Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՅԼՔ...


2985-ից ավելի գետ եւ 100-ից ավելի լիճ է ընդգրկում Սյունիքի տարածքը

Մշակման փուլում են Սեւանի եւ հրազդանյան ջրավազանային կառավարման պլանները

Տարիներ առաջ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի անկման փաստը ներկայացնելով՝ «ՀՀ»-ն ահազանգեց, որ այդ մակարդակի՝ մետրերով անկումը մոտ ապագայում մեզ ազգային լուրջ խնդրի առջեւ կկանգնեցնի։ Հետո մշակվեց Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը։ Շեշտեցինք, որ այդ կարգի պլան ու դրա իրագործման անհրաժեշտություն միայն Արարատյան դաշտը չէ, որ ունի։ Ջրավազանային բոլոր տարածքները պետք է ունենան կառավարման պլաններ։ Ախուրյանի ջրավազանային տարածքն էլ չանտեսվեց։
Ինչեւէ, ոլորտի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ այն մեր ուշադրությունից դուրս չենք թողնում՝ պարբերաբար տարբեր խնդիրների անդրադառնալով։ Ի՞նչ վիճակ է հիմա, ի՞նչ է արվում. փորձեցինք ճշտել շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարարի մամուլի քարտուղարի ժ/պ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Արարատյան ու Ախուրյանի ջրավազանային կառավարման պլաններից զատ ունենք նաեւ Հարավային ջրավազանային կառավարման պլանը (մինչեւ 2022 թ. կտրվածքով է,—Ա.Մ.), Սեւանի եւ հրազդանյան ջրավազանային կառավարման պլանները մշակման փուլում են։
Հայաստանի Հանրապետությունը 6 ջրավազանային կառավարման տարածքների է բաժանված։ Ըստ այդմ, մնաց միայն հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքը։ Այս մասով այս պահին նորություն չկա։
Մենք խոսել ենք ե՛ւ Արարատյան, ե՛ւ Ախուրյանի ջրավազանային տարածքների, դրանց կառավարման պլանների, խնդիրների ու հեռանկարների մասին։ Ի՞նչ է նախատեսում Հարավային տարածքի պլանը (ի դեպ, այս երեք պլանն էլ նախատեսված են մինչեւ 2021, 2022 թթ.)։
Ջրավազանային տարածքների հետ կապված մեր նախորդ հրապարակումներին անծանոթ ընթերցողներին հակիրճ տեղեկացնենք, որ ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակը ջրօգտագործողների՝ ներառյալ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները հավասարակշռելն է։
Քննարկման առարկա հարավային ջրավազանային կառավարման տարածքը (ՋԿՏ) Սյունիքի մարզում է՝ ընդգրկելով մարզի տարածքն ամբողջությամբ։ Հարավային ՋԿՏ—ի մակերեսը 4498,17 քառ. կմ է։ Այն ընդգրկում է Որոտանի, Ողջիի եւ Մեղրի գետի գետավազանները։ Դարձյալ եթե հակիրճ, ապա հարավային ՋԿՏ—ի ջրային պաշարներն ընդամենը 1875,6 մլն խմ են, այդ թվում՝ բազմամյա բնական գետային հոսքը՝ 1319,6 մլն խմ, ստորերկրյա ջրային պաշարները՝ 506 մլն խմ, բնական լճերը՝ 11,0 մլն խմ, ջրամբարների մեռյալ ծավալը՝ 38,2 մլն խմ, ձնաբծերը՝ 0,8 մլն խմ։ Հարավային ջրավազանային կառավարման տարածքի հիմնական գետերի՝ Որոտանի, Ողջիի, Մեղրիգետի բազմամյա կտրվածքով տարեկան էկոլոգիական թողքն ընդամենը 331.5 մլն խմ է։
Այս ՋԿՏ—ի խնդիրները հասկանալու համար փորձենք «ստանալ» ջրավազանի ընդհանուր հիդրոլոգիական եւ հիդրոերկրաբանական պատկերը (գրեթե առանց թվերի՝ ընթերցողին չծանրաբեռնելու համար)։
1. Գետերի մասով։ Հարավային ՋԿՏ—ի գետերը տիպիկ լեռնային են, կտրտված ռելիեֆով եւ ջրհավաք ավազանի զարգացած ջրագրական ցանցով։ Գետերը վերին հոսանքներում ունեն մեծ թեքություն, արագահոս են։ Այստեղ գետերի ընդհանուր քանակը 2985—ից ավելի է՝ 5528 կմ ընդհանուր երկարությամբ, որոնցից միայն Որոտանն ունի 100 կմ ավելի երկարություն։ Ըստ երկարության՝ գետերի 97 տոկոսը 10 կմ—ից կարճ են։ Հարավային ՋԿՏ—ի ջրագրական ցանցն ունի խիստ անհամաչափ բաշխվածություն։ Որոտանի գետավազանի աջափնյա հատվածն ավելի խիտ է, քան ձախափնյան։ Ողջիի գետավազանի ձախակողմյան հատվածում վտակներն ավելի շատ են եւ ջրառատ, քան աջակողմյանում՝ պայմանավորված գետավազանի աջակողմյան հատվածի անտառապատվածության աստիճանով եւ ձախակողմյան հատվածի մակերեւութային հոսքի քանակով։ Մեղրիգետի գետավազանի Արաքս թափվող գետերի ջրհավաք ավազաններում գետային ցանցը նոսր է, հոսքը՝ սեզոնային։ Հարավային ՋԿՏ—ի գետերում եւ դրանց վտակներում սառցային երեւույթները դիտվում են վերին հոսանքներում, ստորին հոսանքներում՝ ոչ ամեն տարի։ Գետերն ու դրանց վտակներն ունեն խառը սնում։
2. Լճերի մասով։ Հարավային ՋԿՏ—ում լեռնային փոքր լճերը տարածված են 2300—3500 մ բարձրություններում։ Նրանք շատ են Որոտանի գետավազանում՝ 90—ից ավելի փոքր լճեր, որոնց մեծ մասն ամռանը չորանում է։ Իսկ Ողջիի եւ Մեղրիգետի գետավազաններում լճեր եւ լճակներ քիչ կան՝ համապատասխանաբար 14 եւ 4։ Լճերը հիմնականում ունեն խառը սնում. գերակշռում է հալոցքայինը։ Լճերի ընդհանուր ծավալը տատանվում է՝ կախված տարվա սեզոնից։ Լճերի ջուրը մաքուր է, թափանցիկ, անգույն, պիտանի է խմելու։
3. Ստորերկրյա ջրային պաշարների մասով։ Հարավային ՋԿՏ—ի ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները հաստատվել են միայն Որոտանի գետավազանում 1968 թ. (ըստ կառավարման պլանի)։ Պաշարները տարեկան 429,5 մլն խմ են։ Ողջիի եւ Մեղրիգետի գետավազանների ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները չեն հաստատվել պաշարների պետական կամ տարածքային հանձնաժողովներում, դրանք գնահատվել են փորձագետների կողմից։ Ողջիի գետավազանում ստորերկրյա ջրերի բնական պաշարները, ըստ բազմամյա միջին տարեկան արժեքների, տարեկան 185,1 մլն խմ են, իսկ Մեղրիգետինը՝ տարեկան 59,21 մլն խմ։
Սա նշյալ պատկերի մի փոքրիկ մասն է միայն։ Մենք չենք խոսում հիդրոէներգետիկ ներուժից, ջրառաջարկից ու ջրամբարներից եւ տարածքի հանքարդյունաբերությունից, քանզի սրա հետ կապված տարբեր հրապարակումներ առանձին—առանձին արել ենք։ Բայց թե ինչ ունենք մակերեւութային ու ստորերկրյա ջրային պաշարների որակի առումով՝ առանձին կանդրադառնանք։ Ինչն էլ ինքնաբերաբար կբացահայտի խնդիրների լուծումը։
Շարունակելի
Մ. Ա.

15-01-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO