Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բազմաբեւեռ եւ հավասարակշռված

Հայաստանն ընդլայնում է միջխորհրդարանական համագործակցությունը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում Ազգային ժողովը քայլեր է ձեռնարկում ոչ միայն ամրապնդելու, այլեւ ընդլայնելու միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերը։ Այդ համատեքստում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկվա նիստում դրական եզրակացություն տվեց «ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնամերիկյան խորհրդարանի (PARLACEN) միջեւ համագործակցության համաձայնագիր» կնքելու վերաբերյալ նախաձեռնությանը։ Համաձայնագրի շրջանակներում կողմերը խորհրդակցություններ են անցկացնելու միջազգային հարաբերություններին առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հույժ կարեւոր հարցերի շուրջ, համագործակցելու են միջազգային համաժողովների ու կազմակերպությունների շրջանակում եւ նպաստելու մշտական կապերի հաստատմանը։
«PARLACEN»—ը Կենտրոնական Ամերիկայի երկրների ինտեգրացիոն կազմակերպություն է՝ միջազգային խորհրդարան, որի պատվիրակներն ընտրվում են տվյալ երկրի քաղաքացիների կողմից ուղիղ՝ ստանալով առաջնային մանդատ։
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Կենտրոնական Ամերիկայի երկրների հետ ունեցել են որոշակի խնդիրներ՝ կապված ադրբեջանական լոբիի հետ։ Առաջարկվող համաձայնագիրը, նրա գնահատմամբ, լավ հնարավորություն է ակտիվացնելու միջխորհրդարանական կապերը. «Սա լավ հարթակ է մեր գործընկերներին ներկայացնելու մեր դիրքորոշումները եւ օրակարգը»։
Հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը նույնպես կարեւորեց համաձայնագրի կնքումը, քանի որ այն թույլ կտա ուղղակիորեն խոսել միանգամից վեց երկրի հետ։ «Եթե Լատինական Ամերիկայում կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուրուգվայը, Արգենտինան, որոնք հայանպաստ դիրքորոշումներ ունեն, ապա Կենտրոնական Ամերիկայում խնդիր է առաջանում հավասարակշռելու դեսպանատների եւ այն լոբբիստական խմբերի աշխատանքները, որոնք իրականացնում են ադրբեջանցի եւ թուրք դիվանագետները։ Այս ուղղությամբ աշխատանքները կարեւոր են հենց այդ ազդեցությունը մեղմելու համար»,–ասաց պատգամավորը՝ չբացառելով, որ ապագայում համագործակցությունը կարող է դառնալ նաեւ կարեւոր տնտեսական ուղղություն։
Բազմաբեւեռ եւ հավասարակշռված խորհրդարանական դիվանագիտություն ունենալու կարեւորությանն անդրադարձավ նաեւ հանձնաժողովի անդամ Գոռ Գեւորգյանը, որի խոսքով՝ ժամանակակից համաշխարհային զարգացումների համատեքստում մեծ դերակատարություն ունի բազմաբեւեռ աշխարհի տեսլականը. «Լատինական եւ Կենտրոնական Ամերիկաները, Աֆրիկան, Հարավարեւելյան Ասիան ժամանակակից աշխարհի կարեւոր բեւեռներից մեկը դառնալու մեծ ներուժ ունեն։ Այդ առումով կարեւոր է Հայաստանի ներգրավվածությունը ներկա գործընթացներին»։

15-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO