Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ընդհանրապես մշակույթի եւ մասնավորապես դրա որեւէ ճյուղի գիտակ չլինելով՝ այստեղ լավն ու ոչ լավը տարբերակելու հարցում միշտ հանգիստ եմ։ Սիրտս է ընտրում։ Հոգիս է զգում։ Խայտանքի բզբզոցը հենց ձախ ուսիցս սկսում՝ իջնում է մինչեւ ձախ ձեռքիս մատները, վե՜րջ, ասում եմ՝ իմն է։
Համալսարանական վերջին տարիներին մի միջադեպից հետո հանկարծ զգացի, որ այդ իմ—ը մի տեսակ քիչ է ինձ համար, ես պիտի տեսնեմ, լսեմ նաեւ իմ—ին կրողին։ Ու… շատ մտավորականներից հիասթափվեցի։ Որովհետեւ ստեղծագործությունն ու հեղինակը սկսեցին տարբերվել միմյանից, խոսքն ու գործը սկսեցին զուգահեռ գծեր լինել՝ երբեւէ չխաչվելու պատրաստակամությամբ։ Մտավորականի «ընտրության» նշաձողս բարձրացրել էի ու ընկել կրակը։ Սկսեցի բառապաշարս թարմացնել, հայերենի լիքը ծալքեր քրքրեցի, հոմանիշներ էր, որ ընտրում էի, հնչերանգներ էր, որ փնտրում էի։ Պիտի գտնեի այն մի հատիկ բառը, որի կողմնորոշիչով կգտնեի իմ մտավորականին։
Բառը չգտա։ Նշաձողը մոռացա։ Տարիներն անցան։ Դարձա լրագրող։ Լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավիրած խորհրդակցություններից մեկում, որին մասնակցում էր Սոս Սարգսյանը (կարծեմ իր «Կանաչ Հայաստան» հասարակական կազմակերպությամբ) եւ պարբերաբար նյարդայնանում այս կամ այն պաշտոնյայի ասածից, հանկարծ խոսք խնդրեց։ Բան չհասկացա։ Չլսեցի, որ հասկանայի։ Աղավնին եկավ՝ իջավ աչքերիս առաջ։ Աղունիկ թռցնող Հակոբն էր. «Մարդ արարածը եթե հոգիին մեջ երկինք չունի, ան ի՞նչ գիտե՝ աղունիկն ինչ է»։ Ով ինչ կուզի՝ թող ասի, բայց աղունիկ թռցնող Հակոբը շա՜տ ազնվազարմ էր։ «Մեղավորն» էլ երաժշտությունն էր, որ աղավնին տանում էր երկինք, այնտեղից բերում Հակոբի հոգու մեջ…
Բա՜ռը, բա՜ռը գտնվեց՝ ազնվազա՜րմ։ Ու այդ օրվանից Սոս Սարգսյանն ու Տիգրան Մանսուրյանը ինձ համար միշտ անբաժան եղան։ Երկու ազնվազարմ հայ մտավորականները, որ հայերեն են անում ամեն բան ու այնքա՜ն հայորեն են անում…
Առիթ էի ունեցել ազնվազարմության «թեմայով» մի ախմախի մոտ խոսելու, նա էլ Սոս Սարգսյանին ասել էր. «Բա իմացա՞ք վարպետ, էս ու էս լրագրողը Ձեզ ազնվազարմ է համարում»։ Սոս Սարգսյանն էլ թե՝ «ինչ կա որ, ես էլ ազնվազարմ գյուղացի եմ»։ Եվ այնպիսի հաճույքով էր խոսել Տիգրան Մանսուրյանի մասին, այնպիսի պատկառանքով, ասել էր՝ դիպուկ բառ է, վերաբերում է Տիգրանին՝ ոտքից գլուխ։ Պայմանավորվել էինք հանդիպել, ասաց՝ Տիգրանի մասին եմ խոսելու, մեր ու ապագայի ժամանակների մեծ հայի։ Ցավոք, չհանդիպեցինք…
Բարեբախտաբար, չեմ մոռանում մեր պայմանավորվածության այդ վայրկյանների ընթացքում Սոս Սարգսյանի աչքերի փայլը, երբ տվեց Տիգրան Մանսուրյանի անունը։
Եվ բարեբախտաբար ինձ բախտ վիճակվեց մեր խմբագրությունում հանդիպել Տիգրան Մանսուրյանին ու նրան հարցնել Սոս Սարգսյանի մասին։ Աչքերի նույն փայլը, որ երկու համեստ հայ հանճարների՝ միմյանց հարգելու շնորհն էր։
–Սոսը իմաստուն էր,– ասաց ու լռեց,–մահից մեկ ամիս առաջ իր մոտ էի,–կրկին լռեց, մեկ էլ պայծառացավ,–ահագին աշխատել ենք միասին։
–Մաեստրո, Վարպետն ինչպե՞ս եկավ «Անուրջներ»,–ես էլ իմ հոգու հարցն եմ լուծում։
–Մալյանը, որ «Կտոր մը երկինքն» արեց, մի Թոթովենց էլ Սերգեյ Իսրայելյանն ուզեց,– լռեց, դեմքին ժպիտ կար, ո՜ր հեռուներն էր գնացել։ Ծիծաղեց,–լավ ֆիլմ եղավ…
Ու կրկին գնաց հեռուները, վարպետի խաղն էր աչքի առաջ. «Ջոն արքա խաղաց, Աստվա՜ծ իմ, ի՜նչ դերակատարում էր, աներեւակայելի, շշմեցուցիչ, բան էր, ինչ շարժումներ էր գտել ոտքերի՝ ճիվաղային, անչափ հետաքրքիր»։
Նորից լռություն. «Սոսի հետ մեր մտերմությունը խորքեր ուներ։ Ժողովրդական իմաստնությունը մեջն էր»։
Մեկ էլ հանդարտ ուրախությունն եկավ, ծորաց մաեստրոյի դեմքին. «Սոսը Ջոն արքայի ներկայացման մեջի իր նկարն էր ինձ նվիրել, տակը գրել. «Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»։
Հետո մաեստրոն մեր լրագրողների հետ զրույցում անցավ այլ թեմաների։ Իսկ իմ աչքի առաջ աղավնին էր, աղունիկ թռցնող Հակոբը ու հոգու մեջ երկինք ունեցող երաժշտությունը։

14-12-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO