Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՇԽԱՐՀ


Կհաջողվի՞ վերջնականապես «խարիսխ գցել» Լիբիայում

Թուրքիայի երկակի դիրքորոշումն արաբական աշխարհի իրադարձությունների նկատմամբ գլխավորապես տնտեսական շահերով է թելադրված

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Հունվարի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն, Լիբիայում հակամարտ կողմերը, հետեւելով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, նույն օրը 00։00 ժամից սկսած դադարեցրել են ռազմական գործողությունները, եւ իրավիճակը խաղաղ է։ Հայտարարության մեջ նշվում է, որ հրադադարն անմիջականորեն վերահսկում են թուրք զինվորականները։ Թուրքիան առավելապես շահագրգիռ էր հրադադարով, ինչի առնչությամբ դիմել էր Ռուսաստանի աջակցությանը։
Հունվարի 8—ին նախագահներ Վ. Պուտինն ու Թ. Էրդողանը Ստամբուլում հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կարեւորելով Լիբիայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հունվարի 11—ին, դիմելով Ռուսաստանին, կոչ էր արել անհապաղ գործի անցնել, հրադադարի հարցում համոզել հակամարտ կողմերին, մասնավորապես՝ գեներալ Խալիֆա Հաֆթարին։
Նույն օրը Պուտինն այդ հարցը քննարկել է Կատարի էմիրի ու ԱՄԷ—ի թագաժառանգի հետ՝ նրանց տեղյակ պահելով Էրդողանի հետ այս հարցի շուրջ բանակցությունների մասին։ Արաբական երկրները եւ, մասնավորապես, Եգիպտոսը խիստ դեմ են Լիբիայում Թուրքիայի մեծ ակտիվությանն ու գործունեությանը, որոնք ուղղված են այդ երկրում իր ազդեցությունը մեծացնելուն։ Երեկ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամիհ Շուքրին հայտնել է, թե իր երկիրը խիստ մտահոգված է Թուրքիայի այդ ուղղությամբ կատարած քայլերի առնչությամբ՝ ընդգծելով, որ Լիբիայում Անկարայի միջամտությունների հետեւանքով Կահիրեի համար Լիբիայի հետ սահմանի անվտանգության ապահովումը շատ ծախսատար է դարձել։ Ըստ երեւույթին, սա կարելի է նաեւ գնահատել որպես նախազգուշացում Թուրքիային։
Մի խոսքով, Լիբիայում իրավիճակը մնում է բարդ։ Բախումները երկրի արեւելքում ու արեւմուտքում երկու զուգահեռ իշխանությունների միջեւ թեեւ դարդարել են, սակայն կողմերը դրա պահպանման համար առաջ են քաշել նախապայմաններ։ Իսկ սա նշանակում է, որ հրադադարը շատ փխրուն է, եւ յուրաքանչյուր պահի բախումները կարող են վերսկսվել։ Նշենք, որ արեւելքում՝ Էլ—Բուտնան նահանգի կենտրոն Տոբրուo մայրաքաղաքում (այն սահմանակից է Եգիպտոսին եւ գտնվում է Միջերկրականի ափին) իշխում է 2014 թ. ընտրությունների արդյունքում ձեւավորված, հիմնականում աշխարհիկ ուժերից կազմված խորհրդարանը՝ «Միջլիս նավաբին», Աբդուլա ալ Սանիի ղեկավարությամբ, որին հովանավորում են 75—ամյա գեներալ Հաֆթարի գլխավորած «Ազգային բանակի» ուժերը։ Իսկ դա 2014 թ. երկրի քաղաքական իրավիճակի էլ ավելի բարդացման պատճառ դարձավ, քանի որ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին լուրջ պարտություն կրեցին իսլամականներն ու «Ազգային կոնգրեսի» զգալի թվով ներկայացուցիչներ։ Ուստի որոշեցին չճանաչել դրա օրինականությունը եւ «Ազգային կոնգրեսին» հավատարիմ զինյալ խմբերի աջակցությամբ վերահսկողություն սահմանեցին մայրաքաղաք Տրիպոլիի վրա։
Այլ կերպ ասած՝ արեւմուտքում իշխում են 2012 թ. Լիբիայի հետհեղափոխական առաջին ընտրությունների արդյունքում ձեւավորված «Ազգային կոնգրեսը» եւ ազգային համաձայնության կառավարությունը գլխավորող վարչապետ Ֆաիզ Սարաջն ու նրան հարող ուժերը, որտեղ մեծամասնություն են կազմում իսլամականները, այդ թվում՝ Թուրքիայի հովանավորությունը վայելող «Մուսուլման եղբայրները»։ Ազգային համաձայնության կառավարությունը ձեւավորվել է արեւելքի ու արեւմուտքի փոխհամաձայնությամբ, 2015 թ.։ Այնուհետեւ միջազգային հանրությունը լուրջ ջանքեր էր գործադրում զուգահեռ գործող իշխանություններին միավորելու, սակայն կողմերի միջեւ բանակցությունները լուրջ ձեռքբերումներ չարձանագրեցին, ինչը պայմանավորված էր նաեւ արտաքին ուժերի շահերի հակասությամբ։
Տոբրուoը վերջին տարիներին, գեներալ Հաֆթերի գլխավորած «Ազգային բանակի» ուժերի աջակցությամբ, աստիճանաբար դիրքերն ամրապնելով, 2019 թ. ապրիլի սկզբներին հայտարարեց, թե Տրիպոլիի վրա վերահսկողություն հաստատելու նպատակով ռազմական գործողություններ է սկսում, եւ Հաֆթարը շարժվեց դեպի Տրիպոլի՝ որոշ հաջողություններ արձանագրելով, սակայն չհաջողվեց Տրիպոլիի վրա վերահսկողություն հաստատել, եւ հակամարտությունները շարունակվեցին ընդհատումներով։
2019 թ. նոյեմբերի 27—ին Սարաջի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում ստորագրվեց Անկարա—Տրիպոլի 2 համաձայնագիր, որոնցից մեկը՝ ռազմական համագործակցության, իսկ մյուսը Միջերկրական երկրների սահմաններին է վերաբերում։ Դրանից հետո Էրդողանը հայտարարեց, որ եթե Ազգային համաձայնության կառավարությունը պահանջի, ապա Թուրքիան զորք կուղարկի Տիրպոլի։ Հանգամանք, ինչի պատճառով դեկտեմբերի 12—ից գեներալ Հաֆթարը Տրիպոլիի ուղղությամբ հուժկու հարձակումների երկրորդ ալիքն սկսեց՝ նշելով, որ դրանք ճակատագրական կլինեն։
Միաժամանակ Միջերկրականի որոշ երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, Կիպրոսն ու Եգիպտոսը, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, քննադատելով սահմանների վերաբերյալ Անկարա—Տրիպոլի համաձայնությունը, շեշտել են, որ այն օրինական որեւէ հիմք չունի։ Հունվարի 2—ին Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Լիբիա զորք ուղարկելու կառավարության ներկայացրած օրինագիծը, ինչից հետո Անկարան հայտարարեց, թե թուրքական զորամիավորումներն ուղեւորվել են դեպի Լիբիա։
Հաֆթարի ուժերը Տրիպոլիում հունվարի 4—ին թիրախ են դարձրել զիվորական համալսարանը, որտեղ ավելի քան 30 զոհ եւ 33 վիրավոր է արձանագրվել, այնուհետեւ՝ Մսրաթա քաղաքը։ Հաֆթարը նշել է, որ Մսրաթում թիրախը եղել է Թուրքիայից ստացված զենքերի պահեստը։ Ներկա դրությամբ Տոբրուoի վերահսկողության տակ գտնվող տարածքները շատ ավելին են Տրիպոլիի համեմատությամբ, որոնք բախումների ընթացքում աստիճանաբար համալրվում են, ինչն էլ Անկարային խիստ մտահոգել է, ուստի ջանք չի խնայում հրադադարը պահպանելու եւ դիրքերը այդ երկրում ամրապնդելու ուղղությամբ։
2011 թ. «Արաբական գարուն» շարժումների ընթացքում, եթե Թուրքիան անմիջապես կանգնում էր ընդդիմության կողքին, ինչպես, օրինակ՝ Եգիպտոսում, Սիրիայում, Թունիսում եւ այլուր, ապա Լիբիայում ի սկզբանե այլ դիրքորոշում էր որդեգրել, նախ՝ իր խիստ անհամաձայնությունն էր հայտնել երկրի դեմ տնտեսական սահմանափակումների առնչությամբ, բացի այդ, Քադաֆիի հասցեին քննադատական խոսքեր չէր հնչեցվում, ինչպես արել էր Մուբարաքի եւ Բին Ալիի դեպքերում։
Թուրքիայի այդօրինակ երկակի դիրքորոշումն արաբական աշխարհի իրադարձությունների նկատմամբ գլխավորապես պայմանավորված էր այդ երկրի տնտեսական շահերով։

14-01-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO