Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանը Հայաստանի դեմ հավասարապես գործում է ե՛ւ ԱՊՀ-ում, ե՛ւ ՎՈՒԱՄ-ում

Կիեւն աջակցում է Անկարա-Բաքու դաշինքի քաղաքականությանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ներկայացնելով տարածաշրջանային իրավիճակը, տաք եւ սառը հակամարտություններն ու դրանց հնարավոր ծավալումները, մշտապես անդրադարձել ենք նաեւ հայ-ադրբեջանական խնդիրներին, քանի որ, ինչպես արդեն ասել ենք, բոլոր հակասություններն ու հակամարտություններն էլ շղթայական կապով են առնչվում միմյանց։ Որեւէ հակամարտության դեպքում, լինի անգամ երկկողմանի, հայտնվում են երրորդ երկրներ, որոնք այս կամ այն կողմի դաշնակիցն են (կամ շահերն են համընկնում), եւ դա մեծացնում է այդ հակամարտության ծավալները։ Ավելին, եթե այդ երրորդ կողմերն իրենք էլ մեկ այլ հակամարտության կողմ են, ինքնաբերաբար այդ հակամարտություններն են նաեւ դառնում հակամարտ կողմեր, եւ այսպես շարունակ։
Սա է պատճառը, որ համաշխարհային փոփոխություններ նախաձեռնողները պարզապես բորբոքում են ազդեցիկ տարածաշրջանի որեւէ հակամարտություն, որն էլ հետագա նպատակային ծավալումներով իրավիճակը հասցնում է համաշխարհային պատերազմի եւ աշխարհակարգի փոփոխման։ Իսկ Մերձավոր Արեւելքը հազարամյակներ շարունակ եղել ու մնում է աշխարհի ամենաազդեցիկ տարածաշրջանը, որտեղ էլ բորբոքվում է նոր աշխարհակարգի հաստատման կրակը։ Եվրոպան Ասիային, նաեւ Աֆրիկային (Արաբական թերակղզով Եգիպտոս) կապող այս հսկա խաչմերուկը իրականում եռատարածաշրջան է։ Այս համաշխարհային նշանակության խաչմերուկը կազմված է երեք տարածաշրջաններից՝ Մերձավոր Արեւելք, Հայկական լեռնաշխարհ եւ Կովկաս։ Իհարկե, Թուրքիան, Ադրբեջանն ու այլ հակահայ ուժեր ամեն ինչ արեցին, որ Հայկական լեռնաշխարհը վերանա որպես տարածաշրջան (Հայոց ցեղասպանությունն ու ամբողջական Հայաստանի կործանումն իրականացնելով), ինչը այսօր միջազգային ձեւակերպումներում շրջանառության մեջ թողել է մյուս երկուսին։ Բայց պատմությունը հավաստում է, եւ դրա ամենացայտուն փաստարկներից մեկը «Մետաքսի ճանապարհն» է, որ դարեր շարունակ Հայք—Հայաստանը կապել է Չինաստանը (իմա՝ Ասիան) Եվրոպայի հետ եւ ամենակարեւոր խաչմերուկն է եղել… Իզուր չէ, որ այսօր էլ Չինաստանը, վերականգնելով հին «Մետաքսի ճանապարհը», հիշյալ խաչմերուկում ներառել է այսօր դեռ փոքրատարածք Հայաստանը, բայց ոչ՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Պահպանվել է պատմական ուղին եւ, թերեւս, ապագայի տեսլականը։
Սա շատ կարեւոր է նաեւ մեր երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից։ Արտաքին քաղաքականության փոխլրացնող գիծը թույլ է տալիս ավելի վստահ լինել ԱՄՆ—ԵՄ—ՆԱՏՕ եւ ՌԴ—ԵԱՏՄ—ՀԱՊԿ հետ ուղղությունների հետ համագործակցելիս, ինչը հնարավորություն է տալիս նաեւ աշխատել աշխարհի երրորդ բեւեռին ձգտող Չինաստանի հետ։
Այս ամենը գիտակցում են նաեւ Անկարայում եւ Բաքվում, ուստի նրանց ծրագրերը Հայաստանի դեմ մնում են անփոփոխ՝ վտանգավոր մեզ համար։ Մերձավորարեւելյան նոր սրացումները վստահաբար կանդրադառնան արցախյան խնդրի վրա, եւ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը ամեն բան անում է իրավիճակը սրելու համար։ Դրան հասնելու համար չի բացառվում, որ կրկին կցուցադրվի ԱՊՀ—ՎՈՒԱՄ հակասությունների տեսարանը։ Հիշեցնենք, որ ԽՍՀՄ կազմաքանդումից հետո միայն մերձբալթյան երկրները՝ Լիտվա, Լատվիա, Էստոնիա, չմիացան հետխորհրդային այս կամ այն միավորմանը։ ԱՊՀ—ն միավորեց Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Թուրքմենստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին եւ Հայաստանին, իսկ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան ստեղծեցին ՎՈՒԱՄ—ը։ Միառժամանակ այս հապավումը երկու ՈՒ—ով էր, սակայն Ուզբեկստանը որոշեց դուրս գալ այս դաշինքից։ Եվ ՎՈՒԱՄ—ը միջազգային տարբեր կառույցներում, ՄԱԿ—ում մշտապես աջակցում էր Ադրբեջանին։
Երկար ժամանակ է, որ քաղաքականապես աշխույժ չեն ԱՊՀ—ն եւ ՎՈՒԱՄ—ը, սակայն օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելեց Բաքու, եւ չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ սկսեն նոր հակահայկական դրսեւորումներ ցուցադրել, որովհետեւ, ինչպես միշտ, հայտարարել են, որ Ուկրաինան ու Ադրբեջանը սատարում են միմյանց «երկու երկրների տարածքային ամբողջականության եւ սուվերենության վերականգնման հարցերում»։ Նշել են նաեւ, որ բանակցության հիմնական թեման տարածաշրջանային եւ ազգային անվտանգության ապահովումն է, «ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արեւելքում պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է…»։ Կիեւն ու Բաքուն շարունակում են այս ուղղությամբ համատեղ աշխատանքը ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատանքի շրջանակներում։
Իսկ Իլհամ Ալիեւը պատրաստվում է որպես դիտորդ մասնակցել նաեւ ԱՊՀ եւ ԵԱՏՄ գործունեությանը, ինչը Հայաստանի նկատմամբ քաղաքական եւ տնտեսական հարվածների շարունակությունը կարելի է համարել։ ԱՊՀ—ի դեմ գործող ՎՈՒԱՄ—ի ամենաեռանդուն մասնակիցը Հայաստանի դեմ է գործում նաեւ այն կառույցներում, որտեղ մեր երկիրը լիիրավ անդամ—պետություն է։ Սա հիշեցնում է ՀԱՊԿ—ի ուշացած ու երկիմաստ հայտարարությունները՝ ի պատասխան ադրբեջանական սադրանքներին, Մոսկվայի ու Մինսկի կողմից Բաքվին զենք վաճառելու քաղաքականությանը եւ նման այլ բաների։
Վստահ կարելի է ասել, որ Հայաստանի՝ ՎՈՒԱՄ—ում դիտորդ լինելու հավանականությունն անգամ մեծ աղմուկ կառաջացնի ԱՊՀ—ում եւ ԵԱՏՄ—ում։ Իսկ Ուկրաինային զենք վաճառելը մեր երկրի կողմից դավաճանություն կհամարվի։
Եվ հենց այս օրերին էլ, Արցախում սրացումները քիչ համարելով, ադրբեջանական ԶՈՒ—ն կրակ է բացել Իջեւան—Նոյեմբերյան մայրուղու եւ Կոթի գյուղի ուղղությամբ։ Մեր ԶՈւ—ի պատասխան հարվածից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը։ Որոշ ժամանակով փակ է եղել Երեւան—Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս—Ոսկեպար հատվածը, որի ուղղությամբ անդադար կրակել է հակառակորդը։
Դրա համար անհրաժեշտ է մշտապես վերահաստատել Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնությունը, որը ինչքան ոգեւորիչ է հայության համար, այնքան էլ տպավորիչ է մեր դաշնակիցների եւ զգուշացնող՝ մեր հակառակորդների համար։
Հատկապես որ երկու թուրքական երկրները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, վերջերս կրկին ռազմական ոլորտում համագործակցության արձանագրություն են ստորագրել։ Ցավոք, երբեմն այդ համագործակցությունը եռակողմ է լինում, երբ թուրքական երկրներին միանում է նաեւ Վրաստանը։ Չնայած վերջին ժամանակներս պաշտոնական Թբիլիսին ավելի զգուշավոր է նման համագործակցության նկատմամբ։ Հատկապես ադրբեջանական զինուժի հերթական զավթիչ գործողությունից հետո, երբ վրաց—ադրբեջանական սահմանագծի վրացապատկան մի հատվածում տեղակայվեցին ադրբեջանցի սահմանապահ զինվորներ։ Այս մասին մենք խոսել ենք՝ նշելով, որ այդ զավթված տարածքը ադրբեջանական դիրքերն ավելի է մոտեցրել մեր երկրի սահմաններին Տավուշի ուղղությամբ։
Ի դեպ, մինչ Իլհամ Ալիեւը երազում է գրավել ոչ միայն Արցախը, այլեւ Զանգեզուրն ու Սեւանը, Երեւանը, Ադրբեջանի դպրոցները բոլորովին այլ պատմություն են սկսել ուսումնասիրել. պետականորեն գնված չինական գլոբուսներում Արցախն ու Նախիջեւանը Հայաստանի մաս են… Չինաստանում վերականգնել են պատմական արդարությունը։
Ինչեւէ, Հայկական հարցը արդեն միջազգային հարցերի մասն է սկսում կազմել, եւ միայն մեզնից է կախված, թե ինչ արագությամբ այն կմոտենա իր հաղթական վերջաբանին։ Հայկական հարցը փոխշահավետ եզրեր ունի նաեւ այլ երկրների եւ միջազգային կառույցների հետ, ինչը նույնպես պետք է հաշվի առնել մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները վերանայելիս։

19-12-2019





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO