Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Աշխարհի վերաձեւման ընթացքը կփոփոխի նաեւ միջազգային կառույցները

Հայկական դիվանագիտության անելիքները՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտ եւ ԵՄ չեզոք դիրք բռնած կողմերի հետ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Խոսելով ԵՄ-ՌԴ հարաբերությունների մասին՝ պետք է նշել, որ չնայած այն բազմաճյուղ է, այս պահին կարելի է առանձնացնել էներգետիկ ռեսուրսների համագործակցության ոլորտը։ Հստակ է, որ առանց ռուսական գազի Եվրոպան չի կարող ապահովել ոչ միայն իր զարգացման հեռանկարը, այլեւ ներկա տնտեսական կայունությունը, ինչը կարող է հանգեցնել լուրջ սոցիալական ընդվզումների, առավել եւս այս ձմեռային ժամանակահատվածում։ ԱՄՆ—ը չի կարող Եվրոպային ռուսական գազին համարժեք ապահովել իր հեղուկ գազի պաշարներով, ինչքան էլ դա խոստանում է։
Եվ առաջին լուրջ բախումը եղել է գերմանա—ամերիկյան՝ Անգելա Մերկելի եւ Դոնալդ Թրամփի միջեւ, հենց այս առումով, որ Բեռլինն ինքն է որոշում, թե ինչպես պահպանի իր երկրի կայունությունը եւ զարգացման հեռանկարը։ Այսինքն՝ Գերմանիան չի հրաժարվելու ռուսական գազի ներկրումից եւ չի պաշտպանելու ԱՄՆ—ի այդ առաջարկը՝ որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցի կիրառում։ Ֆրանսիան եւս շարժվելու է գերմանական համառությամբ եւ ավելին՝ շարունակելու է ՆԱՏՕ—ի ներկայիս ոճով ապագան հարցականի տակ դնելու քաղաքականությունը։ ԵՄ ազդեցիկ երկրները համաձայն չեն ԱՄՆ—ի, ապա եւ ՆԱՏՕ—ի այն տեսակետին, թե Ռուսաստանը «չարիք» է։ Ուստի կարելի է արձանագրել, որ աշխարհի հզոր ռազմական դաշինքներից մեկն այլեւս միակամ չէ։ Իհարկե, նախկինում էլ եղել են տարաձայնություններ, սակայն այժմ դրանք բացահայտ են ի ցույց դրվում եւ փոխադարձ կոպիտ ձեւակերպումներով։
Եթե ԵՄ կազմաքանդման հարցում Մեծ Բրիտանիան է հանդես գալիս որպես ԱՄՆ—ի շահերի պաշտպան (չնայած ցայսօր ձգձգվում է Լոնդոնի՝ ԵՄ—ից դուրս գալու հայտարարությունը), ապա ՆԱՏՕ—ում Թուրքիան է ստանձնել ԱՄՆ—ի շահերի պաշտպանի դերը։ Իհարկե, եթե անգլո—ամերիկյան դաշինքը հստակ գիտի իր անելիքը նոր Եվրոպա կառուցելու հարցում, ՆԱՏՕ—ի նորացման հարցում չկա թուրք—ամերիկյան որեւէ մոտեցում։ Պարզապես Անկարան սիրաշահում է Վաշինգտոնին՝ հետագայում համարժեք պատասխան ստանալու ակնկալությամբ։ Եվ Էրդողանի կոպիտ պատասխանը Մակրոնին հենց այնպես չի արվել։ Անկարան Եվրոպայից դժգոհ է դեռ իր սիրիական ռազմական ներխուժմանն ընդդիմանալու եւ Թուրքիային զենք վաճառելը սահմանափակելու պատճառով։
Կարճ ժամանակ առաջ Թրամփն էր խիստ քննադատել ՆԱՏՕ—ին՝ այն անվանելով «հնացած», ապա կոչ էր արել դաշնակիցներին՝ վճարել «անվտանգության համար իրենց արդար բաժինը»։ Վերջերս էլ Կանադայի վարչապետին էր մեղադրել այդ «արդար բաժինը» վճարելու պարտականության թերացման մեջ։ Լոնդոնում կայացած ՆԱՏՕ—ի գագաթնաժողովը վերջնական փաստաթուղթ ընդունեց, իհարկե, բայց ակնհայտ է, որ որպես հավաքական անվտանգություն ապահովող կառույց, արդեն ճգնաժամի մեջ է։ Իսկ Ֆրանսիայի նախագահը ավելի է առաջ անցել եւ արձանագրել ՆԱՏՕ—ի մահը։
ՆԱՏՕ—ի թուլացումը, թերեւս, կարող է առաջնային դիրքերի մղել նաեւ ՀԱՊԿ—ին։ Բայց մենք պետք է միշտ աչալուրջ մնանք, քանի որ ՆԱՏՕ—ում ներկա է Թուրքիան, իսկ ՀԱՊԿ—ում համաթուրքական դաշինքի երկրներից՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, իսկ Ադրբեջանը պարբերաբար որպես դիտորդ է մասնակցում՝ հաճախ դիմելով սադրանքների։ Արցախի հարցում համաթուրքական միասնությունը մեր դեմ քանիցս զգացել ենք արդեն։
Իհարկե, ցանկության դեպքում Մոսկվան կարող է կարգավորել համաթուրքական միասնության չգոյությունը ոչ միայն ՀԱՊԿ—ում, այլեւ ԵԱՏՄ—ում եւ ԱՊՀ—ում, նույնը կարող է լինել ՆԱՏՕ—ում եւ ԵՄ—ում՝ Բրյուսելի ու Վաշինգտոնի վարած քաղաքականությամբ պայմանավորված։ Բայց այս ամենը աշխարհաքաղաքական զարգացումներից է կախված, ինչը կարծես թե փոփոխություն է կրում, եւ որոշակի նպաստավոր քայլերի տեղ է բացվել նաեւ հայկական հարցերի միջազգայնացման համար։
Սա լավ գիտակցում են Անկարայում եւ փորձում են ամեն կերպ խոչընդոտել, անգամ կոպիտ ձեւերով։ Թուրքիայի նախագահը մինչեւ ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի առաջնորդների հետ հանդիպելը հանդես եկավ հայտարարություններով, որոնք համարվեցին անզուսպ։ Բայց հարձակողական այդ տրամադրությամբ էր նա նախապատրաստում իր հանդիպումները, որպեսզի մեղմի Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունների հետ կապված քննադատությունը եւ պատժիչ միջոցների դիմելու ցանկությունը։ Ավելին՝ Թուրքիան պահանջում էր եւ պահանջում է, որ ՆԱՏՕ—ն պաշտպանի քրդերի դեմ իր ռազմական գործողությունները։ Թուրքիայի նախագահը Մակրոնին անգամ մեղադրել է ահաբեկչության հովանավորման մեջ (Քրդական բանվորական կուսակցությունը թուրքերը ահաբեկչական են համարում)։
Թուրքիան մեկ անգամ սպառնացել էր փակել ամերիկյան «Ինջիրլիք» ավիաբազան C—400—ի ՀՕՊ կայանների ձեռքբերման համար պատժամիջոցների դեպքում, թերեւս կսպառնա նաեւ իր ծավալապաշտական նկրտումներին հասնելու համար։ Իսկ թե դա ինչի կհանգեցնի, կարելի է միայն ենթադրել։ Իսկ Անկարան կանգնել է եւս մեկ խնդրի առաջ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր թափով է ընթանում, ինչից սարսափում են Թուրքիայում։
Նյու Յորքում՝ ՄԱԿ—ի գրասենյակում, ՀՀ առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովի ժամանակ ՄԱԿ—ում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ «հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20—րդ դարի սկզբում, ուստի Հայաստանն ունի հատուկ պարտավորություն՝ միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը»։ Համաժողովին ներկա ՄԱԿ—ում Թուրքիայի առաքելության աշխատակիցը ձայն է խնդրել ու հայտարարել, որ «Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները»։ Ի պատասխան նրա խոսքին՝ ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելն ընդգծել է, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները՝ Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է։ «Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս եւ վաղուց հերքվել են, այնպես որ կոչ կանեի փոքր—ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա…»,–հավելել է Հենրի Թերյելը։
Ի տարբերություն թուրքական ժխտողականության, այսօր էլ այդ երկրում ցեղասպանության կոչեր են հնչում։ Էրդողանի կողմնակիցները սպառնում են նոր ցեղասպանություն իրականացնել հայերի դեմ, Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնամոլ թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019թ. նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով եւս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը» կլինի «ամենամեղմ գործողությունը» հայերի դեմ։ Քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հեղինակն այն հիշատակում է որպես «տեղահանություն»։ Հոդվածում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է որպես «հաղթապսակ», իսկ Հայոց ցեղասպանության գլխավոր չարագործների հիշատակը համարվում է օրհնանք…
Սա ահազանգ է բոլորիս համար, որ ոչինչ չի փոխվել թուրքական էության մեջ, եւ մենք պիտի շարունակենք մեր կայուն հարաբերությունները ե՛ւ ԵԱՏՄ, ե՛ւ ԵՄ ուղղություններով, մեր փոխլրացնող արտաքին քաղաքականությունը ե՛ւ ՀԱՊԿ—ի, ե՛ւ ՆԱՏՕ—ի հետ։
Հատկապես այն բանից հետո, երբ պաշտոնական Մոսկվան ի դեմս պաշտպանության եւ ԱԳ նախարարների նշել է, որ ՀՀ—ին ուղղված սպառնալիքները նաեւ ՌԴ–ի դեմ են, քանի որ ՀՀ—ն եղել ու մնում է ՌԴ ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում, իսկ Փարիզը, Բեռլինը, Հռոմը եւ… Եվրոպայում ոչ միայն ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, այլեւ թուրքական ժխտողականությունը։ Այս հարցը արդեն Վաշինգտոնի համար է կարեւորվել։ Իմիջիայլոց, լուրջ քայլ է կատարել Անգելա Մերկելը՝ առաջին անգամ որպես կանցլեր այցելելով Օսվենցիմ, որը նացիստական Գերմանիայի համակենտրոնացման եւ մահվան ճամբարների համալիր էր։ Իսկ գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը Աթաթուրքին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։
Հայկական դիվանագիտությունը (աշխարհասփյուռ հայության) լուրջ անելիքներ ունի, որոնցից շատերը առաջնային պիտի համարվեն, որպեսզի ռուս—ամերիկյան նոր հակամարտությունում մեր ազգային ու պետական շահերը կարեւոր դարձնենք ԱՄՆ—ՌԴ հակամարտ կողմերի եւ չեզոք դիրք բռնած երրորդ կողմի՝ ԵՄ–ի համար։

13-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO