Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Փոքր-ինչ բարդ է լինելու օլիմպիական ուղեգրեր նվաճել

Ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանի դիրքերն այնքան ամուր չեն, որքան հունահռոմեականում։ Այդ առումով մշուշոտ են նաեւ մեր ազատոճայինների օլիմպիական հեռանկարները։ Մինչդեռ, տարեսկզբին Իրանում անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարին հայ մարզիկների մասնակցության արդյունքները լավատեսության որոշակի տեղիք են տալիս։ Մնում է միայն, որ այդ սպասումներն արդարանան օլիմպիական վարկանիշային մրցաշարերում։
Նոր մրցաշրջանում առաջիններից մեկը միջազգային ասպարեզ դուրս եկան ըմբշամարտի այդ ձեւում մասնագիտացող մեր մարզիկները։ Նրանք 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ նվաճեցին 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Գոլամրեզա Թախտիի հերթական հուշամրցաշարում։ Երկրորդ տեղը գրավեցին Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ) եւ Գեւորգ Մխեյանը (70 կգ)։ Իսկ երրորդ մրցանակակիր դարձան Արման Անդրեասյանը եւ Միհրան Ջաբուրյանը (երկուսն էլ՝ 57 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ) ու Մհեր Մարկոսյանը (86 կգ)։ Թիմային հաշվարկում էլ Հայաստանի հավաքականը զիջելով միայն տանտերերին՝ ճանաչվեց 2—րդը եւ առաջ անցավ Ռուսաստանի ընտրանուց։
Մրցաշարի արդյունքների եւ 2020 թվականի կարեւորագույն մեկնարկից ակնկալիքների մասին զրուցեցինք ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի հետ։
—Ինչպե՞ս եք գնահատում մասնակցության արդյունքները։
—Տարեսկզբի համար արդյունքները բավարար են։ Այս մրցաշարում մեր հիմնական նպատակն էր ստուգել տղաների մարզավիճակը եւ դրանից ելնելով շարունակել նախապատրաստական աշխատանքները։ Ըստ այդմ՝ այս ժամանակահատվածի համար ըմբիշները նորմալ պատրաստականություն դրսեւորեցին։ Ուրվագծվեցին այն թերություններն ու բացերը, որոնք պետք է շտկենք մինչեւ Եվրոպայի առաջնությունը։ Իրականում այդ ուղղությամբ աշխատանքները սկսել ենք դեկտեմբերին՝ Հայաստանի առաջնությանը հաջորդած ծաղկաձորյան հավաքի ընթացքում։ Այնուհետեւ կարճատեւ հավաք անցկացրեցինք Երեւանում եւ մասնակցեցինք այս մրցաշարին։ Դա միջին կարգի մրցաշար էր՝ այնպիսին, ինչպիսին մեզ պետք էր։ Բավականին հետաքրքիր մրցակցություն ծավալվեց, քանզի իրանցիներն ավանդաբար ուժեղ են ազատ ոճի ըմբշամարտում։
—Ի՞նչը չբավականացրեց Արսեն Հարությունյանին եւ Գեւորգ Մխեյանին՝ եզրափակիչ գոտեմարտում հաղթելու համար։
—Նրանց պարտությունները պայմանավորված են տարբեր գործոններով։ Արսենը հանդիպման վերջին վայրկյաններին ոչ միայն բաց թողեց հաղթանակը, այլեւ պարտվեց։ Ճիշտ է, դրանում որոշակի դերակատարություն ունեցավ նաեւ մրցավարը, քանզի նույն հաջողությամբ հաշիվը կարող էր լինել ոչ թե 2։2, այլ 3։0 հօգուտ մեր ըմբիշի։ Սակայն չեմ արդարացնում Արսենին, որը կարեւոր պահին թուլացրեց զգոնությունը եւ արդեն չհասցրեց շտկել իրավիճակը։ Դա նրա համար դաս կլինի, որպեսզի հետագայում ավելի ուշադիր լինի։ Իսկ Գեւորգը դեռ որոշակի աշխատանք ունի կատարելու՝ տակտիկական եւ տեխնիկական որակները բարելավելու ուղղությամբ։
—Կարելի՞ է ասել, որ Հայաստանի հավաքականում Հարությունյանն այսօր մրցակցությունից դուրս է 57 կգ քաշային կարգում։
—Չէի ցանկանա նման ձեւակերպում տալ, բայց փաստ է, որ նա ամենից բարձր արդյունքներ է գրանցում միջազգային ասպարեզում։ Եվրոպայի գործող չեմպիոնն է ավելի բարձր՝ 61 կգ քաշային կարգում։ Մրցումները վկայում են, որ նա ավելի մեծ ներուժ ունի։ Այդ առումով, կարծում եմ, նպատակահարմար չի լինի, որ Եվրոպայի առաջնությանը նա մասնակցի 57 կգ քաշային կարգում, քանզի դրանից ավելի կարեւոր են սպասվող օլիմպիական վարկանիշային մրցաշարերը։
—Իրանում մրցանակակիրներ ունեցանք նաեւ 74 եւ 86 կգ քաշային կարգերում։ ԻնչպիսիÕ՞ հեռանկարներ ունենք դրանցում։
—Օլիմպիական ուղեգրեր նվաճելու առումով փոքր—ինչ բարդ կլինի, բայց ոչ անհնարին։
—Իսկ քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք։
—Առնվազն 1—2—ը պետք է լինի։ Եթե հաջողվի ավելին անել՝ շատ լավ։ Սակայն, դատելով նախորդ մրցումների արդյունքներից՝ շատ դժվար է լինելու։ Հատկապես, 74 եւ 86 կգ քաշայինների պայքարում։ Նույնը, օրինակ, չեմ ասի Արսեն Հարությունյանի մասին, որը ելույթ է ունենում կայուն բարձր մակարդակով։ Այնուհանդերձ, սպորտում ամեն ինչ հնարավոր է։
—Սա միա՞կ մրցումն էր Եվրոպայի առաջնությունից առաջ։
—Ոչ, փորձարկումների ժամանակ այլեւս չկա։ Նախատեսել ենք ուսումնամարզական հավաք Երեւանի «Օլիմպավանում»։ Իսկ եվրոպական ստուգատեսից շուրջ մեկ ամիս անց մեկնարկելու են վարկանիշային մրցաշարերը, որոնց նախապատրաստվելուն էլ, ըստ էության, ծառայելու է Եվրոպայի առաջնությունը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

14-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO