Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»

Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու երիտասարդների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Խոսք, ապա լռություն. մեկ՝ մի քիչ երկար, մեկ՝ ավելի կարճ, այնուհետեւ հույզեր, ու մեկ էլ հանկարծ մանկան պարզ ծիծաղ եւ անկեղծ ոգեւորություն. «ՀՀ»-ի գլխավոր խմբագրի աշխատասենյակում աշխատակազմը համակ ուշադրությամբ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին էր լսում։
Բոլորիցս առույգ, բոլորիցս ակտիվ ու ամենակարեւորը՝ նրբանկատ։ Մաեստրոն ամեն ինչին է սրտացավորեն մոտենում։ Հանդիպման ավարտին, քաջատեղյակ լինելով, որ մաեստրոն շտապում է մեկ այլ հանդիպման, փորձեցի հետը սելֆի անել՝ տեղավորվելով մեկ վայրկյանի մեջ։ Ու հետաքրքիր էլ չէր՝ նկարը հաջողվա՞ծ, թե՞ անհաջող էր լինելու. կարեւորը նրա հետ այդ պահն անմահացնելն էր։ Բայց բոլորիս պապիկ մաեստրոյի համար, պարզվեց, որ լուսանկարի «տեսքը» միեւնույն չէր։ «Սպասեցնելով» կարեւոր գործը, իր ձեռքով մազերս ուղղեց ու նորից թեքվեց դեպի օբյեկտիվը։
Այդպիսին է Տիգրան Մանսուրյանը։ Բոլորին է փորձում ժամանակ հատկացնել, թեեւ նկատում է. «Ժամանակս միշտ քիչ է»։ Ու նրա այդ քիչ ժամանակի մեջ երիտասարդներն իրենց ուրույն տեղն ունեն։ Ասում է՝ նոր սերնդին իր երեխաներն է համարում։ Առանձնահատուկ վերաբերմունք ունի նաեւ գրականության մարդկանց հանդեպ։ Մաեստրոն բանաստեղծ Կարեն Անտաշյանից խոսեց։ Նա հավատացնում է, որ եզակիներ շատ կան՝ ամեն մեկն իր տեղն ունեցող, բայց Կարենի հանդեպ առանձնակի ուշադիր է։ Նրան հիացրել է երիտասարդ գրողի «Անտաշատ» գիրքը. «Ես սիրահարվեցի այդ գրքին»։
Կոմպոզիտորը պատմեց, որ իր տպավորությունները կիսելու համար զանգ է տվել գրողին։ Ու հենց դա ասել՝ Մանսուրյանը բարձրաձայնեց. «Ավագը պետք է իմանա իր միջամտելու չափը, որովհետեւ ջահելներն իրենք իրենցով են, շատ չպետք է մտնես նրանց շարքերը»։
Հետո նորից անդրադառնալով գրականությանը՝ ցավով ընդգծեց, որ հայ երաժիշտը, հայ կինոն ելք ունեն դեպի դուրս, բայց գրողները չունեն։ Լեզուն նրանց «տանն» է կապում. «Իրենցը «տան» ընթերցողն է, նրանք լեզվի աղջիկներն ու տղաներն են։ Ո՜նց եմ սիրում նրանց…»։
Ինչպե՞ս է ստացվում Մանսուրյանի համերաշխությունը բոլոր սերունդների, այդ թվում՝ երիտասարդների հետ։ Հարցին պատասխանել մեր հյուրը սկսեց իր երիտասարդ տարիների նկարագրությամբ։ Իր բնորոշմամբ, ըմբոստ է եղել, անհաշտ, «չտեղավորվող»։ «Մեծերին դժվար էր ինձ հասկանալը։ Մի պատմություն պատմեմ։ Այնքան հետաքրքիր է…»,–ասում է ու սկսում պատմել։
Այսպես, իր ուսուցիչը Ղազարոս Սարյանն է եղել։ Սարյանների համար Մանսուրյանը տան տղայի պես է եղել։ Մի օր, «քեֆը» մի փոքր լավ, գնում է նրանց տուն՝ իր կուտակված դժգոհությունները ներկայացնելու։ «Գնացի, սկսեցի բողոքս՝ էս է, էն է… Լսեցին։ Քիչ անց Լուսիկ Լազարեւնան, թե բա՝ էդպես է…, իմ խեղճ հայրն էլ… Իմ հայրը, որ դասագիրքը տպեց…, Թումանյանը Լիսիցյանի գրքին թիկունք կանգնեց, հորս գրքերը… Սկսեց բողոքել։ Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել։ Պատկերացնո՞ւմ եք՝ Թումանյանից բողոք եմ լսում»,–ծիծաղելով պատմեց կոմպոզիտորը, եւ խոսքին ու ծիծաղին էլի հաջորդեց մանսուրյանական լռությունը, որը խոսքերով այսպես մեկնաբանեց. «Ես երիտասարդներին շատ լավ եմ հասկանում»։
Մանսուրյանի կյանքը երեւի թե հագեցած է նաեւ անակնկալներով։ Դրանցից մեկի մասին նա պատմեց. «Ռեքվիեմ»—ի տեւողությունը 25 րոպե էի հաշվել, բայց Բեռլինում առաջին փորձի ժամանակ պարզվեց, որ 45 րոպե տեւողություն ունի։ Ես սխալ էի հաշվել։ Ինձ համար անակնկալ եղավ»։
Հ. Գ. Երբ մաեստրո Մանսուրյանը պատրաստվում էր դուրս գալ խմբագրությունից՝ լրագրողներից մեկը կատակեց. «Փոքրիկ երեխաների պես պետք է ասենք՝ լավ, էլի, մի քիչ էլ մնացեք»։ Նա «մի քիչ» էլ մնաց ու գնաց՝ հաջորդ հանդիպման նախնական պայմանավորվածությամբ։

14-12-2019





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO