Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ կարգելվի

Անտառային կոմիտեի մասնագետները սահմանափակում են առաջարկում

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետները կառավարության որոշման նախագիծ են մշակել, որով առաջարկվում է հաստատել Հայաստանի կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը։ Այլ կերպ՝ խոսքը փայտանյութի (որոշման նախագծով նախատեսված) եւ դրանից պատրաստված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին համապատասխանող ապրանքների արտահանման արգելքի մասին է։ Որոշման նախագիծը (իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այսօր քննարկման վերջին օրն է) կառավարության նիստում հաստատվելուց հետո ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կգործի 6 ամիս ժամկետով։ Շրջակա միջավայրի նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում այդ արգելքի մասին կծանուցի Եվրասիական տնտեսական խորհրդին։
Որպեսզի ավելի հստակ հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, մեջբերենք Հայաստանից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերը։ Դրանք են՝ 1. վառելափայտը՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձեւերով, 2. ասեղնատերեւ տեսակներից, 3. սաղարթավոր տեսակներից, 4. անտառանյութերը՝ չմշակված, կեղեւը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած, 5. փայտանյութը՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր եւ սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած, 6. անտառանյութերը՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած եւ այլ եղանակով չմշակած, գործիքների եւ համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ եւ համանման փայտանյութ։
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանից «ՀՀ»—ն որոշ պարզաբանումներ խնդրեց։ Նա մանրամասնեց. որպեսզի հումքը չարտահանվի, չդառնանք հումքային կցորդ երկիր, սահմանափակում են առաջարկում մտցնել. «Առանց այն էլ Հայաստանի Հանրապետությունը անտառաշատ տարածք չէ, ու որպեսզի այստեղից փայտանյութը չարտահանվի, արգելք ենք դնում։ Սա միաժամանակ թույլ կտա պայքարել ապօրինի հատումների դեմ։ Այս խնդիրն ենք ուզում լուծել»։ Ի դեպ, Սամվել Սահակյանն ասաց, որ այսօր նույն քաղաքականությունը Ռուսաստանն է տանում, որ մեծ անտառային երկիր է։
Մինչ այս թո՞ւյլ եք տվել փայտանյութի արտահանում։ Մեր հարցին ի պատասխան անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը համառոտեց. «Թույլ չենք տվել, հիմա ավելի ենք ուժեղացնում։ Նաեւ լծորդում ենք, համահունչ ենք դարձնում ԵԱՏՄ որոշումներին»։
Այս ամենին ի հավելումն՝ նկատենք, որ որոշման նախագծի հիմնավորումում այդ ցանկը հաստատելու անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության 2019 թ. փետրվարի 28—ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. դեկտեմբերի 31—ի N 902 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման ընդունմամբ, որն էլ պայմանավորված էր սահմանված իրավակարգավորումները Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային կարգավորումներին չհամապատասխանելու հանգամանքով։
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները միասնական են եւ սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29—ի պայմանագրի 7—րդ հավելվածին համապատասխան։ Եվ այս հավելվածով սահմանվում է երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրությունը։ Այս արձանագրության 4—րդ կետի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման եւ վերացման մասին որոշումները պետք է ընդունվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից։
ՀՀ կողմից միակողմանի ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման կապակցությամբ պետք է նշել, որ նշյալ արձանագրության 50—րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում այդ նույն արձանագրության VII եւ VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առեւտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ։ Արձանագրության 51—րդ կետի համաձայն՝ ժամանակավոր միջոց սահմանող անդամ պետությունը նախօրոք, սակայն ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր հետո, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցում է դրա մասին ու միության մաքսային տարածքում այդ միջոցի սահմանման վերաբերյալ առաջարկ է ներկայացնում։
Նույն արձանագրության 54—րդ կետն էլ ասում է, որ եթե միության մաքսային տարածքում ժամանակավոր միջոց սահմանելու մասին որոշում չի ընդունվում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ժամանակավոր միջոցը սահմանած անդամ պետությանը եւ անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում է, որ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։
Մի մեջբերում էլ անենք վերոնշյալ պայմանագրից։ Դրա 29—րդ հոդվածի 1—ին մասի համաձայն՝ երրորդ երկրների հետ ապրանքների փոխադարձ առեւտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն, ասենք, առեւտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են «մարդու կյանքի եւ առողջության պահպանման, հասարակական բարոյականության եւ իրավակարգի պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների եւ բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության, միջազգային պարտավորությունների կատարման, երկրի պաշտպանության եւ անդամ պետության անվտանգության ապահովման համար»։
Իսկ մենք արձանագրում ենք, որ Հայաստանից փայտանյութի եւ դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։
Մի խոսքով, անտառային կոմիտեն ակնկալում է, որ կառավարությունը կհաստատի երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը, դրանով ե՛ւ շրջակա միջավայրը կպահպանվի, ե՛ւ երկրից փայտանյութի ու դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի միջոցով կսահմանվեն համապատասխան կարգավորումները։
Ի հավելումն. մենք, այնուամենայնիվ, փորձել ենք նաեւ ՊԵԿ—ից փայտանյութի արտահանման հետ կապված որոշ տվյալներ ճշտել, ինչը, սակայն, բոլորովին այլ նյութի թեմա է։
Մ. Ա.

14-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO