Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԼՂՀ


2020-ի ձմեռային առաջին զորակոչը Քաշաթաղում

Հունվարի 13-ի գիշերը տեղացած ձյունը չխանգարեց, որ Քաշաթաղի շրջանի հարավային ու հյուսիսային թեւերի ամենահեռավոր համայնքներից՝ Կովսականից ու Լեռնահովիտից եւ այլ բնակավայրերից զորակոչիկները Բերձոր հասնեին եւ ժամանակին ներկանային շրջանային զինկոմիսարիատ։ Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը գոհ է՝ լավ է կազմակերպվել զորակոչը։
–Ինչպես միշտ, այս անգամ եւս բոլոր զորակոչիկները ներկայացել են եւ պատրաստ են բանակ մեկնելու,–ասաց Ստ. Օհանջանյանը։–Մեր աշխատակիցները համայնքների ղեկավարների հետ լավ են աշխատել։
Նշեց նաեւ՝ 2—րդ զորակոչը կլինի մոտ օրերս, եւ հույս հայտնեց՝ որեւէ խնդիր չի լինելու։ Զորակոչային բաժնում զինվորականների հետ աշխատում էին նաեւ Արցախ Բունիաթյանի անվ. Քաշաթաղի շրջանային բուժմիավորման ներկայացուցիչները։ Վերջնական բուժզննում են անցնում զորակոչիկները, ստանում պատվաստում գրիպի դեմ։ Բժշկուհի Վիոլետա Ասրյանը տեղեկացրեց՝ 16 տարին լրանալուց հետո, մինչ 18—ը լրանալը, տղաներն ստանում են 6 պատվաստում։ Վերջինը գրիպի դեմ է։ Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը զրուցում է զինվորացու տղաների հետ, վերջնական տեսքի բերում փաստաթղթերը, տալիս հրահանգներ։ Պատրաստ են տղաները՝ զինվոր դառնալու եւ պաշտպանը հայրենի սահմանների։
Վաղազինից Ռուդիկ Սարգսյանի եւ Անգին Մխիթարյանի միակ որդին՝ Սարգիսը, պատրաստ է պաշտպանելու ծնողների եւ ավագ քույրերի անդորրը։ Մտահոգ է մայրը, բայց գիտակցում է՝ որդի է ունեցել, որ նաեւ զինվոր դառնա։ Օրհնում է որդուն եւ բոլոր տղաներին, սահմանի զինվորներին։ 2000 թ. Երեւանից են եկել ու բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում։ Շենացնում են ազատագրված հայրենիքը եւ որդուն բանակ են ուղարկում։ Լեռնահովիտի գյուղական համայնքի Լեռնահովիտ գյուղից է Կարեն Սահակյանը։ 2 տարի առաջ է ավարտել դպրոցը, զբաղված էր տնային գործերով։ Եկել է ժամը եւ արդեն զինվոր է։ Եղբայրը՝ Կարլենը, 1 տարի է, ինչ ծառայում է Արցախի բանակում։ Կարենը ցանկանում է միանալ եղբորը եւ ծառայել նույն զորամասում։ Նույն համայնքի Սպիտակաջուր գյուղից Մայիս Խոջայանը երկրորդ որդուն է ճանապարհում։ Բոլոր զինվորացու տղաներին մաղթում է բարի երթ, անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ։ Հարավային Այգեկ գյուղից Ռոբեերտ Բադալյանի 5 որդիներից կրտսերը՝ Արթուրն է արդեն զինվորացու։ Էդուարդը, Ալիկը, Արամն ու Արսենն ավարտել են ծառայությունը եւ եկել են կրտսեր եղբորը՝ Արթուրին ճանապարհելու։ Բարձր է բոլորի տրամադրությունը։
1997 թ. Եղեգնաձորի տարածաշրջանի Շատին գյուղից է Ռոբերտ Բադալյանն ընտանիքով վերաբնակվել Այգեկում  եւ որդիների հետ տուն ու այգի է հիմնել։ Բերձորից Հարություն Հարությունյանը 6 զավակների հայր է, 1—ին որդուն՝ Անդրանիկին է ճանապարհում։ Մարտական է Անդրանիկը տրամադրված, լավ զինվոր է դառնալու՝ հավատացած է հայրը։ Զորակոչիկների փաստաթղթերը պատրաստ են, բուժզննում անցան, որոշներն ստացան պատվաստում գրիպի դեմ, եւ եկավ հրաժեշտի պահը։ Զինկոմի տեղակալ, մայոր Կամո Ալավերդյանը զինկոմիսարիատի միջանցքում, որտեղ շարք էին կազմել զորակոչիկները, ողջունեց նրանց, հետաքրքրվեց՝ արդյոք բոլո՞րն են պատրաս մեկնելու, չունե՞ն առողջական, անձնական, ընտանեկան խնդիրներ։ Հիշեցրեց՝ այս պահից շարքում գտնվողներն արդեն զինվոր են եւ պետք է ենթարկվեն զինվորական կարգ ու կանոնին։
Զինկոմ Ստեփան Օհանջանյանը ողջունեց տղաներին, մաղթեց հաջողություններ, բարի ծառայություն, հորդորեց՝ լինել կարգապահ, լսել հրամանատարներին։ Հույս հայտնեց՝ ինչպես միշտ է եղել, այս զորակոչի ներկայացուցիչները եւս բարձր են պահելու Քաշաթաղի շրջանի պատիվը։ Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանը նույնպես բարեմաղթանքով հանդես եկավ։ Զինվորացու տղաներին ցանկացավ բարի երթ ու վերադարձ, ծնողներին, հարազատներին, բարեկամներին՝ համբերություն։ Շրջվարչակազմի կողմից զորոկոչիկներին հատկացվեցին խաչեր, որոնք հանձնեցին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցները՝ վարիչ Մարինե Ռուստամյանի գլխավորությամբ։ Եկավ հրաժեշտի եւ մեկնելու պահը։
Զինկոմիսարիատի աշխատակիցների հրահանգով զորակոչիկները տեղավորվեցին ավտոբուսում եւ մեկնեցին Ստեփանակերտ, որտեղ որոշվելու է՝ ով որ զորամասում կծառայի։ Զորակոչին ներկա էին Բերձորի եւ Կովսականի քաղաքապետներ Նարեկ Ալեքսանյանն ու Սուրեն Քարամյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչի տեղակալ Վիտալի Շալունցը, Արցախի ազատամարտիկների միության շրջանային միավորման ներկայացուցիչ Վահե Դավթյանը, այլ պաշտոնատար անձինք։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

14-01-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO