Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը

Այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ու հիմք տալու համար հիմնվել ժողովրդի կենդանի լեզվի, նրա ոգու եւ օրենքների վրա

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


…Ակսել Բակունցը կարեւորում էր գրաբարի օգտագործումը, իսկ բարբառների օգտագործման խնդրում, գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի խոսքով, պաշտպանում էր թումանյանական մոտեցումը, ըստ որի՝ լեզուն կլինի «աղքատ, չոր ու ցամաք բառերի մի տերողորմյա, անոճ ու անկենդան», եթե նրա մեջ չձուլվեն բարբառները, որոնք «ավելի շատ ուժ ու կենդանություն» ունեն, քան 20—րդ դարասկզբի գրական լեզուն։
«Սա դեռ չի կազմակերպված եւ չի էլ կազմակերպվելու, մինչեւ որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա մեջ, եւ բոլոր բարբառները հանդես կբերեն իրենց գանձերը»,–ասում էր Թումանյանը։ Բակունցը նույնպես այդ կարծիքին է եղել եւ հավաստիացնում էր, որ «պետք է ելակետ ունենալ ժողովրդական բարբառը»։ «Այսպես, բարբառների դերի եւ բնաշխարհիկ գրական լեզվի այսպիսի ընկալմամբ Բակունցը կանգնում է Աբովյանի եւ Թումանյանի կողքին, մանավանդ՝ Թումանյանի, ով իրավամբ համարվում է «բնական հայոց լեզվի օրհներգուն», ով մերժում էր ազգային լեզվի օրենքներին խորթ ներմուծումները։ Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը, այն է՝ լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ու հիմք տալու համար հիմնվել ժողովրդի կենդանի լեզվի, նրա ոգու եւ օրենքների վրա»,–նկատում է գրականագետը։
Ըստ նրա՝ Բակունցը, որ հրաշալի գիտեր՝ որ բառը ինչպես օգտագործել, ուր դնել, որպեսզի նրա իմաստային բոլոր նրբերանգներն արտահայտվեին, խոսում է առանց բարբառային արտահայտությունների գրական ոճ ձեւավորելու անհնարինության մասին. «Եվ իբրեւ արդարացում բարբառներից օտվելու իրավունքի օրինակ է բերում Գոգոլի լեզուն։ Դիմելով դահլիճին՝ Բակունցն ասում է. «Դուք գիտեք, որ մենք հաճախ այս կամ այն բառը ճիշտ հայերենով գործածելու համար կանգ ենք առնում դժվարությունների առջեւ, չենք գտնում այն բառը, որն անհրաժեշտ է այս կամ այն նրբությունն արտահայտելու համար»։ Սրանով Բակունցն արտահայտում է իր գեղագիտական դավանանքի մեջ լեզվի հարցում ժողովրդական ուղղությանը հատկացրած որոշիչ դերը»։ Անկախ այն հանգամանքից, որ 1934 թ. համագումարի իր այս ելույթում Բակունցն ունեցել է տարաձայնություններ Չարենցի հետ, այնուամենայնիվ, իր հիացմունքն է արտահայտել Չարենցի լեզվի նկատմամբ՝ միաժամանակ վստահ պաշտպանելով Թումանյանի լեզվի օրինակելի լինելու իր առաջադրած դրույթը։
«Բակունցը նկատում է. «Ես, դժբախտաբար, մեր գրողների մեջ չեմ գտնում այնպիսին, որ լեզվի տեսակետից օրինակելի լիներ, բացի ընկ. Չարենցի լեզվից, եւ այդ պատիվը պատկանում է մեր մեծ գրող Չարենցին։ Բացասական այն նիվիլիրովկան, որի մասին ընկ. Չարենցը խոսում էր իր զեկուցման մեջ, առաջ է բերում լեզվի խառնվածություն, լեզվի թլվատություն եւ այլն։ Այնպես որ, պետք է բարբառները կշռել դատական կշեռքի ճշտությամբ եւ վարվել այնպես, ինչպես այդ անում են ռուսական գրողները… Այս տեսակետից Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար»։ Ռուս գրողներին ու ռուսական գրականությանն ընդօրինակելու առաջարկը բխում էր ժամանակի պահանջից, մանավանդ եթե նկատի ունենանք, թե ինչպիսի ուշադրություն կար գրողների ցանկացած գրական ասուլիսների ու հատկապես համագումարի նկատմամբ ստալինյան բռնապետության պայմաններում»,–ընդգծում է գրականագետը՝ միաժամանակ նկատելով, որ դրանով է պայմանավորված նաեւ նույն ճառում «Հոկտեմբերյան լեզու» եզրույթը, որը լսելիս Չարենցը տեղից բացականչել է՝ «Դա տերմին է», իսկ Բակունցը հակադարձել է. «Հենց թեկուզ որպես տերմին էլ չի կարելի գործածել»։
Սուսաննա Հովհաննիսյանի խոսքով՝ ժամանակի պարտադրանքից էր բխում նաեւ Տերյանի՝ այն դրույթի քննադատությունը, ըստ որի հայոց լեզուն պիտի զարգանա եվրոպական լեզուների ճանապարհով՝ ասելով, թե Տերյանը լեզվի խնդրին մոտենում է «բուրժուազիայի պրոգեսիվ դերի պաշտպանության դիրքերից», սակայն միաժամանակ փորձում է նրան արդարացնել՝ նշելով, որ «այդ ժամանակ մեր գրողները դեռեւս գաղափար չունեին պրոլետարական հեղափոխության մասին»։ «Եվ այսպես լեզվի մաքրության հարցում Թումանյանից երկու տասնամյակ անց Բակունցը նախապատվությունը տալիս էր նրա մատնանշած ուղուն, որով կարելի էր ձեւավորել գրական ու գեղարվեստական այնպիսի լեզու, որի խորհուրդն ու իմաստը միայն մեկը պետք է լիներ՝ «խոսել հայ մարդու, հայ ժողովրդի սրտին»։ Եթե հաշվի առնենք, որ 1934 թ. էր, եւ ազգայինը այնքան էլ չէր խրախուսվում, ապա Բակունցը հայոց լեզվի զարգացման ուղիները նշելիս Հայաստանի սովետական գրողների առաջին համագումարում արտասանած իր ճառում բավական համարձակ էր եւ մտահոգ ազգային մշակույթի ու գրականության հենք ու հենարան հայերենի ապագայի խնդիրներով»,–մեկնաբանեց գրականագետը՝ հավելելով, որ Բակունցի՝ գրողների համագումարում հնչեցրած ելույթը վկայում է, որ լեզվի հարցում նույնպես գրողի մոտեցումներում արտահայտվել է ազգային ավանդների շունչը։

13-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO