Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է

Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին վարպետը պատասխանեց ոգեւորությամբ.
—Եղել է, որ անակնկալ լինի կատարումը, ու ես էդ չեմ սպասել, էդպիսի բան... Գիտե՞ք, ես որ Ռեքվիեմն էի գրում (ինձ պատվիրեցին գերմանացիները), իմ հաշվարկով 25 րոպե էր, գնացի Բեռլին՝ փորձին, առաջին փորձին, մի խոսքով, պարզվեց, որ 45 րոպե տեւողություն ունի... Գիտե՞ք, տարօրինակ բաներ են լինում. երգեցողության մեջ ժամանակը մի՛ բան է, նվագի ժամանակ՝ ուրիշ բան. նվագը ավելի հեշտ է անցնում, հենց որ շնչին ես տալիս, պիտի շնչես, շնչառության տակ ռիթմին դնես, ռիթմը շնչառությանը պիտի ենթարկվի, ինչքան էլ արագ լինես, էնդեղ չես հասնի գործիքայինին... Այս երգեցողությունը ես սխալ էի հաշվարկել, անակնկալ եղավ ինձ համար, շատ ուրախ եմ, որ էդպես եղավ, հիմա էն գործը որ անում եմ, էլի մեծ երգչախումբ է. ե՛ւ մեներգիչ կա, ե՛ւ նվագախումբ... Աշխատանքը շատ—շատ է. ինձանից պահանջվում է՝ 20, շատ հույս ունեմ, որ մոտենում եմ... Մետրոնոմ կա, գործիք, Բեթհովենի ընկերը՝ Մելցելը հնարեց, մեխանիկական է... Շատ կոմպոզիտորներ էդ մետրոնոմը էդպես էլ չսովորեցին ու չկարողացան... Բրամսը, օրինակ, շատ նեղվում էր, չգիտեր՝ ինչ գրեր տակը, տեմպի մասին, արագությունը, էլ չեմ ասում՝ մետրոնոմ... Առհասարակ շատ դժվար է կենդանի խոսքը բառերի տակ դնել եւ ասել՝ էսպես խոսիր, շատ դժվար է, դրա համար էլ, օրինակ, Բախը (մտանք արդեն զուտ մասնագիտական) երբեւէ չի գրել տեմպ, էդպիսի արագություն երբեւէ նվագել։ Կոմիտասը միշտ նշում է, օրինակի համար, հանդարտ, արագ, պարային, աշխույժ, ընտիր ձեւակերպումներով արագության մասին, բայց էդ երգերը մենք ժողովրդից էլ գիտենք արդեն, էնպես որ անհայտությունի՛ց չի գալիս դրա տեմպի հարցը։ Բրամսի համար շատ դժվար էր. երբեմն բաներ կան՝ Բրամսն է կարծես ինձ արդարացնում, երբ որ ես չեմ կարողանում ճշգրտել տեմպի հարցեր. ուրեմն՝ խնդիրն այն է, որ ես էս դասականների հետ, մեծ վարպետների հետ լա՜վ ապրել եմ, երկա՜ր, երկա՜ր, ուշադիր եմ եղել բոլորին, բոլորի անցումները, ինչից՝ ո՞ւր են եկել, ինչին են հանգել եւ մանավանդ՝ մեր երաժշտության հետ կապված երեւույթները... Մերը մի ուրիշ բան է, մենք մի ուրիշ բան ենք երաժշտության մեջ, բոլորովին ուրիշ, մեր Կոմիտասը 150 տարեկան է, էդ 50—ը հանիր, քեզ կմնա տակը հարյուր, իր մահից հետո 100 տարի է, որ ընդամենը կոմպոզիտորական դպրոց ունենք, «կոմպոզիտորություն» բառը, առհասարակ, ինքը չի էլ գործածել, մենք չենք էլ ունեցել մինչեւ էդ... Ակադեմիական երաժշտության մեր սահմանումը, տնտեսությունը, ամեն ինչը հոգեւոր երաժշտությունն է, եկեղեցին է արել. դա հսկայական մի շտեմարան է, իրապես հղկված, մշակված, շատ հարուստ, մինչեւ իսկ նոտագրություն ունեցող, նոտագրության համակարգ ունեցող, մինչեւ այդտեղ է հասել, հետո կորցրինք խազերը, այո, այսինքն՝ դա ակադեմիական կառույց է, բայց նա չգիտեր՝ ինչ բան է կոմպոզիտորությունը, բացարձակ չգիտեր՝ եվրոպական էդ բառի տակ տեխնիկական միջոցները եւ այլն, եւ այլն, այ, Կոմիտասն է արել դրա հետ կապված...
Մենք էսօր մշտապես ունենք հարցեր, կայանալու հարցեր. Կոմիտասի ժամանակ այդպես էր, ինքը դրեց հիմքը, Խաչատրյանը մի ուրիշ բան բերեց... Խաչատրյանը բերեց էն, որ բացարձակ կապ չունի պոեզիայի հետ. գործ ունի պարի հետ, դրամատուրգիայի հետ, երաժշտական սիմֆոնիա, բալետ՝ «Սպարտակ», դրանք դրամատուրգիական հսկա կառույցներ են։ Էստեղ էդ ամենապարզ մեղեդիները՝ ժողովրդական, մի էնպիսի ուժ իրենցից ստեղծեցին, բացեցին իրենցից, որ կարող է հսկայական դրամատուրգիայի նյութ դառնալ, մշակվել, հղկվել, ձեւափոխվել՝ մնալով նույնը, գործիքային երաժշտությունը, այսպիսով, էլ չեմ ասում՝ կոնցերտները՝ ջութակի կոնցերտ, դաշնամուրի կոնցերտ, թավջութակի, հետո, էլի կոնցերտ—ռապսոդիաներ, կարճ ասած՝ գործիքային երաժշտություն, որից հետո՝ նոր տղերքը՝ Մոսկվայում սովորած... Էս տղերքը բերեցին Խաչատրյանի շարունակությունը. Բաբաջանյանը սոնատ գրեց, տրիո գրեց, «Հերոսական բալլադ» գրեց, երգեր էլ գրեց, բայց էդ երգերը քաղաքային երգեր էին, որոնք, ինչ ասեմ, ես իրավունք չունեմ էս բաները բացահայտ ասելու, բայց դրանք հայ դասական պոեզիայի հիմքի վրա չէին. դրանք ամենուրեք էին էդպես, ամբողջ սովետական երգերը, Եվտուշենկոն էլ, Վոզնեսենսկին եւ այլն... Մեր Եվտուշենկոն, օրինակ, Արամայիս Սահակյանն էր՝ էդ բնագավառում, ամենաշատ երգեր նա է գրել, Լյուդվիգ Դուրյանն էր, նա է գրել։ Եղան նաեւ դասական պոեզիայի օրինակներ, ինչպես, օրինակ, Ալեքսանդր Հարությունյանը Թումանյանի հետ գրեց (ինչպես է կոչվո՞ւմ էդ երգը)։ Կարճ ասած՝ հատուկենտ բաներ եղան, հատուկենտ, բայց հիմնականում գործիքային երաժշտությունը շարունակվեց։ Ես խորին համոզումն ունեմ, որ էսօրվա անելիքը մեր՝ թե՛ հոգեւոր, թե՛ պոեզիա բերելն է երաժշտություն, թե՛ հոգեւոր երաժշտությունը շարունակելն է։ Սովետը հիշում եք՝ Պարույր Սեւակը հոդված ունեցավ, գրեց՝ բողոքելով, թե ինչո՞ւ կարելի է Բախի «Պատարագը»՝ Մեսսան, հնչեցնել եկեղեցում, համերգասրահում, բայց Կոմիտասի «Պատարագը»՝ ո՛չ, եւ դա սովետում եկեղեցուց երբեք դուրս չեկավ, երբեւէ, այսինքն՝ չմասնակցեց, մենք չունեցանք դրա կյանքը... Հիմա որ կա էդ հնարավորությունը, ինքը կանգնած սպասում է մեզ՝ երաժիշտներիս է սպասում էդ ամբողջ հսկայական մշակույթը, հսկայական, դա աներեւակայելի մեծ ուժ է, այդ հոգեւոր երաժշտությունը, որ ստեղծվել է, է՜՜՜, հինգերորդ դարից, երգվում է մինչեւ էսօր...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

14-12-2019





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO