյա միջամտությունների բացառումը։
Դեկտեմբերի 4—ի դրությամբ, Իրաքում ՄԱԿ—ի պատվիրակության ղեկավարի զեկույցի համաձայն, ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ, 19 հազարից ավելին՝ վիրավորվել։ Նա շեշտել է, թե իշխանությունները ժողովրդին պաշտպանելու եւ բռնություններն արգելելու ուղղությամբ լուրջ քայլեր չեն անում՝ հավելելով, որ հայտնի չէ, թե ով է ակտիվիստներին ու լրագրողներին առեւանգում։ Նշենք, որ Սահմանադրությամբ նախագահին վարչապետ ընտրելու համար 15 օր է տրվում, որը երկու օրից կավարտվի։ Սակայն, ըստ ամենայնի, նորընտիր վարչապետը չի շարունակելու նախորդի գործը՝ եւս 3 տարի գլխավորելով գործադիր իշխանությունը, այլ, ինչպես նշում են տարածաշրջանի ԶԼՄ—ները, հենվելով խորհրդարանի նախագահի հայտնած տեղեկությունների վրա, նոր վարչապետը ղեկավարելու է, փաստորեն, անցման շրջանի կառավարությունը, որը տեւելու է 6 ամսից մինչեւ մեկ տարի։
Նոր կառավարությունը լուծելու է 3 գլխավոր հարց. երկրում կայունություն հաստատել, նախապատրաստվել նոր ընտրությունների եւ լուծել բյուջեի խնդիրը։ Ի դեպ, երեկ խորհրդարանը պետք է հաստատեր ընտրությունների նոր օրենսգրքի նախագիծը։ Հատկանշական է, որ նախագահ Սալիհը տարբեր առիթներով հայտարարել է, թե ժողովուրդը եւս պետք է մասնակցի վարչապետի ընտրությանը։ Մյուս կողմից՝ խորհրդարանում ներկա խմբակցությունները հարցի շուրջ քննարկումների արդյունքում, թերեւս, անկախ թեկնածուի հարցում կանգ են առել երկուսի վրա, այս մասին հայտնել է «Ալ Ֆաթհ» խմբակցությունը։ Իսկ հայտնի շիա հոգեւորական Մոքթդա Սադրի կողմնակիցների «Սաերուն» խմբակցությունը, որն ամենամեծն է խորհրդարանում, նախօրեին երկրի նախագահին հղած նամակում հրաժարվել է կառավարություն ձեւավորելուց, շեշտել, որ խաղաղ ցուցարարների ընտրած վարչապետը նաեւ իրենց վարչապետն է։ Թեեւ Սալիհն արդեն սկսել է բանակցությունները նոր վարչապետի ընտրության շուրջ, սակայն չի թվում, թե այդ հարցը շուտով լուծում կստանա, քանի որ օտարերկրյա ուժերը, անկախ հնչեցրած չմիջամտելու նախազգուշացումներին, հանուն իրենց շահերի միջամտելով՝ կխանգարեն հարցի շուտափույթ լուծմանը։

12-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO