Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հավաքականում ձեւավորվել է աննախադեպ մրցակցություն

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հաջողված է համարում անցնող մրցաշրջանը՝ նշելով, որ այն հիմնականում արդարացրեց սպասելիքները։ «ՀՀ»—ին տված հարցազրույցում նա ներկայացրեց նաեւ այն գործոնները, որոնց պատճառով չհաջողվեց օլիմպիական մեկ ուղեգրից ավելին նվաճել, հիմնավորեց առաջիկա օլիմպիական խաղերում մեդալի հույսերը եւ չթաքցրեց նոր մարզադահլիճի հնարավոր կառուցման վերաբերյալ իր խանդավառությունը։
–Ինչպիսի՞ն էր անցնող տարին հայկական սպորտային մարմնամարզությունում։
–Շատ հաջող, քանի որ մեր սպասելիքները գերազանցվեցին։ Կարելի է ասել՝ լավագույն մրցաշրջաններից մեկն անցկացրեցինք, ինչպես 2016 թ.։ Մեր մարզիկները դարձան Եվրոպական երկրորդ խաղերի եւ Համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն, Եվրոպայի առաջնության եւ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի մրցանակակիրներ։ Դրան գումարած՝ նաեւ օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր նվաճեցինք։ Բազում մեդալներ ենք նվաճել եւ միջազգային այլ մրցաշարերում, բայց մրցանակների ընդհանուր քանակը դժվարանում եմ նշել։
–Այդ համապատկերին համեստ ցուցանիշ չէ՞, արդյոք, օլիմպիական մեկ ուղեգիրը։
—Սպասում էի, որ առնվազն մեկ ուղեգիր անպայման կունենանք։ Կարո՞ղ էինք անել ավելին։ Կարծում եմ՝ այո։ Նույն Արթուր Թովմասյանը աշխարհի առաջնության ժամանակ օղակների վրա վարժությունում ուղղակի ձեռքից բաց թողեց ուղեգիրն ու մեդալը։ Իսկ առհասարակ՝ մյուս երկրների մարզիկների համեմատ մեր տղաների հնարավորություններն ավելի սահմանափակ էին, քանզի Բաքվում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկության փուլը բաց ենք թողնելու։ Օլիմպիական ուղեգրեր խաղարկվելու են նաեւ գալիք տարվա Եվրոպայի առաջնությունում, որը, սակայն, վերստին կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաքում եւ, բնականաբար, առանց մերոնց մասնակցության։ Այնպես որ, հայ մարմնամարզիկներն ի սկզբանե մրցակցային անհավասար պայմաններում էին, որից ելնելով՝ առանձնակի պատրանքներ չէինք տածում։
–Հիմա մեր հավաքականում սերնդափոխություն է նկատվում։ Գուցե գործընթացը պետք էր սկսե՞լ 2016 թ. օլիմպիական խաղերից հետո։
–Նոր սերնդի ներկայացուցիչներից մեծահասակների ասպարեզում իրեն դրսեւորել է միայն Արթուր Ավետիսյանը։ Դա, իհարկե, ուրախացնում է։ Վստահ եմ, որ օլիմպիական հաջորդ մրցափուլում նա շատ լավ արդյունքներ կգրանցի հենց օղակների վրա վարժությունում։ Ինչ խոսք, սերնդափոխության պահը հասունացել է։ Ի դեպ, զրուցել եմ Հարություն Մերդինյանի հետ, որն առայժմ մտադիր չէ ավարտել մարզական կարիերան։ Նա աշխարհի գավաթի մրցաշարում ուժեղ մրցակցության պայմաններում 4—րդ տեղը գրավեց նժույգթափի վրա վարժությունում՝ հրաշալի կատարելով իր առաջադրանքը։ Իսկ երիտասարդներին ժամանակ է պետք, որպեսզի ճանաչելի դառնան մրցավարների համար, այլապես չեն կարող բարձր գնահատականների հույս ունենալ։ Մեր մարզաձեւում նման սուբյեկտիվ մոտեցում կա։
–Ժամանա՞կը չէ նրանց աստիճանաբար ներգրավել մեծահասակների մրցումներում, թեկուզեւ գիտակցելով, որ սկզբնական փուլում սպասելիքները մեծ չեն լինելու։
–Հենց այդ ուղղությամբ էլ շարժվում ենք, եւ արդյունքը երեւաց ունիվերսիադայում ու Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկության փուլում, որոնցում Արթուր Ավետիսյանը համապատասխանաբար ոսկե եւ բրոնզե մեդալներ նվաճեց։ Օլիմպիական հաջորդ քառամյակում երիտասարդներն են լինելու մեր հենքը, եւ, հուսով եմ, արդարացնելու են ակնկալիքները։
–Բայց գլխավոր ուժը շարունակելո՞ւ են կազմել հավաքականի հնաբնակները։
–Բնականաբար։ Արթուր Դավթյանի ուժերը ներում են 27 տարեկանում բազմամարտի եւ առանձին վարժությունների ծրագրով հանդես գալու համար։ Սակայն հաջորդ փուլում, երբ սկսենք աշխատել կոնկրետ գործիքների վրա, նրա ծանրաբեռնվածությունը համեմատաբար կնվազի։ Աշխատանքի արդյունքներից են կախված նաեւ Վահագն Դավթյանի եւ Արթուր Թովմասյանի հեռանկարները։ Օրինակ՝ հիմա բարդացնում ենք օղակների վրա Վահագնի վարժությունը։ Մնացածը կերեւա մարզումների ընթացքում։
–Փաստորեն, հավաքականում կձեւավորվի լուրջ մրցակցություն։
–Այո, եւ դա նորություն կլինի այս թիմի համար։ Տեսեք, օղակների վրա վարժությունում ունենք 3 ուժեղ մասնակից, բայց աշխարհի գավաթի մրցումներին միաժամանակ կարող են մասնակցել միայն երկուսը, քանզի կիրառվում է սահմանափակում։ Այդ առումով մարտին Քաթարում կայանալիք մրցաշարի մասնակիցներին ընտրելու համար պետք է ստուգողական փորձամրցում կազմակերպենք։ Եթե մեր թիմում նման մրցակցություն ձեւավորվի նաեւ մյուս վարժություններում, պարզապես գերազանց կլինի։ Մրցակցություն է նշմարվում նաեւ նժույգաթափերի վրա վարժությունում. հավակնություններ է դրսեւորում խոստումնալից երիտասարդ Գագիկ Խաչիկյանը, նոր լիցք է ստացել Արթուր Դավթյանի կատարումը։ Մեր ամենաթույլ մրցաձեւերը մնում են պտտաձողն ու զուգափայտերը։ Դա էլ բխում է մարզումային համապատասխան պայմանների բացակայությունից։ Այդ գործիքների վրա վարժությունները հղկելիս պարտադիր է ապահովել մարզիկների անվտանգությունը, որի հնարավորությունը մեր մարզադահլիճներում չկա։
–Ինչո՞ւ այդ խնդիրը չլուծվեց Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի դահլիճում ամռանը ձեռնարկված վերանորոգման ընթացքում։
–Դա հիմնավոր վերանորոգում չէր։ Ընդամենը բետոնապատվեց այն հատվածը, որտեղ տեղադրված է ազատ վարժությունների հարթակը։ Այդ խնդիրը լուծվեց, բայց մյուսները մնում են։ Դա եւ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը համապատասխանել են իրենց ժամանակի պահանջներին, բայց անցած կես դարի ընթացքում մարզաձեւը զարգացել է, փոխվել են նաեւ մարզումային պայմանների պահանջները։ Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը կարծես մտադիր է առաջիկա 3—5 տարում նոր մարզադահլիճ կառուցել, որը համապատասխանելու է ժամանակակից բոլոր պահանջներին։ Դա հրաշալի նվեր կլինի մեր հավաքականին։ Այնտեղ կկարողանան մարզվել նաեւ գեղարվեստական մարմնամարզուհիները, ակրոբատները, ցատկացանցորդները։ Ուրախալի է, որ վարչապետն ինքն էլ նշեց՝ ավելի լավ է ունենալ ամբողջովին նոր մեկ բարձրակարգ մարզադահլիճ, քան պարբերաբար վերակառուցման կարիք եւ արդիականացվելու հնարավորություն չունեցող 3 հինը։
–Փաստորեն, օլիմպիական խաղերին պատրաստվելու առումով 2020 թ. հիմնական ուշադրությունն ուղղվելու է միայն Արթուր Դավթյանին։ Արդեն որոշվա՞ծ է նախապատրաստական ծրագիրը։
–Արթուրը կմասնակցի հենացատկերի եւ, հավանաբար, նժույգթափի վրա վարժությանը։ Հիմա փորձում ենք բարդացնել վերջինում նրա կատարումը։ Փորձարկումը կկատարենք մինչեւ օլիմպիական խաղերը նախատեսված աշխարհի գավաթի խաղարկության երեք փուլում։ Հակառակ պարագայում շեշտը կդնենք հենացատկերի վրա։ Եթե նա կարողանա կրկնել Եվրոպական խաղերում կատարած ելույթը ամենայն հավանականությամբ, օլիմպիական մեդալակիր կդառնա։ Ահավասիկ, աշխարհի չեմպիոն դարձած մարզիկը վաստակեց 14,966 միավոր, մինչդեռ Արթուրը Եվրոպական խաղերում հաղթեց 15,012 նիշով։ Մնում է՝ լավ տիրապետի երկրորդ ցատկին։ Դրան էլ կանդրադառնանք փետրվարի սկզբին ԱՄՆ—ում նախատեսված Ալբերտ Ազարյանի անվան միջազգային մրցաշարում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

12-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO