Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ուրախություն. ախտանի՞շ, թե՞ մշակույթ

Ուրախությունը բավականության ու բավարարվածության, երջանկության զգացողության, ներքին դրական մոտիվացիաների արդյունք է, սակայն պետք չէ շփոթել բուն ուրախությունն առանձին վերցված՝ բավականության ու բավարարվածության զգացումների հետ։ Ուրախությունը՝ որպես «բարձր» զգացողություն, «հոգի» եւ «մարմին» հակադրության միջեւ, կապվում է հոգու հետ, իսկ բավականությունը՝ որպես սոսկ «զգացողություն, ռեակցիա», կապվում է մարմնի հետ։
Ուրախության պատճառները տարբեր են. այն կարող է լինել հայեցողությունից, շարժումից, տխրությունից, շփումից, ճանաչողությունից, գեղեցկությունից, կյանքից, անգամ՝ կյանքի հետ կապված, առանց որեւէ պատճառի։ Աշխարհի լեզվական քարտեզում ուրախությունը մշակութային կարեւորագույն կոնցեպտներից մեկն է։ Սկզբնապես ուրախության հույզերն արտահայտվում էին կոնկրետ հասկացությունների միջոցով՝ իրերի, առարկաների կամ դրական հույզեր առաջացնող իրադարձությունների՝ ուտելիք, գեղեցկություն, տոն, հանգիստ։ Ուրախությունը զուգորդվում էր բավականության, ինչպես նաեւ ցանկության հետ, ընկալվում՝ նրանցից անբաժան։ Քրիստոնեության մուտքով եվրոպական շատ լեզուներում «ուրախություն» հասկացությունն սկսեց զուգորդվել բարյացակամության, բարության, հանդարտության հետ։ Ավետարաններում ուրախությունը կապվում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետման հետ։ Թովմա Աքվինացին ուրախությունը համարում էր սիրո արդյունք։ Այս ամենից հետեւում է, որ ուրախությունը մշակութային կատեգորիա է, բարության ու սիրո խորհրդանիշ, հակադրվում է տխրությանը, չի կարող ցավ պատճառել եւ չի բխում ցավից։
Նկատի առնելով վերոհիշյալը, առնվազն տարօրինակ է այն, ինչ մեր օրերում ընկալվում է որպես ուրախություն։ Շուտով կսկսվեն Ծննդյան տոները, մասնավորապես՝ Ամանորը, որին շատերն սպասում են օրեր ու շաբաթներ, նույնիսկ ամիսներ առաջ, եւ յուրաքանչյուրը յուրովի է նախապատրաստվում դրան՝ արտահայտելով ուրախության սեփական զգացումը։ Ցավոք, շատերի ուրախության, իսկ ավելի ճիշտ՝ բավականության զգացումն ամենեւին չի տեղավորվում ո՛չ «ուրախություն» հասկացության, ո՛չ էլ բավականության մշակութային դաշտում, քանզի այն ո՛չ հոգեւորն է սնում, ո՛չ մարմնականը եւ ցավ ու անհանգստություն է պատճառում ոչ միայն նրան, ով «հեղինակում» է տոնական տրամադրությունը՝ փորձելով այն մեկնաբանել որպես ուրախություն եւ ուրախության աղբյուր, այլեւ նրանց, ովքեր կամա թե ակամա ընկնում են այդ «ուրախություն» կոչվածի՝ ամենաուղիղ իմաստով, հարվածի տակ։
Այսպես, որոշ գործարարներ սկսում են զանազան ու գունագեղ ճայթուկների, հրապատիճների, պայթուցիչների՝ մանկական սերիալային արտադրությունն ու վաճառքը, ամենեւին չհոգալով դրանց անվտանգության մասին, իսկ առավել եւս՝ չզգուշացնելով դրանց վտանգավորությա՛ն մասին։ Արդյունքում գրանցվում է զանգվածային սպառում, եւ հաճախ հենց երեխաներն են գնում դրանք ու գործի դնում, ինչից նյութական շահ են ստանում արտադրողն ու վաճառողը, իսկ սպառողը՝ կոնկրետ դեպքում՝ երեխան, հաճախ ձեռք է բերում հաշմանդամություն, չասենք, որ գործի դնելով պայթուցիչները եւ հրճվելով դրանց պայթելու հատկությամբ եւ ուրիշներին՝ հանկարծակիի բերելու միջոցով վախեցնելու, անհանգստացնելու կարողությամբ, խաթարում հոգեկան աշխարհը՝ թյուր պատկերացում կազմելով ուրախության եւ հասարակության մեջ իր տեղի, դերի ու նաեւ պատասխանատվության մասին, ինչի հետեւանքով բարու իշխանության փոխարեն սկսում է հաստատվել չարի իշխանությունը, որից ազատվելը հասարակության վրա շատ թանկ է նստում։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

12-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO