Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ՄԱՐԶԵՐ


Բացօթյա առեւտուրը կանխելու քայլեր՝ Վանաձորում

Ամանորյա տոներից առաջ թե՛ քաղաքապետարանը, թե՛ տեղի իրավապահ մարմինները Վանաձորում «աչք փակեցին» բացօթյա առեւտրի կազմակերպման վրա։ Հետտոնական օրերին էլ պատկերը գրեթե նույնը մնաց. Վանաձորի գլխավոր պողոտան, քաղաքի կենտրոնական հատվածը ինչպես եղել էին տարերային առեւտրի «կենտրոններ», այդպես էլ մնացին։
Օրերս Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը նվիրված էր բացօթյա առեւտուրը դադարեցնելու հրատապ խնդրին։ Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը համայնքապետարանի համապատասխան բաժինների եւ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շրջայց կատարեց Տիգրան Մեծի, Գրիգոր Լուսավորչի եւ Շիրվանզադեի («Լաչինի միջանցք») փողոցներում։ Նախորդ օրերի զգուշացումներից հետո արդեն իսկ որոշ առեւտրականներ հանել էին տաղավարները, ոմանց ապրանքը թեեւ հավաքված էր, սակայն մետաղյա տաղավարներն առկա էին։ Շրջայցի ընթացքում մի մասը հավաքեց ապրանքը, իսկ ովքեր ոչ միայն տաղավարներ, այլեւ ամրացված կոնստրուկցիաներ ու ծածկեր ունեն, նրանց ժամանակ տրվեց տարածքն ազատելու համար։
Քաղաքապետարանից տեղեկացանք, որ նման շրջայցերը կրելու են պարբերական բնույթ։ Յուրաքանչյուր օր, տարբեր ժամերի, ստուգվելու է հիշյալ փողոցներում եւ հարակից մայթերում առկա վիճակը, կարգազանցների նկատմամբ ձեռք են առնվելու համապատասխան միջոցներ։ Տարիներ շարունակ քաղաքի առջեւ հիմնահարց դարձած խնդիրը վերջնականապես լուծելու համար, ինչ խոսք, հարկավոր է հետեւողականություն, եւ որ պակաս կարեւոր չէ՝ նաեւ քաղաքացիների օգնությունն ու ըմբռնումով մոտեցումը։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

15-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO