Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը»

Դա հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը կտրուկ դանդաղում է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կառավարությունն ինչու է մոտավորապես 270 միլիոն դրամ գումար հատկացրել Երեւանում Ամանորի միջոցառումների կազմակերպման համար։ Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նա շեշտել է, որ նպատակը ուտել—խմելու կամ ճոխությունների վրա գումար ծախսելը չէ։ «Այս ավանդույթը շարունակելով եւ զարգացնելով՝ պետք է լուծենք շատ կարեւոր սոցիալ—տնտեսական, հոգեբանական եւ գեղագիտական խնդիր։ Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը։ Գիտեք, որ Հայաստանի շատ քաղաքացիներ արդեն երկար տարիներ, Հայաստանում հաստատված ավանդույթի համաձայն, Ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական լուրջ խնդիր է, որովհետեւ մեր երկրից գումարներն արտահոսում են։ Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանի հնարավորինս մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում։ Միջոցառումների այս կոմպլեքսը, որը պլանավորել ենք Երեւանում, ունի այդպիսի նպատակ։ Իհարկե, հասկանում ենք, որ մեկ տարվա գործողությամբ այդ խնդիրն ամբողջապես չենք լուծի։ Ամեն տարի այս ավանդույթը պետք է ավելի ու ավելի մեծ ծավալներ ստանա»,–ասել է վարչապետը՝ հավելելով, որ միեւնույն ժամանակ մտադիր են ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Անշուշտ, այդ խնդրի լուծումը հատկապես կարեւոր է ձմռանը, երբ զբոսաշրջիկների հոսքը կտրուկ դանդաղում է։
«Հիմա բավական մեծ է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, եւ մենք ուզում ենք այս ներդրմամբ ավելի խթանել տուրիստների ներհոսքը։ Հայաստանը տուրիզմի համար սեզոնայնություն պիտի չունենա։ Այսինքն՝ տարվա մեջ 12 ամիս պետք է տուրիստական հետաքրքիր ուղղություն լինի»,–ավելացրել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտել է, որ փորձում են սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության մեջ։ Անդրադառնալով այն հարցին, որ վերջերս շատ են խոսում ամանորյա նման ծախսերի մասին այն դեպքում, որ մեր երկրում բազմաթիվ սոցիալապես անապահով կամ ոչ այնքան ապահով մարդիկ կան։
«Այն միջավայրը, որն ստեղծվում է Հանրապետության հրապարակում, իմ կարծիքով, հենց առաջին հերթին ամանորյա ավանդական ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց համար է, որպեսզի նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։–Մենք ուզում ենք Հայաստանում ավելի լայն միջավայրում շփվելու, ավելի լայն միջավայրում նշելու հարթակ ստեղծել՝ ի կատարումն այն կարգախոսի, որ Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը։ Մենք ուզում ենք ամանորյա այդ ընտանիքի շրջանակը եւ միջավայրն ավելի մեծացնել, ինչը չի հակադրվում ավելի փոքր միջավայրերում նշելու ավանդույթին։ Մեկը մյուսին այս պարագայում կարող են շարունակել եւ միմյանց համար ավելի լավ միջավայր ստեղծել»։
Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, իր հերթին, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնել է, թե ինչպիսի միջոցառումներ են պլանավորված Հանրապետության հրապարակում։ Դեկտեմբերի 21—ին, ժամը 20։00—ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա տոնական լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հայկական մոտիվներով, հայաֆիկացված համաշխարհային ամանորյա հիթերի գործիքավորմամբ մյուզիքլով, որի համար մեծ ստեղծագործական, բեմադրական խումբ է աշխատում։ Դեկտեմբերի 31—ին տոնական ծրագիրը մեկնարկելու է 22։00—ից։ Նախ ելույթ են ունենալու հայ արտիստները, կայանալու է Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբինյանի «Երեւան 20/20» երգի պրեմիերան։
«Համերգային ծրագիրը կշարունակվի մինչեւ 23։45—ը։ Այնուհետեւ պլանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը Հանրապետության հրապարակից, որից հետո ելույթ կունենա Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբի հետ՝ ընտրված հետաքրքիր երգացանկով։ Նրա համերգից հետո տոնական միջոցառումները կշարունակվեն մինչեւ լուսաբաց»,–ասել է Տ. Վիրաբյանը։
Փոխքաղաքապետը հայտնել է, որ Հանրապետության հրապարակում կառուցվում է հեքիաթային տարածք՝ նոր մոտեցումներով, հետաքրքիր դեկորներով եւ ժամանակակից լուծումներով։ Երեւանի քաղաքապետարանը պատվիրել է վերգետնյա անցում դեպի գլխավոր եղեւնին։
2750—ամյակի այգում կազմակերպվելու է ամանորյա եւ սուրբծննդյան տոներին նվիրված տոնավաճառ։ Տոնական միջոցառումները շարունակվելու են մինչեւ հունվարի 13—ը։ 2750—ամյակի այգում միջոցառումները կլինեն ամենօրյա։
Տիգրան Վիրաբյանը հայտարարել է, որ ամանորյա միջոցառումների համար 271 միլիոն դրամ հատկացրել է կառավարությունը, եւս 54 միլիոն դրամ համայնքային բյուջեից է ծախսվում՝ Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում իրականացվող 23 օրվա միջոցառումների համար։ Վարչական շրջաններում միջոցառումների բյուջեն կազմում է 81 միլիոն դրամ։

12-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO