Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.02.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ներառական հասարակությունը ձեւավորվում է նախադպրոցական տարիքից

Նախադպրոցական կրթական հաստատությունները նույնպես ներառական կդառնան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախադպրոցական կրթությունը պետական քաղաքականության առարկա դարձնելու միջոցով կառավարությունը նպատակ ունի ապահովել դրա հետագա զարգացումը։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում դրական եզրակացություն տրվեց կառավարության կողմից ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքեր ապահովելու, ինչպես նաեւ ՄԱԿ—ի «Փոխակերպենք մեր երկիրը. մինչեւ 2030 թվականը կայուն զարգացման օրակարգում» ներառված չորրորդ, այն է՝ «ներառական եւ բոլորի համար որակյալ կրթության ապահովում, ինչպես նաեւ ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանում» նպատակի պահանջներից։
Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ «Կրթություն 2030. Դեպի ներառական եւ արդարացի որակյալ կրթություն եւ կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի եւ «Կրթություն բոլորի համար» հռչակագրերի, 2010 թ. մայիսին վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի եւ «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը բավականին լուրջ փոփոխությունների է ենթարկվում, որի առանցքում կառավարության, ի դեմս նախարարության դերի մեծացումն է, ինչը նախկինում չկար։ «Նախադպրոցական կրթական հաստատությունները որպես ՀՕԱԿ—ներ առավելապես ենթարկվում էին ՏԻՄ—երին։ Հաճախ կրթական ցենզի ապահովման առումով բարձիթողի վիճակն ու անգործությունը շատ մեծ էին։ Նախագծով նախարարության դերն է մեծանում, որի արդյունքում այլեւս չեն կարողանա ծրագրից եւ չափորոշիչներից դուրս գործողություններ իրականացնել»,– ասաց պատգամավորը՝ մանրամասնելով, որ հստակեցվում է նաեւ վերապատրաստումների պարտադիր ցանկը, այդ թվում այն, թե ովքեր պետք է լինեն նախադպրոցական կրթական հաստատությունների աշխատակիցները, տնօրենները։ Կարգավորման է ենթարկվելու նաեւ նախակրթարաններում ձեռնարկատիրական գործունեությունը, որից ստացված եկամուտները ներդրվելու են հաստատության զարգացման գործում. «Խթանվելու է գործունեության այդ ուղղությունը, որի շնորհիվ մանկապարտեզները ֆինանսական առումով առավել ինքնաբավ եւ ինքնավար կդառնան։ Այսօր էլ տարբեր խմբակներ կան, որոնք վճարովի հիմունքներով գործում են, բայց սահմանափակումներ կան։ Նախագծով ավելի լայն հնարավորություններ կընձեռվեն, կգործի նաեւ դայակների ինստիտուտը»։
Նախագծով ամրագրվում է նաեւ ներառական բաղադրիչը, որի համաձայն համընդհանուր ներառականության մեջ են ընդգրկվելու նախադպրոցական հաստատությունները։ «Մինչեւ հիմա ներառական կրթությունը թերի էր համարվում, քանի որ երեխաները վաղ զարգացման տարիքից պետք է ստանան աջակցություն, որպեսզի ներառումը հասարակական կյանքին ամբողջական լինի։ Ներառական հասարակության կերտման ճանապարհը պետք է սկսվի նախադպրոցական հաստատություններից, իսկ հետագայում արդեն դպրոցում եւ բուհական հաստատություններում»,–նշեց պատգամավորը։
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով կարգավորվելու է նաեւ մասնավոր հաստատությունների գործունեությունը։ Ներկայումս հստակեցված չէ, թե պետությունից բացի ովքեր կարող են նախադպրոցական կրթական գործունեություն իրականացնել։ Բավականին շատ են մասնավոր հատվածում գործող հաստատությունները, որոնց իրականացրած ծրագրերի եւ չափորոշիչների վերաբերյալ պատշաճ վերահսկողություն չկա։ «Վճարովի ծառայություններ ունեցող շատ մանկապարտեզներ 5 տարեկան երեխային սովորեցնում են գրել—կարդալ, ինչը երեխայի տարիքային զարգացման առումով հակացուցված է։ Նման կրթությունը չի կարող լինել համընդհանուր, այն միայն կարող է կիրառվել անհատապես այն երեխաների դեպքում, որոնք կարողությունների առումով առավել մեծ օժտվածություն ունեն, իսկ մնացած երեխաներին, երբ ժամանակից շուտ նման գիտելիքներ ենք տալիս եւ կտրում խաղային գործունեությունից, ապա կարող են խնդիրներ առաջանալ արդեն դպրոցական տարիքում։ Սա լուրջ խնդիր է, որին պետք է լուծում տրվի»,–պարզաբանեց զրուցակիցս՝ նշելով, որ շատ հաճախ նախադպրոցական տարիքի երեխաների խնամք կամ զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով բացվում են ԱՁ—ներ, սակայն ժամանակի ընթացքում իրականացնում են նաեւ կրթական ծրագրեր։ Նկատենք, որ ԱՁ—ի դեպքում լիցենզավորման, հետեւաբար, վերահսկումից դուրս են մնում, ինչը բավականաչափ ռիսկեր է ենթադրում։ Նման խնդիրներից զերծ մնալու համար պատգամավորն անհրաժեշտություն է համարում ոլորտի առավել հստակեցումն ու կանոնակարգումը։ Երեխայի կրթության եւ դաստիարակության հետ գործ ունենալը մեծ պատասխանատվություն է եւ այս հարցում անփութություն, անզգուշություն կամ սիրողական մոտեցումներն անընդունելի են։
Գլխադասային հանձնաժողովը հանդես է եկել օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով, որոնք կոչված են լրացնելու առկա բացերը։ Մասնավորապես, ոլորտային բացերը վերաբերում էին ընդհանրական ներկայացրած լիցենզավորմանը, մանկավարժների վերապատրաստումների ժամկետներին, տնօրենների ընտրության կարգին ու առհասարակ նրանց հավաստագրմանը, ինչպես նաեւ ներառական կրթություն իրականացնելու աջակցության բաղադրիչին. «Նշված չէր, թե գնահատումից հետո երեխաներին ինչ լրացուցիչ աջակցություն պետք է ցուցաբերվի, արդյոք մանկավարժահոգեբանական գնահատման կենտրոնը կարիքի գնահատումից բացի իրականացնելու է աջակցություն, թե դա լինելու է նախադպրոցական հաստատության ծառայությունը»։ Հովսեփյանը հույս հայտնեց, որ համատեղ քննարկումների արդյունքում խնդրահարույց հարցերը կստանան լուծումներ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նույնպես նշեց, որ բովանդակային լուրջ փոփոխություններ են լինելու ոլորտում, վերանայվելու են կրթական ծրագրերը, դրանց իրացման պայմանները եւ այլն։ Ոլորտի պատասխանատուն ներկայումս լուրջ խնդիրներ է տեսնում մասնավոր մանկապարտեզների վերահսկման, կրթական ծառայությունների որակի չափման մեխանիզմների հետ կապված։ Կրթական ծրագրերի վերահսկումը թույլ կտա բացառել այն դեպքերը, երբ մանկապարտեզներում լրացուցիչ ծառայություններ մատուցելով ծանրաբեռնեն երեխային՝ զրկելով նրան խաղերի միջոցով կրթվելու հնարավորությունից։ «Երեխան չպետք է մանկապարտեզում անցնի այն, ինչ դպրոցում անցնում է։ Երեխան գնում է առաջին դասարան, բայց արդեն գիտի երկրորդ դասարանի ամբողջ ծրագիրը մաթեմատիկայից, լեզուներից ու այդ երեխայի համար դպրոցն այլեւս հետաքրքիր չէ։ Հաճախ ծնողները կարծում են՝ ինչքան շատ խմբակներ տանեն իրենց երեխաներին, այնքան շուտ կզարգանան։ Իրականում դա խնդիրներ է ստեղծում երեխայի համար դպրոցում»,–ասաց Հարությունյանը՝ նշելով, որ ճիշտը երեխայի տարիքին համապատասխան ծրագրեր իրականացնելն է։

14-01-2020





21-02-2020
Հարկային խստացումներով կիրականացվի կանխարգելման գործառույթ
Կենսառեսուրսների ողջամիտ օգտագործում՝ հանուն գալիք սերունդների

Երկիր մոլորակի ...


21-02-2020
Անկախ Արցախի ուղին
Իրադարձություններ, փաստեր, դեպքեր

Հարցազրույց մարդու իրավունքների նախկին պաշտպան ...


21-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Շառլ Ազնավուր

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարեւոր գծերից ...


21-02-2020
Նիկոլ Փաշինյանը նոր մոտեցումների, հայացքների մասին էր բարձրաձայնում
Իսկ Իլհամ Ալիեւն իր սերտած «հին երգն էր ...


21-02-2020
Մաթեւոսյանական դպրոցը
Հերոսները քաղաքում չեն կարոտում գյուղին, ոչ էլ գյուղում ...


21-02-2020
Ավելի արագ, ավելի մատչելի
Հյուպատոսական որոշ ծառայություններ կմատուցվեն նաեւ տեսակապի միջոցով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am ...


21-02-2020
Արցախ պուրակը… վերադարձվում է Վանաձորին
Վանաձորի Արցախ պուրակը, որի մի զգալի մասը դեռ ...



21-02-2020
Առանձնակի կարեւոր է զինվորների հետ ճիշտ աշխատանքը
Ինչպես նաեւ նրանց գիտելիքների ...

21-02-2020
Արդյունավետ քաղաքականություն վարելու համար պետք են օբյեկտիվ տվյալներ
Ինչպես բժշկին է անհրաժեշտ ճիշտ ...

21-02-2020
Գրքի հետ, գրքից անբաժան
«Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի ...

21-02-2020
Հավաքականն սկսում է նույն դիրքից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO