Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն

«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ

Հայ-վրացական ընդհանուր հետաքրքրությունները, բարեկամական կապը եւ փոխադարձ սերը իրենց գրական արտահայտությունն են գտել Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Վրաստանի մշակույթի նախարարությունում կայացավ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» (երկուսն էլ՝հայերեն եւ վրացերեն զուգադիր) եւ «Թումանյան լուսեղեն» (վրացերեն) գրքերի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, թարգմանիչ եւ արձակագիր Գիվի Շահնազարը, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը եւ այլ հյուրեր։
Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ընդգծեց, որ հանրության ուշադրությանն է ներկայացվել երեք հրաշալի գիրք, որոնք կազմվել եւ թարգմանվել են իրենց գործի նվիրյալ մարդկանց շնորհիվ. «Ինչպես, առհասարակ, Թումանյանի թողած գրական ժառանգությունն է ուղղված բոլորին, այնպես էլ ներկա հրատարակությունները՝ հեքիաթներից մինչեւ հոդվածներ եւ խոհափիլիսոփայական քառյակներ։ Յուրաքանչյուր գրքի ծնունդ օրհնյալ է, որովհետեւ այն նոր սերնդին հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու անցյալը, վերարժեւորելու ներկան եւ ավելի գեղեցիկ դարձնելու ապագան»։
Խոսելով Թումանյանի եւ հայ—վրացական կապերի մասին՝ բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դեւրիկյանը նշեց, որ երկու ժողովուրդների հոգեւոր ընդհանրության գլխավոր արտահայտությունը 4—րդ դարի սկզբին քրիստոնեության ընդունումն է Հայաստանում եւ Վրաստանում։ Վրաստանի Լուսավորիչ Սուրբ Նունե—Նինոյի մասին գրում են միջնադարյան հայկական եւ վրացական աղբյուրները. «Թումանյանի «Ս. Նունեի պատկերի առաջ» բանաստեղծության մեջ խտացվել եւ բանաստեղծական ընդհանրացմամբ ներկայացվել են Նունեի վարքի հայկական եւ վրացական խմբագրությունների սյուժետային գլխավոր գծերը»։
Միջոցառմանը կից ներկայացվեց Թումանյանի կյանքի եւ գործունեության մասին լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի ղեկավարությամբ։ Արամ Անանյանի խոսքով՝ այս կարեւոր միջոցառմանը «Արմենպրեսը» ներկայացրել է արխիվային բացառիկ արժեք ունեցող լուսանկարներ։
«Շատ հեշտ է խոսել այն ժամանակ, երբ Թումանյանի նման մեծին բոլոր գնահատականները տրված են, եւ, միեւնույն է, այդ գնահատականները քիչ են։ Երբ այս տարի՝ սեպտեմբերի 11—ին նմանատիպ ցուցահանդես բացեցինք, մեր նպատակը եւ փոքրիկ երազանքն էր՝ ցուցահանդեսը ներկայացնել Դսեղում, վերջում բերել Թբիլիսի եւ թողնել այստեղ՝ մշակութային կենտրոնում, որը ձեւավորվել է Թումանյանի տանը։ Ես իմ խոստումը կկատարեմ, որ տվել եմ այդ տան բացման օրը։ Մենք Թումանյանի բնակարանին կփոխանցենք ցուցահանդեսի լուսանկարները»,–նշեց Անանյանը։
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն—թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ։ Արամ Անանյանն ընդգծեց, որ լուսանկարչությունն էլ լուսեղեն արվեստ է՝ լույսի միջոցով պահի, պատկերի, ժամանակի հավերժացումը, եւ այս ցուցահանդեսը կրում է Թումանյանի հավերժության խորհուրդը. «Երբ մի քանի տարի առաջ մենք արխիվացնում էինք «Արմենպրեսի» նեգատիվները, հրաշալի, հանճարեղ լուսանկարների կողքին գտանք այս ցուցահանդեսը, որը պատրաստվել էր 50 տարի առաջ։ Հիսուն տարվա խորապատկերում տեսնում ենք, թե իսկապես ինչքան հավերժ է Թումանյանը, որովհետեւ տասնամյակներ անց մատուցման ձեւերը փոխվում են, բայց բովանդակությունը մնում է անփոփոխ։ Համոզված եմ, որ տասնամյակներ անց նույն բովանդակությունը՝ Թումանյանի հավերժական եւ մշտական ներկայությունը լինելու է մեզանում»։ Արամ Անանյանի խոսքով՝ Թումանյանը եղել ու միշտ լինելու է հարազատ, մեծ, պայծառ ու վառ՝ որպես «Հովհաննես լուսեղեն»։
Վիրահայոց թեմը, համագործակցելով Վրաստանի եւ ՀՀ պետական ու հասարակական հաստատությունների հետ, 2019 թ. իրագործեց մեծն Թումանյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ մայրաքաղաք Թբիլիսիում եւ տարածաշրջաններում։
«Տասը հեքիաթ» ժողովածուում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի այն չորս հեքիաթները, որոնք թարգմանել է վրացի բանաստեղծ Իոսեբ Գրիշաշվիլին, ավելացված եւս վեց հեքիաթ, որոնց թարգմանությունն իրականացրել է բանաստեղծ—թարգմանիչ Գիվի Շահնազարը։ Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնն աջակցել է նկարազարդման աշխատանքներին։ Նկարազարդումներն իրականացրել են Իվանե Կեզուան եւ Շորենա Չաչանիձեն։ Վրաստանում իրականացվող աշխատանքները համակարգել է թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը։ «Տասը հեքիաթի» վրացերեն թարգմանության, հրատարակության աշխատանքները նախաձեռնել եւ իրականացրել է Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանը։
«Թումանյան—150» ժողովածուի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի մշակույթի նախարարության «Բազմազգ Վրաստան» ծրագրի շրջանակում՝ Վիրահայոց թեմի եւ Վրաստանի գրողների միության «Թումանյան—150» նոր թարգմանությունների գրքի կազմման եւ տպագրության նախագծով, որի հեղինակներն են Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին եւ Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, խորհրդատուն՝ Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։ Գրքում զետեղված են Թումանյանի չթարգմանված քառյակները, ավելի վաղ թարգմանված մի քանի բանաստեղծություններ եւ նամակներ։ Ժողովածուի առաջաբանը գրել է հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բոնդո Արվելաձեն։
«Թումանյան լուսեղեն» գրքում տեղ են գտել Հովհ. Թումանյանի՝ Վրաստանին եւ վրաց բարեկամներին նվիրված բանաստեղծությունները, հոդվածները եւ նամակները, ինչպես նաեւ վրացի բարեկամների՝ Թումանյանին ուղղված նամակները, բանաստեղծությունները, գնահատականները։ Գիրքը, որը տպագրվել է ՀՀ ԳԿՄՍ նախարարության, Վիրահայոց թեմի եւ անհատ բարերար Սերգեյ Սիմոնյանի ծախսերով, կազմել է վրացագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչյա Բայրամյանը։ Հրատարակության հետ կապված աշխատանքները համակարգել են Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանը եւ Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը։

14-12-2019





22-01-2021
Որքանով է ձեռնտու ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկա մտնելը
Եվ, ընդհանրապես, ի՞նչ սպասել դրանից

Բնական գազը մեր ...


22-01-2021
Թուրքական անօդաչուները միտված էին նոր իրավիճակի ստեղծմանը
Հայաստանին նոր պայմանագրի պարտադրումը պետք է հակահարված ստանա



22-01-2021
Պետությունը կփոխհատուցի մարտական գործողություններին մասնակցածների ուսման վարձը
Արտոնություններ ստացողների թվում են նաեւ երկու եւ ավելի անչափահաս ...


22-01-2021
Ադրբեջանն օգտագործեց ՆԱՏՕ-ի զենքը
Ինչպես չեխական հաուբիցները հայտնվեցին հակամարտող երկրում

Հյուսիսատլանտյան դաշինքը ...


22-01-2021
Հայկական եկեղեցիների ճակատագիրը Թուրքիայում
Բնիկ ժողովուրդների մշակութային արժեքների նկատմամբ Անկարայի բացառիկ իրավունքի ճանաչումն ...


22-01-2021
Լեզվի օրենքի ծնունդը
Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի ...


22-01-2021
Առակների խորհուրդը
Կարելի՞ է արդյոք պնդել, թե առակը լոկ այն է, ...



22-01-2021
Կառավարությունը հեշտացնում է
Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը ...

22-01-2021
Քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար ...

22-01-2021
Հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

22-01-2021
Տարին՝ «Անուշ» ներկայացմամբ
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO