Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»

Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց պատասխանել երկուսին, քանզի դա նման չէր ընդունված չոր հարցուպատասխանի, որ կարող էր ընդգրկել, ասենք՝ մի քանի նախադասություն, այլ թեմա էր, որ պետք է բացվեր, մտածել տար, ինչ—որ տեղ նաեւ հուշեր ապրելու ծրագիր, որ աշխատել—կայացվել էր վարպետի կենսագրությամբ ու փորձով, համոզմունքով, հավատամքով, եւ կիսվելու անհրաժեշտություն ձեռք բերել։
Կյանքում ամենաշատը ինչի՞ պակաս եք զգացել հարցը հուզմունքով ընդունվեց, իսկ պատասխանը հուշն էր, որ հուզեց նաեւ ունկնդիրներին։
—Գիտե՞ք, տարիներով ես պահանջ եմ ունեցել ապահովության, ոչ թե ուտելիքի, առհասարակ, ա՛հ, Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ՝ ոնց քամին բերել է, ոնց կյանքը բերել է, ոնց... Հետաքրքիր բան է, էլի, ներքին ծրագիրը հետս է, ես միշտ ապրել եմ ծրագրով, իմ ծրագիրը գոյացել է 47 թվի աշնանը, երբ որ հայտնվեցինք Պեմզաշեն գյուղում՝ ընտանիքով... Ես մինչ այդ հասցրել էի 2 տարի սովորել ֆրանսիական կաթոլիկ դպրոցում, բավական լավ դպրոց էր, եւ եկանք ու էնպես կոտրվեց էդ բանը, պետք է անցներ... Ես էսօրվա պես հիշում եմ, ես երկար շալվար չէի հագել, կարճ շալվարով գնում եմ դպրոց ու մոտենում եմ շենքին, դասերը վաղուց սկսել են, սեպտեմբեր թե հոկտեմբեր—նոյեմբերն է արդեն, եւ ձյուն է, ու մոտենում եմ դպրոցի շենքին, երկարուկ, գոմի պես մի շենք էր. ոտքս դրեցի դռան առաջին հարկ, երկրորդ հարկ, աստիճաններին, երրորդ հարկը հարթակ էր, գլուխս կախ է, չեմ նայում, ձյուն չեմ տեսել եւ մտա ներս, որտեղ դասարաններն են երկու կողմերում, էսօրվա պես աչքիս առաջ է. ես ինը տարեկան տղա եմ, մի քիչ որ աչքերս լույսին սովորեցին, նայեցի, թե ես ո՞ւր եմ, տեսա՝ մեծերի նկարներ են, մեծադիր նկարներ են կախված... Ես չգիտեմ՝ ովքե՞ր էին. ենթադրում եմ, որ արվեստագետներ են, Թումանյանն է, Պուշկինն է, Մաշտոց... գյուղական դպրոցի պատերին՝ ինչ—որ լինում է. նայեցի էդ նկարներին, ասի՝ էս ճանապարհը, ելքը սա է, էս ուղղությամբ պիտի գնամ. էդ օրը էդ հիմքը դրվեց, գիտե՞ք, ես նաեւ հավատում եմ, էլի, նախախնամությանը՝ չէ, Զորությանը եւ էնպես ինձ էդ միջանցքը տվեց, որ հետն էլ հիշելու էի տարիներով, 73 տարի, 71 տարի է՝ էդ նույն պատկերը աչքիս առաջ է, էդպիսի զորությամբ արեց, այ էս է... Ես ամենաշատը էդ ծրագրով եմ ապրել, բայց հետն էլ էնպես, որ երբեք, գիտե՞ք, հաշվենկատ չեմ եղել, երբեք հաշվենկատությամբ չի եղել այդ ամբողջը, հետեւաբար, եթե որեւէ խնդիր ունեցել եմ, առաջին հերթին իմ առողջության խնդիրն է եղել ինձ համար։ Ես զարմանում եմ՝ Աստված ինձ ո՞նց մինչեւ էսօր հասցրեց. ես 16 տարեկան էի, որ պերֆորացիա ունեցա ստամոքսի, հետո երբեք չենթարկվեցի էդ հիվանդությանս, որովհետեւ վեցժամյա վիրահատություն ունեցա, վեց ժամից հետո, եթե չհասցրին վիրահատել, վերջանում ես, ու էդ 54 թիվն էր, 15—16 տարեկան էի, Գյումրիում, Գյումրիում արեցին, հասցրին ինձ շտապօգնությամբ ու վիրահատեցին։ Ամենադժվար բանը մի քանի օր ջուր չխմելն էր, բայց ոնց էին խնդրում ինձ՝ հանկարծ չխմես, հանկարծ չխմես, ջուր էին տալիս բամբակով. աչքիս առջեւով ջրեր էին հոսում, բայց էնպես չէր, որ ես հետեւեցի ինքս ինձ, բայց էլի քանի անգամ էլի արյունահոսություն—բան... Ես, կինս... Երկար տարիներ ես չկարողացա պտուղ ուտել, էս ճաշը ուտել, էն ճաշը կարելի է, էն՝ չէ, շատ դժվարությամբ էր, բայց երբեք խելոք չեղա, չենթարկվեցի... էդ է, էլի, էս երկու հակասությունները կային...
Այո, անքննելի են Աստծո գործերը. ես հաստատ գիտեմ, որ Ինքն է ինձ պահել եւ Ինքը ինձ ուղարկեց իմ կնոջը, որ ինձ տերություն անի էդ կինը, իմ կինը՝ Նոնան, որի հետ միասին սովորեցինք առաջին կուրսից... Առաջին կուրսից մեր տղան ծնվեց, 62 թիվն էր, մեր տղան ծնվեց, եւ ինքը դրա հետ մեկտեղ կարմիր դիպլոմով ավարտեց. ինձ չեղավ կարմիր դիպլոմ...

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

14-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO