«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը կպակասի՞ սրա հետեւանքով
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ a.melqonyan@hhpress.am
Սպառողներին մատակարարվող էլէներգիայի անջատումները, տատանումները երբեմն այնքան հաճախակի են լինում, որ զայրույթը զսպել չես կարողանում։ Ես գոնե իմ օրինակով եմ ասում. այնքան եմ զանգել 1-80 հեռախոսահամարով՝ ճշտելու, թե որն է անջատումների պատճառը, որ, հավանաբար, բոլոր հեռախոսավարները ձայնս ճանաչում են։ Ըստ այդմ, փորձեցի հասկանալ՝ բաշխման էլեկտրական ցանցի մասով ինչ է նախատեսում այժմ քննարկվող Հայաստանի էներգետիկայի բնագավառի մինչեւ 2040թ. զարգացման ռազմավարության նախագիծը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց։ Ըստ այդմ՝ բաշխման էլեկտրական ցանցերը մասնավորեցվել են դեռ 2002թ. որպես մեկ միասնական ընկերություն՝ Հայաստանի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի բաշխման եւ որոշ ժամանակով նաեւ մատակարարման ծառայություններ մատուցելու նպատակով։ Ամբողջությամբ մասնավոր ընկերություն լինելով՝ վերջինիս գործունեությունը կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Ներկայումս 7 տարի ժամկետով՝ մինչեւ 2026թ. բաշխման էլեկտրական ցանցերը կառավարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ—ին է վերապահված նաեւ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի դերը։ Այս պահին ընկերությունն էլեկտրական էներգիա է բաշխում ու մատակարարում շուրջ 1 միլիոն սպառողների, ներառյալ բնակչությունը, առեւտրային կազմակերպություններն ու արդյունաբերական ձեռնարկությունները՝ շահագործելով 110 կՎ եւ ցածր լարման ցանցերը։ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո իրականացնում է իր առաջին ծավալուն ներդրումային ծրագիրը՝ ընդհանուր շուրջ 350 մլրդ դրամի՝ մինչեւ 2028թ.։ Ներդրումային ծրագրով նախատեսվում է բաշխիչ ցանցերի վերակառուցմամբ կրճատել սպառողների հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը, նվազեցնել էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստներն ու բացառել առեւտրային կորուստների առաջացման ռիսկերը։ Նաեւ կրճատել շահագործման եւ պահպանման ծախսերը, նոր հզորությունների միացման եւ լրացուցիչ պահանջարկի բավարարման նպատակով ընդլայնել բաշխման ցանցը, հիմնովին արդիականացնել էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերը, ամբողջությամբ ավարտել ընկերության ենթակառուցվածքների երկրատեղեկատվական տարրերի (գծային ենթակառուցվածքների) բնութագրումը, ներդնել բնապահպանական միջազգային ստանդարտներ, կառավարման ավտոմատացված համակարգ (MIS) եւ կառավարման միջազգային ISO ստանդարտների համակարգ։ Ի՞նչ է ենթադրում ներդրումային այս ծրագիրը։ Կամ ի՞նչ է ակնկալվում այդ ծրագրի իրագործումից։ Ինչպես տեղեկացանք փոխնախարարից, 1. սպառողների հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշներն էապես կնվազեն՝ 2028թ. կազմելով 2021թ. բազիսային ցուցանիշի 55 տոկոսը։ Միեւնույն ժամանակ միանգամյա հոսանքազրկման առավելագույն տեւողությունը ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում կկրճատվի 50 տոկոսով։ 2. Սպառողների մոտ թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման երկարաժամկետ դեպքերը կբացառվեն։ 3. Բաշխիչ էլեկտրական ցանցերում տեխնոլոգիական կորուստները կնվազեն՝ 2021թ. կազմելով 7,5, իսկ 2028թ.՝ 6,4 տոկոս։ 4. Նյութական եւ նորոգման ծախսերը կնվազեն մոտ 50, իսկ այլ ծախսերը՝ 19 տոկոսով։ 5. Կկրճատվի աշխատողների ցուցակային թվաքանակը՝ շուրջ 1000 միավորով 2021—ին եւ եւս 560 միավորով մինչեւ 2028թ.—ն։ Ի դեպ, ներդրումային նշյալ ծրագրի մյուս արդյունքը էլէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգն է։ Բոլոր սպառողները միացված կլինեն էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգին, որը թույլ կտա վերջիններիս առեւտրային հաշվառքի սարքերի տվյալները կարդալ հեռահար եղանակով՝ այդ տվյալները իրական ժամանակահատվածում հասանելի դարձնելով ինչպես սպառողների, այնպես էլ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկա նոր մուտք գործած մատակարարների եւ շուկայի օպերատորի համար՝ էլեկտրաէներգիայի առեւտրի թվայնացման ճանապարհին ստեղծելով բարենպաստ միջավայր մանրածախ շուկայի ազատականացման համար։ Նշվում է նաեւ, որ առաջիկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կհաստատվեն բաշխման ցանցային կանոնները, որը ընկերությանը լրացուցիչ պահանջներ կառաջադրի բաշխան ցանցի զարգացման 10—ամյա ծրագրի մշակման եւ դրա հետագա պարբերական թարմացման համար։ Զարգացման ծրագիրը կմշակվի ժամանակակից մոդելների կիրառմամբ՝ դիտարկելով այդ ժամանակահատվածում էներգետիկայի բնագավառի հնարավոր զարգացումներն ու դրան համապատասխան բաշխման ցանցի՝ նվազագույն ծախսերով զարգացման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը։ Այս ծրագիրը կգա լրացնելու էլեկտրաէներգիայի արտադրության եւ հաղորդման ցանցի զարգացման ծրագրերին՝ ամբողջականացնելով էլեկտրաէներգետիկայի բնագավառի նվազագույն ծախսերով զարգացման պլանը։
14-12-2019
|

փակել >>
|