Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բաքվի 1990թ. հունվարյան հայկական ջարդերի ակունքները

20-րդ դարասկիզբը, որ մարդկությունը հաշվում էր բանականության, լույսի եւ հույսի դար, իրեն չարդարացրեց, տեղի ունեցավ գիտակցաբար մարդկանց զրկելը կյանքից, երջանկության արժանապատվությունից եւ նույնիսկ մայր օրրանից։
Ցավոք սրտի, այդ սարսափելի չարագործությունը նորից տեղ գտավ դարավերջին Ադրբեջանում։
Ինչպես սկսվեց հայերի ջարդը Բաքվում։ Կան տարբեր վարկածներ։ Ահա դրանցից երեքը։
Առաջինը։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) ներկայացուցիչները միտինգում հայտարարել են, որ վաղը, հունվարի 13-ին գրոհով վերցնելու են Արդրբեջանի կոմկուսի կենտկոմի շենքը։ Բայց 13-ին սկսվեցին հայկական ջարդերը։ Անկասկած, դա եղել է հայերի ջարդերի ազդանշանը։
Երկրորդը։ ԱԺՃ ծայրահեղական թեւի ներկայացուցիչներ Նեյմար Փանահովը եւ Ռահիմ Ղազիեւը հունվարի 12—ին հեռուստատեսությամբ հանդես գալով, հայտարարել են՝ «Բաքու քաղաքը ամբողջապես լցված է անօթեւան ադրբեջանցի փախստականներով, իսկ մինչ այսօր հազարավոր հայեր ապրում են հարմարավետ բնակարաններում»։ Դրանով հանդերձ, ադրբեջանցիներին բռնությունների պրովոկացիայի դրդեցին հայերի դեմ։
Երրորդը։ Ազատության (նախկինում Լենինի) հրապարակում միտինգի ժամանակ ԱԺՃ ներկայացուցիչը հայտարարեց՝ «...1990թ. հունվարի 13—ին ադրբեջանցիներ Հաջիեւը, Մամեդովը եւ ուրիշները եկան Բաքու քաղաքի Խանլարի փողոցի 24 շենքի, 31 բնակարանում բնակվող հայ Ավանեսովին բնակարանից վտարելու։ Ավանեսովը եւ տղան կացնի հարվածներ են հասցրել Հաջիեւին եւ Մամեդովին։ Մարմնական վնասվածքներից Մամեդովը մահացել է»։
Այդ ամենը առիթ հանդիսացան հակահայկական լայնածավալ ջարդերի, որ տեղի ունեցավ Բաքվում հունվարի 13—ից մինչեւ 19—ը ներառյալ։
Քաղաքը թակարդ էր դարձել հայերի համար։ Քաղաքից դուրս գալու ավտոճանապարհները նրանց համար փակ էին։ Եթե տարբեր ազգերի (այդ թվում եւ ադրբեջանցիների) օգնությամբ հայերին հաջողվում էր հասնել քաղաքից դուրս գալու կայարաններին, ապա այնտեղ նրանցից վերցնում էին վերջին գումարները եւ զարդերը, հակաճառելու դեպքում հրամայում էին ծեծել այնպես, որ մահանար հանրապետության սահմանը հատելուց հետո։
Նույնիսկ հայազգի մահացածների ոսկե ատամներն էին հանում։ Ի՞նչ տարբերություն գերմանական ֆաշիզմի եւ ԱԺՃ պարագլուխների միջեւ։ Ոչ մի տարբերություն։ Ի՞նչ տարբերություն այդ սարսափները տեսած անտարբեր մարդկանց, իրողությունը նենգափոխման ենթարկող տիտղոսավոր պատմագետ գիտնականների եւ արյունախում ամբոխի միջեւ։ Ոչ մի տարբերություն, քանի որ տանջանքը, թալանը, արցունքները եւ թափած արյունն այդ «խաղաղասեր ինտերնացիոնալիստների» հոգիներին չեն դիպչել։
Այդ մի շաբաթվա ընթացքում ադրբեջանցիների անսանձ, անկառավարելի, թմրամոլ ամբոխի կողմից ծավալվեցին կատարյալ անկարգություններ միջնադարյան դաժանությամբ եւ բարբարոսությամբ։ Թուրքիայում հայերի ցեղասպանության ժամանակ նրանցից ժառանգած, հատուկ կատարելագործված եղանակով Բաքվի դահիճները, տեղի բնակչության աչքի առաջ, սպանում էին հայերին, ցած նետում պատշգամբներից եւ դիակներն այրում։ Բազմազգ «ինտերնացիոնալ» Բաքուն հեղեղված էր տեղի հայ բնակչության արյամբ։
Արնախում ամբոխի համար սովորական եւ հասարակ երեւույթ է՝ տեսնել շատ մարդկանց ցավեր, նրանց թափած արյունը, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքները։ Այդ ամենը հանգեցնում են նրան, որ տարիների ընթացքում նրանց մեջ մարդկային հատկությունները բթանում են եւ անհետանում՝ ենթարկվում են ատրոֆիայի եւ դառնում անտարբեր մարդկանց ցավերի ու տառապանքների նկատմամբ, ինչն ազդում է գենոֆոնդի վրա։ Այդ անսանձ խմբերն իրենց ագահությունը վերածելով գազանության, ցավ պատճառելով, նույնիսկ ոչնչացնելով ուրիշներին՝ ցանկացած եղանակով ձգտում են հասնել իրենց նպատակին։ Ո՞րն է նպատակը, եւ որտե՞ղ փնտրենք դրա ակունքները։
1906թ. երիտթուրքերի ղեկավարներից մեկը՝ Բեհաէդդին Շաքիրը, նամակ է ուղարկում Փարիզից՝ «Կովկասի իսլամական եղբայրներին» վերնագրով։ Ահա մի քանի տող այդ նամակից՝ «...Միաձայն ողջունում ենք ձեր կողմից Կովկասի բոլոր տեղամասերում ստեղծված գիտական եւ քաղաքական ընկերությունները հանուն իսլամի եւ ազգային օրենքների պաշտպանության»։ Այնուհետեւ հստակ շեշտում է՝ «...Հայերը հանդիսանում են ձեր թշնամիները եւ ռուսական լծից ազատվելու ձեր գլխավոր խոչընդոտը։ Մշակեք կոնկրետ ծրագիր նրանց թուլացնելու համար»։ Ահա թե որտեղից է սկսվում ամեն ինչը, իսկ մենք պատճառներ ենք փնտրում։ Ցեղասպանության ծրագիրը մշակված էր Թուրքիայում, իսկ Ադրբեջանում այն հետաձգվեց՝ կապված Խորհրդային Միության կազմավորման հետ։ Հետաձգվեց, բայց որպեսզի մոռացության չտրվի, 1920թ. սեպտեմբերին Բաքվում կայացած Արեւելքի ժողովրդի 1—ին համագումարում ընդունված վերջնական բանաձեւում պատերազմ են հայտարարում Հայաստանին՝ որպես «Համաշխարհային իմպերիալիզմի գործակատար», իսկ դաշնակցական կուսակցությունը դիտարկվում է որպես «տեռորիստական» կազմակերպություն։ Այնուհետեւ նիստում ընթերցվում է Էնվեր փաշայի հայտարարությունը, որտեղ ասված էր՝ «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանը պատկանում է ադրբեջանցիներին»։ Ի՞նչ է դա նշանակում։ Եթե մահմեդական փոքր ցեղերին եւ ազգերին ասիմիլյացիայի են ենթարկել, իսկ հայերին անհնար է, ապա նրանց կամ պիտի ոչնչացնեն, կամ էլ բռնի կերպով լրիվ տեղահանեն հանրապետությունից։ Ահա թե որտեղ պիտի փնտրենք հետագա ողբերգական չարիքի արմատները եւ դրա հեղինակներին։
Անցյալ դարի 20—ական թվականներին այդ գաղափարներով տարված Ադրբեջանի ՆԳՆ ազգայնամոլ Բահրուդ խան Ջավանշիրն ասում է. «... Երբ ես խոսում եմ հայերի հետ, իմ ներսում այնպես եմ գազազում, որ ես ինձ չեմ հիշում։ Անցել եմ այդ պաշտոնին, որ նրանց հետ հաշվեխնդիր լինեմ»։ Եվ ստորագրում է գաղտնի շրջաբերական՝ «Հայ ազգի ոչնչացումը բացառիկ կարեւոր է։ Մենք պետք է վերացնենք հայերին եւ նրանց դիակների վրայով շարժվենք մեր ճանապարհով, հետեւաբար՝ չխնայեք ոչ մեկին եւ, անշուշտ, կատարեք այն, ինչ ձեզ հրամայված է»։ Բայց նա չգիտեր, որ հայերի կողմից եւս հստակ հրաման կար տրված. 1921թ. Պոլսում երիտասարդ Միսակ Թոռլակյանի արձակած գնդակից սպանվում է (դատարանը ճանաչում է Միսակին մեղավոր, բայց ոչ պատասխանատու իր արարմունքների համար եւ դատարանից ազատ է արձակում)։
Ադրբեջանի ՆԳՆ–ից հետ չմնացին նաեւ մյուս նախարարները։ Հատկապես 1918—1920թթ. փոստի հեռահաղորդակցության նախարար Մելիք–Ասլանովը, որը հայտարարեց. «Մինչեւ Ադրբեջանից բոլոր հայերին չմաքրենք, մեր զենքը չպիտի վայր դնենք»։ Ահա թե երբ եւ ում կողմից էր մշակված հայերի դեմ ոճրագործության ծրագիրը եւ 70 տարվա ընթացքում գտնվելով Խորհրդային Միության կազմում, Ադրբեջանի ղեկավարները խորամանկ քաղաքականությամբ հայ բնակչությանը տանում էին օտարացման եւ արտաքսման արահետներով։
Օսմանական Թուրքիայի պարագլուխների եւ 1920թ. մի օրվա մեջ Ադրբեջանում բոլշեւիկներ դարձած մուսավաթ ղեկավարների գաղափարախոսության եւ իրականացրած ոճրագործության մեջ ոչ մի տարբերություն չկա։ Եթե 1920թ. Քեմալ փաշան (Աթաթուրքը) կասեցրեց ռազմական տրիբունալի գործունեությունը եւ կախաղան բարձրացրած ընդամենը երեք գավառապետներին հայտարարեց նահատակներ եւ թուրքական ժողովրդի հերոսներ, ապա 1988թ. փետրվարյան հայկական ջարդերից հետո երեւան եկան նույն գաղափարները՝ «Փառք Սումգաիթի հերոսներին», «Ազատություն ազգային հերոսներին», որովհետեւ սումգայիթյան ողբերգությունը լռության էր մատնված, իսկ այն, ինչ բացահայտված էր, որակում էին որպես խուլիգանական գործողություններ։
Լայնածավալ ընթացիկ տեղեկատվություններից եւ չեզոք, հեղինակավոր քննչական մարմինների քրտնաջան հետազոտություններից հետեւում է, որ 1988—1990թթ. Ադրբեջանում հայկական ցեղասպանությունը կազմակերպել եւ ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետության առաջին դեմքերը, որոնք, օրինակ վերցնելով Աթաթուրքից, նույն եղանակով թաքցնում եւ արդարացնում են արյունախում չարագործներին։ Օսմանական կայսրության պարագլուխները համարել են, որ ինչքան շատ հայեր կոտորեն, այնքան կայուն թուրքական պետություն կունենան։ Նույն հանցագործության գաղափարներով օժտված էին նաեւ ԱԺՃ ղեկավարները։
1989—1999թթ. Ադրբեջանի ՊԱԿ նախագահ Վագիֆ Հուսեյնովը 1989թ. ԱԺՃ պարագլուխներ՝ հետագայում Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի եւ Էհթիբար Մամեդովի հետ հարցազրույցի ժամանակ հաղորդեց. «Դուք գիտակցաբար էիք գնում ժողովրդի արյունահեղության»։ Նրանք պատասխանեցին. «Այո, մենք հասկանում ենք՝ որքան շատ արյուն թափվի, այնքան լավ կդեմանտավորվի ազգի արիությունը եւ գաղափարախոսությունը»։
Դրանից հետ չմնաց նախկինում Ադրբեջանի ՊԱԿ ղեկավար, իսկ 1969—1982թթ. հանրապետության առաջին դեմք Հեյդար Ալիեւը։ «Փլուզում Լեռնային Ղարաբաղից մինչեւ Բելովեժյան թավուտը» գրքի հեղինակ Կիրիլ Ստոլյարովին տված հարցազրույցում ասել է. «... դիակների՞ց եք վախեցել,... Անմեղ զոհերի արյունը կգնա ադրբեջանական ժողովրդի օգտին»։
Պարզ երեւում է, հակահայկական քաղաքականությունում թե՛ անցյալում Թուրքիայի եւ թե՛ առժմյան Ադրբեջանի դիրքորոշումները մազաչափ անգամ չեն տարբերվում։ Ինչպե՞ս տարբերվեն, եթե Թուրքիան հայերի դեմ պայքարի դրոշը փոխանցել է իր ստեղծած ապօրինի «երեխային»։ Ինչպե՞ս տարբերվեն, եթե թուրքերի կարգախոսությունն է՝ «Թուրքերը չունեն այլ ընկերներ, բացի թուրքերից»։
Ադրբեջանում ազգային գիտակցությունը եւ ազգային պետության ծագման ու կազմավորման զարգացման ընթացքն ընթանում է հայ ազգի ոչնչացման եւ վտարման ճանապարհով։ Ինչո՞ւ, որովհետեւ մինչ այսօր Հայոց ցեղասպանությունը միջազգային դատական կարգով չի դատապարտված եւ մնում է անպատիժ հանցագործություն մարդկության դեմ, ինչը հնարավորություն է տալիս Ադրբեջանին լայնորեն գործելու եւ իրեն լիովին դրսեւորելու որպես ցեղասպան պետություն։
Հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ միայն արհեստավարժ մարդասպանների եւ սադիստների, այլեւ հասարակ քաղաքացիների եւ երիտասարդության կողմից։
Մի շարք հարցեր են ծագում։ Ինչո՞ւ կոմունիստական դաստիարակություն ստացած երիտասարդությունը գնաց հանցագործության։ Ինչո՞ւ բանվորական միջավայրի, տեխնիկումների եւ ինստիտուտների երիտասարդությունը, գտնվելով ինտերնացիոնալ–բարոյական միջավայրում, ունենալով իրեն հասակակից ուրիշ ազգերի հետ ամենօրյա ընդհանուր մարդկային բարի ու նորմալ հարաբերություններ, հանկարծ մի ակնթարթում ընկավ խռովարարների կոչերի ազդեցության տակ։ Ինչո՞ւ գնացին հանցանքային համագործակցության՝ սպանել մոտիկ մարդկանց, ծանոթներին, հարեւաններին, որոնց հետ շփվել են տասնյակ տարիներ, մասնակցել են մեկը մյուսի ուրախություններին եւ դժբախտություններին։ Սպանում էին այնպիսի դաժանությամբ, որ զարհուրանք էր առաջացնում արհեստավարժ դատաբժշկական փորձագետների մեջ։ Խորհրդային Միության հասարաքաղաքական մթնոլոտը եւ գաղափարաքաղաքական ուսմունքը այնպիսին էր, որ թե՛ մեծահասակները եւ թե՛ երիտասարդությունը չպիտի գնային այդպիսի հանցագործ քայլի։ Գուցե աչքածակությունը եւ թուլությունն են ստիպել ուրիշի հարստությանն ու գույքին տիրանալ, բայց ինչո՞ւ գազանաբար սպանելով։ Տիրացիր՝ առանց տանջամահ անելու եւ հեռացիր։
Հանցագործ հանրապետությունում աշխատում էին Խորհրդային Միության դատախազության քննչական բաժնի ամենահեղինակավոր ներկայացուցիչները, կոմկուսի կենտկոմի բարձրաստիճան ղեկավարներ, միջազգային հարաբերությունների եւ հոգեւոր–վերլուծական մթնոլորտի մասնագետներ ու գիտնականներ։ Բայց եւ այնպես, հանցագործության քրեական կողմը՝ հստակ դաժանությամբ սպանությունների ֆաշիստական մեթոդների ուսումնասիրությունը, վերլուծումները եւ ամփոփումը մնացին մեզ անհայտ։ Չի բացառվում, որ հունվարի 20—ից սկսած, Բաքվում խորհրդային բանակի գործողություններից հետո, կենտրոնը եւ Բաքուն գործարքի մեջ մտան։
Իսկ մենք կեզրակացնենք, որ 70 տարվա ընթացքում ադրբեջանցիների նոր սերնդի մեջ պահպանվել է հակահայկական բնածին թշնամության մարմաջը։ Հայերի ցեղասպանությունը Թուրքիայում եւ շարունակությունը դարավերջին Ադրբեջանում՝ նրանց գիտակցության մեջ պահպանվում է որպես ենթագիտակցություն։
Անցած դարը հնարավորություն ունեցավ միավորել միմյանցից անջատված տարբեր թուրքական ցեղերի մի միության մեջ, որին տվեցին շինծու անուն՝ Ադրբեջան, բայց դա չի շնորհել նրանց մարդասիրություն եւ քաղաքակրթություն։ Արդյունքում՝ տուժեցին հայերը, որոնք օժտված են խելացիությամբ եւ բարությամբ։
Յուրի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մանկավարժ

14-01-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO