Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2020
ԱՅԼՔ...


Գերխնդիրը ոլորտի արդյունավետ կառավարումն է

Հիմքում՝ քաղաքակրթական, տնտեսական բաղադրիչն ու աշխարհայացքային ընկալումներն են

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Աղբի կառավարման խնդիրը տարիներ շարունակ մեր երկրի ամենահրատապ, բայց դեռեւս հիմնարար լուծում չստացած հարցերից մեկն է մնում։ Իսկ արդյունավետ լուծումն աղբի տեսակավորումը եւ վերամշակումն է, որի անհրաժեշտության վերաբերյալ ժամանակակից աշխարհի զարգացած երկրներում երկրորդ կարծիք չկա։ Ոչ միայն հանրային վայրերում, այլեւ տանը աղբի տեսակավորումը դարձել է խնդրի կարեւորությունը գիտակցող մարդու առօրյա։ Թուղթը, ապակին, պլաստիկը եւ կենցաղային բազմապիսի կոշտ թափոններն այլեւս աղբ չեն այդ պետությունների քաղաքացիների համար։
Թեմայի կարեւորությանը բազմիցս անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախօրեին կառավարության խորհրդակցության ժամանակ գործադիրի ղեկավարը նշել էր, որ ժամանակակից աշխարհում երկրի քաղաքակրթության մակարդակի կարեւոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ։ Մյուս կողմից՝ աղբը լուրջ ռեսուրս է եւ ճիշտ կառավարման դեպքում կարող է էական դերակատարում ունենալ տնտեսության մեջ։ Կարեւորելով աղբի հավաքման, կառավարման եւ վերամշակման լիարժեք շղթայի ձեւավորումը՝ հանձնարարել է աշխատանքներ տանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ։ Վարչապետը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը եւ ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով եւ իրականացման հստակ ժամանակացույցով։
«Աղբի կառավարումը պարզապես դրա հավաքագրումը եւ ինչ—որ վայր տեղափոխելը չէ։ Ամբողջ աշխարհում աղբի կառավարումն իրականացվում է տեսակավորման եւ վերամշակման ճանապարհով։ Հայաստանում եւս ակտիվ քայլեր են իրականացվում թե՛ քաղաքային իշխանությունների, թե՛ գործադիր իշխանության կողմից այդ մոտեցումները որդեգրելու համար»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մերի Գալստյանը՝ ընդգծելով, որ մենք ունենք բոլոր ռեսուրսները եւ ներուժը՝ հետեւելու աշխարհի լավագույն փորձին, այն է՝ անցնել աղբի տեսակավորմանն ու վերամշակմանը։
Նախքան աղբի վերամշակման գործարաններ կառուցելը, նա անհրաժեշտ է համարում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա քաղաքային տարածքում եւ, առաջին հերթին, բազմաբնակարանային շենքերում աղբը տեսակավորելու համար։ «Մենք հիմա չունենք նման հնարավորություն։ Այդ ամենը լուրջ ենթակառուցվածքների, մեծ ծախսերի եւ շինարարական միջամտությունների անհրաժեշտություն է ենթադրում։ Երբ ունենանք ռազմավարությունը, ապա դրան կհաջորդեն կոնկրետ քայլերը՝ կապված ենթակառուցվածքների ստեղծման հետ»,–ասաց նա։
Հաջորդ փուլը կլինի արդեն տեսակավորված աղբի վերամշակման համար անհրաժեշտ գործարանների կառուցումը։ Աշխարհի շատ երկրներում աղբը համարվում է երկրորդային ռեսուրս, որի տնտեսական շահութաբերությունը բավականին մեծ է։ Վերամշակման արդյունքում ստացված նոր ապրանքատեսակները լայն կիրառություն ունեն առօրյայում։
Պատգամավորը լիահույս է, որ գործադիրը քայլեր կձեռնարկի երկրի ներդրումային միջավայրի գրավչությունն ավելացնելու ճանապարհով Հայաստանում աղբի վերամշակման գործունեությունը զարգացնելու համար. «Շատ կարեւոր է հասկանալ, թե տվյալ համայնքում որքան կարող է լինել աղբի ընդհանուր ծավալը։ Դա չափազանց կարեւոր թվային ցուցանիշ է ներդրողների համար, որպեսզի վերջիններս հասկանան, թե որքանով եկամտաբեր կլինի իրենց գործունեությունը։ Միայն դրանից հետո կարելի է այդ ուղղությամբ տնտեսական շարժեր ակնկալել»։
Աղբի կառավարման հարցում լուրջ առաջընթաց գրանցելու համար հատուկ ուշադրություն է պետք դարձնել կրթական բաղադրիչին։ Ներկայումս կան մի շարք հասարակական նախաձեռնություններ, որոնք զբաղվում են աղբի տեսակավորման հարցերով՝ ֆինանսավորում ստանալով միջազգային դոնոր կազմակերպություններից։ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ խորհրդարանի շենքում նույնպես տեղադրվել են աղբի տեսակավորման տուփեր, ինչը նպատակ ունի այս հարցի վերաբերյալ խթանել հանրային իրազեկվածությունը պետական կառույցների օրինակով։ «Մենք պետք է ուշադիր եւ սրտացավ լինենք մեր շրջակա միջավայրի մաքրության համար։ Շատ եմ կարեւորում այս մշակույթի ձեւավորումը, երբ հոգատարությունն ու սրտացավ վերաբերմունքը կդառնան մեր առօրյա գործունեության անբաժան մասը»,–շեշտեց զրուցակիցս։

15-01-2020





17-01-2020
Տուգանքների նոր բալային համակարգը՝ ընդդեմ օրինազանցների
Որոնք են օրենքի կիրառման դրական ու խնդրահարույց կողմերը

Լուսինե ...


17-01-2020
Սպանդանոցային պարտադիր մորթը քաղաքակիրթ տարբերակ է
Սակայն դաշտում առկա խնդիրները դրանից չեն պակասում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




17-01-2020
Տարեցները սեղանի թենիս խնդրեցին
Վանաձորի տարեցների տան բնակիչներն օրերս հյուրընկալեցին Լոռու մարզպետ Անդրեյ ...


 
17-01-2020
Խնայված միջոցներով եւ նվիրատվություններով
Նորություններ կան նաեւ մարզի առողջապահական այլ հիմնարկներում։ «Ալավերդու ...


 
17-01-2020
Վճարովի ծառայությունների ավելացման շնորհիվ
2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետեւ 2019 թ. հունվարի ...


17-01-2020
Մեծանում է վստահությունը
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հանրույթն այսօր գործում է ...



17-01-2020
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բացառիկ թողարկում՝ Հովհաննես Չեքիջյանի պատվավոր խմբագրությամբ
««Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ...

17-01-2020
Ձիթապտուղ կարտահանենք ԵԱՏՄ եւ երրորդ երկրներ
Ընկերությունը հարկային արտոնություն ...

17-01-2020
Այլընտրանքային մանկապարտեզ, որտեղ շեշտը դրված է միայն կրթության վրա
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաջողված փորձը

Լիանա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO