Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ԼՂՀ


Հրաչյա Հովհաննիսյանն իմաստուն էր

Եվ հավատում էր մեր ժողովրդի հաղթանակին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


1990-ի գարնանն էր։ Մոսկվայում ԽՍՀՄ գրողների միության պլենում պիտի կայանար։ Հայաստանից մեկնող պատվիրակությունը գլխավորում էր Հրաչյա Հովհաննիսյանը։ Արցախի գրական կազմակերպությունից Մոսկվա մեկնողների խմբում էին Վարդան Հակոբյանը, Հրաչյա Բեգլարյանն ու ես։ Մեզ տեղավորեցին «Ռոսիա» հյուրանոցում։ Երբ հարցում արեցին, թե ով ում հետ է որոշել նույն սենյակում մնալ, Սաղաթել Մամիկոնիչը մի փոքր հապաղեց ու թե՝ «Ես Դավիթի հետ, հավանաբար, երկտեղանոց սենյակը զբաղեցնեմ»։ Հրաչյա Կարպիչն ասաց. «Ես դեմ չեմ, Սաղաթել։ Բայց ինչու չես ուզում մենք նույն սենյակը վարձենք։ Գիշերները խռմփացնում եմ, դրա համա՞ր ես խուսափում ինձնից։ Էգոիստ ես, հա՜, վախենում ես գիշերն անքուն մնա՞ս»...
Հետաքրքիր, անմոռանալի օրեր անցկացրինք Մոսկվայում, եւ արցախյան փոքրիկ պատվիրակությունն ամենուր ուշադրության կենտրոնում էր։ Մենք էինք հյուրընկալվում բարեկամ գրողներին, մեկ—մեկ էլ՝ մեզ էին այցելում, եւ Ստեփանակերտից Հրաչյա Բեգլարյանի բերած Կոլխոզաշենի թթի օղին մեկ—երկու բաժակ վայելելուց՝ բոլորի տրամադրությունն իսկույն բարձրանում էր, ու շատերն էին ձայնակցում «Ղարաբաղցին» երգին, գովեստի խոսքեր հնչեցնում։
Հայ գրողների անունից ԽՍՀՄ ԳՄ պլենումում ելույթ ունեցան Հրաչյա Հովհաննիսյանը, Զորի Բալայանը եւ Վարդան Հակոբյանը։ Բոլորն էլ իրենց խոսքում անդրադարձան արցախյան հիմնախնդրին եւ համոզմունք հայտնեցին, որ Մոսկվան կունկնդրի Արցախի ժողովրդի պահանջը եւ արդար վճիռ կկայացնի։ Ադրբեջանական կողմից մեկը հակադարձեց (չեմ հիշում ազգանունը). «Ղարաբաղն ադրբեջանական հող է, եւ ոչ ոք իրավունք չունի նրանից պոկել»։ Զորի Բալայանը, Վարդան Հակոբյանը եւ ռուս գրողներից մի քանիսը պատմական փաստարկներով արժանի հակահարված տվին, եւ վերջինս ստիպված եղավ ծպտվել։ Միքայել Դուդինը տեղից հայտարարեց. «Սումգայիթյան սպանդից հետո դուք ընդհանրապես իրավունք չունեք խոսել»։ Դահլիճում քար լռություն տիրեց, եւ հայկական պատվիրակության անդամները ռուս բարեկամների հետ հաղթանակած դուրս եկան պլենումից։
Երեկոյան, քանի որ հաջորդ օրը պիտի մեկնեինք Երեւան, Հրաչյա Հովհաննիսյանը «Ռոսիա» հյուրանոցի ռեստորանում ճաշկերույթ կազմակերպեց արցախցիների պատվին եւ փառաբանեց ազատագրական շարժման գործիչներին, այդ թվում՝ գրողներին։ Եվ բաժակ բարձրացնելով Արցախի, հայ ժողովրդի համար՝ հուզված, արտասվախառն ասաց. «Գիտեմ, թուրքերը չեն հաշտվելու Արցախի կորստի հետ եւ անպայման դաժան պատերազմ են սանձազերծելու հայերի դեմ»։
Հրաչյա Կարպիչն իմաստուն էր եւ, կարծես, գուշակում էր մեր ժողովրդի հաղթանակը։
Ամիսներ անց ճանաչված գրողների եւ արվեստագետների մեծ խմբով Հրաչյա Հովհաննիսյանը Ստեփանակերտ եկավ եւ Արցախի գրական ընտանիքի անդամների ուղեկցությամբ գրեթե մեկ շաբաթ հյուրընկալվեց սահմանամերձ գյուղերում։ Հանդիպումներ ունեցան մարդկանց հետ եւ իրենց ելույթներով գոտեպնդեցին ժողովրդին, համբերություն եւ տոկունություն մաղթեցին։
Համախմբվելով զինված թշնամու դեմ՝ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտությունն անխուսափելի էր դառնում։ Արցախահայությանը նոր փորձություն էր սպասվում...

12-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO