Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Ես այլախոհ չեմ, պարզապես անիծված ռեժիսոր եմ...»

«Կոլեկտիվ անգիտակցության» պատկերացումներով հյուսված մի պատմություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Տարիներ առաջ հոդված էի տպագրել՝ «Չմոռացված նախնիների ստվերները»։ Կարծում եմ՝ վերնագրի հղացման շարժառիթը միանգամայն ակնհայտ է, եւ բնավ չէի ցանկանա, որ բառախաղ համարվեր։ Իմացողներին արդարացիորեն կհիշեցնի Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»։
Ֆիլմում ռեժիսորը կարեւորել է «մոռացվածը»՝ ենթագիտակցականը դարձնելով միջոց անձի վարքին հոգեբանական բացատրություն տալու համար։ Ենթագիտակցությանը վերապահված դերը՝ գրեթե գրոտեսկի հասցված չափազանցումով, Փարաջանովի դեպքում դարձել է գեղագիտական խնդիր, հակառակ դեպքում այն մնալու էր ընդամենը որպես հոգեվերլուծական դեղատոմս (ռեցեպտ), որը իսկական գեղարվեստական երկում միշտ էլ անպետքություն է։ Մյուս կողմից՝ բարձրաճաշակ մեկի համար, ինչպիսին Փարաջանովն էր, Ֆրոյդի տեսության չափազանցումը կարող էր կործանարար լինել, բայց հին հույներին բնավ չզիջող նրա չափի զգացումը որոշիչ եղավ, եւ նա սահուն դուրս եկավ տեսական ծուղակից։
Ինչ խոսք, ավստրիացի հոգեբույժին տրվող տուրքը ժամանակների ուշացած մոդան էր, որ ամենեւին չէր խրախուսվում խորհրդային պաշտոնական գաղափարախոսությամբ, որպեսզի գիտակցորեն կոմունիզմ կառուցողները հանկարծ չգայթակղվեին կապիտալիզմ կառուցելու ենթագիտակցական հրեշով. պետք էր «մոռանալ»։ Իսկ Փարաջանովը թարսի պես ըմբոստ էր եւ մինչեւ ըմբոստ լինելը՝ արվեստագետ. պարտավոր էր «հիշել»։ «Նախնիների» իմաստը միեւնույն պատճառաբանությամբ փոխադրված է ենթագիտակցական հարթություն։ Փոխարենը առանձին վերցրած «նախնի» բառը մեզ համար ավելի հասկանալի է. այստեղ Փարաջանովը հայ է։ Գոնե այն չափով, ինչքան իմաստ ենք դնում նախնի բառի մեջ։ Բայց հակառակ հայ լինելուն, նրա «նախնիները» հերոսական չեն եւ ենթագիտակցորեն հարկ էր զիջում անել՝ պատմությունը ողբերգական է։
Կառուցվածքային վերլուծությամբ այս ամենը կարող ենք հետեւյալ տեսքի բերել. կա մոռացված մի բան, որ պետք չէր մոռանալ, կան նախնիներ, որոնք նույնպես մոռացված են, եւ կա «կոլեկտիվ անգիտակցության» պատկերացումներով հյուսված մի պատմություն, որ մարդուն հանգիստ չի տալիս այնքան ժամանակ, մինչեւ «մոռացածությունը» վրեժխնդիր է լինում իրեն անտեսելու համար նախ անգիտակցորեն, ապա իրական ողբերգական ավարտով։ Բայց Փարաջանովը Փարաջանով չէր լինի, եթե նշանագիտական հստակ հայեցակարգով չխառներ բոլոր խաղաթղթերը՝ գիտակցական սարքելով այն, ինչ ամենից անգիտակցական է. մարդկային զգացմունքը եւ հակառակը՝ անգիտակցական դարձնելով, թերեւս, ամենաիրականը՝ սեփական կենսագրությունը։ Ինչեւէ, Փարաջանովին հանգիստ թողնենք։
Իմ մտահղացած վերնագիրը՝ «Չմոռացված նախնիների ստվերները», երկիմաստ չէ։ Նույնիսկ Ֆրոյդի ենթագիտակցության հարցում ես առաջնորդվում եմ Նիլս Բորի արտահայտությամբ, համաձայն որի՝ ենթագիտակցությունը ուսումնասիրության առարկա դարձնելը ընդամենը ընդարձակում է գիտակցության սահմանները, ի վերջո, այն դարձնելով գիտակցության բաղկացուցիչ մաս։ Իհարկե, «մոռացվածը» ավելի անգիտակցական չէ, քան չմոռացվածը։ Օրինակ, մենք չենք մոռանում ցեղասպանությունը, բայց դա չի նշանակում, թե այն մշտապես գիտակցական է։ Այդպիսի մղձավանջի անհատը չի դիմանա, իսկ ժողովուրդը կարող է հանգել ինքնասպանության։ Այլ կերպ՝ միշտ էլ հարկ է ճշտել ինչպես գիտակցորեն «մոռանալու», այնպես էլ անգիտակցորեն «հիշելու» չափը, մանավանդ ոչ ոք վստահաբար չի կարող պնդել «մոռանալու» բալասան եւ «հիշելու» անվտանգ լինելը։
Միով բանիվ, խոսքս պատմության, մեր ժամանակների արվեստի, քաղաքականության ու գրականության առնչությունների եւ այն ամենի մասին է, ինչը, հույս ունեմ, դեռեւս հուզում է շատերին։

15-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO