Կրկին արտոնություններ ու կրկին միլիոնների
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ a.melqonyan@hhpress.am
«ԷՅ ԲԻ ՍԻ Տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտոնությանը ավելացվեց ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն՝ եւս մեկ խմբաքանակ ներկրելու համար։ Այսպես երեկվա նիստում որոշեց կառավարությունը եւ դրա անհրաժեշտությունը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նա տեղեկացրեց, որ ընկերությունը սրբիչներ է արտադրում Արարատի մարզում։ Այս խմբաքանակով առաջարկվում է լրացուցիչ 10,6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների համար նույնպես սահմանել ԱԱՀ—ն հետաձգելու արտոնություն, որի գծով ԱԱՀ արտոնությունը կկազմի 2,1 մլրդ դրամ։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ հաջորդ 3 տարիներին 175 նոր աշխատատեղ կստեղծի՝ 189 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ըստ նախարարի, ցայսօր ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ եւ իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում։ Ի՞նչ ներկրվող ապրանքների մասին է խոսքը։ Ըստ տեղեկանքի, դրանք են, օրինակ, տեքստիլի մշակման համար փափկացնող նյութերը, կիտրոնաթթուն, քացախաթթուն, ջրածնի պերօքսիդը, դինատրիումի սուլֆատը, պինդ վիճակում նատրիումի հիդրօքսիդը, ծծմբաթթուն, մոմանյութը, պիտակներ, այլ բուսական մանածագործական մանրաթելերից մանվածքներ, ստվարաթղթե արկղեր եւն։ Նախագիծն ընդունելով պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Ի դեպ, օրակարգի մեկ այլ՝ չզեկուցվող հարցով նմանատիպ արտանություն կիրառվեց «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության դեպքում՝ 21 մլն դրամի չափով ապրանքների լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու համար։
13-12-2019
|

փակել >>
|